«Այգեգործություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: մլն. → միլիոն, ԿախեթԿախեթի մարզ oգտվելով ԱՎԲ
Տող 8.
== Խաղողի վազի ծագումը ==
 
[[Խաղող]]ի վազն ունի շատ հին ծագում, [[վայրի խաղող]]ն սկսել են մշակել դեռևս էնեոլիթի և [[բրոնզ]]ի [[դարեր]]ում։ [[Անդրկովկաս]]ում և [[Միջին Ասիա]]յում [[գինեգործություն]]ը հայտնի էր դեռ մ. թ. հազարամյակներ առաջ։ Այգիների համաշխարհային տարածությունը (ըստ [[խաղող]]ի և գինու միջազգային բյուրոյի տվյալների) կազմում է 10 մլն.միլիոն հա ([[1966]])։
[[Պատկեր:Intensive apple orchard.jpg|մինի|Ինտենսիվ աճեցում, խնձորի ծառեր]]
== Այգեգործական հիմնական երկրներ ==
[[Պատկեր:Apple orchards in Kolomenskoye 05.JPG|մինի|ձախից]]
Այգեգործական հիմնական երկրներն են՝ [[Իսպանիա]]ն<ref>[http://costaspain.net/maps/forum/sadovodstvo-v-ispanii-nash-sad-f33/ Այգեգործությունը Իսպանիայում]</ref> (1654 հազար հա), [[Իտալիա]]<ref>[http://pravitelstvori.ru/news/detail.php?ID=4271 Այգեգործությունը Իտալիայում]</ref> ն (1644 հազար հա), [[Ֆրանսիա]]<ref>[http://cvetu.com.ua/index_ru.php?cat=interes&ind=1052 Այգեգործությունը Ֆրանսիայում]</ref> ն (1385 հազար հա), [[ԽՍՀՄ]]<ref>[http://www.new-cccp.ru/index.php?option=com_content&task=view&id=1102 Այգեգործությունը ԽՍՀՄ-ում]</ref> (1057 հազար հա)։ ԽՍՀՄ-ում այգեգործության հնագույն շրջան են՝ [[Անդրկովկաս]]ը, [[Միջին Ասիա]]ն, [[Ղրիմ]]ը։ [[Հայաստան]]ում, ունի շատ հին ծագում։ Դեռևս մ. թ. ա. 10-19-րդ դարերում ուրարտացիներն ունեցել են զարգացած այգեգործություն ու գինեգործություն։ Այդ մասին են վկայում [[ասորեստան]]յան [[սեպագիր արձանագրություններ]]ը, [[Կարմիր բլուր]]ի պեղումների ժամանակ հայտնաբերված [[մառան]]ների, բազմաթիվ [[կարաս]]ների (որոնց վրա նշված է տարողությունը), գինեգործական պարագաների, ծծմբի առկայությունը։
=== Այգեգործությունը Հայկական լեռնաշխարհում ===
[[Կարմիր բլուր]]ում հայտնաբերված [[խաղող]]ի ածխացած [[սերմ]]երը վկայում են, որ [[խաղող]]ի այժմյան որոշ փոփոխակներ (օրինակ՝ [[Ոսկեհատ]], Գառան դմակ, Մսխալի, [[Արարատ]]ի և այլնք ունեն տեղական ծագում։ [[Աղթամար]]ի [[վանք]]ի աշխարհիկ թեմայով [[բարձրաքանդակ]]ներից մեկում պատկերված է այգին բահով փորող հայ շինականը (10-րդ դար)։ Հայկական [[մանրանկարչություն]]ը, միջնադարյան [[քաղաք]]ների պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդները արժեքավոր տեղեկություններ են տալիս նաև [[միջնադար]]ում զարգացած այգեգործության վերաբերյալ։
 
Այգեգործությունը տարածված էր [[Այրարատ]]ում, [[Վասպուրական]]ում, [[Աղձնիք]]ում, [[Փոքր Հայք]]ում, [[Արցախ]]ում, [[Սյունիք]]ում և [[Հայաստան]]ի այլ մասերում։ Որոշ վայրերում ([[Արցախ]], [[Գողթն]]) 19-20-րդ դարեր [[խաղող]]ի որթերը բարձրացվում էին [[մարդ]]ու հասակից վեր՝ փայտյա բարակ հենասյուներով հատուկ հարմարանքների վրա։ Այս [[եղանակ]]ը հատուկ էր բազմամյա այգիներին։ Նախասովետական [[Հայաստան]]ում կար 9,2 հազար հա ([[1913]]) այգի, որից բերքատու՝ 7,8 հազար հա: [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի և քաղաքացիական [[կռիվներ]]ի տարիներին այգեգործությունը անկում ապրեց, կրճատվեց այգիների տարածությունը (5,1 հազար հա, [[1919]])։
Տող 21.
== Սովետական իշխանության տարիներին այգեգործության զարգացումը ==
 
Սովետական իշխանության տարիներին կոլեկտիվ և սովետական տնտեսությունների կազմակերպումը, ոռոգման նոր ցանցերի կառուցումը հնարավորություններ ստեղծեցին այգեգործության զարգացման համար։ [[1970]] թվականին [[ՀՍՍՀ]]-ում [[խաղող]]ի այգիների տարածությունը 37 հազար հա էր։ Նախատեսված է առաջիկայում հասցնել 60 հազար հա-ի: [[Մեքենա]]յացվել են այգունախատընկման և մշակման աշխատանքները ([[հող]]ի խորդուբորդությունների վերացումը, հիմնաշրջումը, հիմնաշրջած [[հող]]ի հարդարումը, այգետունկը, քաղհանը և այլն):
 
Արտադրության մեջ կիրառվում են [[ագրոտեխնիկա]]յի առաջավոր մեթոդներ ու միջոցառումներ (հողի պարարտացում հատուկ [[մեքենա]]ներով, հիմնաշրջման թարմացում, պայքար [[խաղող]]ի վազի վնասատուների և [[հիվանդություններ]]ի դեմ և այլն)։ Այգեգործությամբ զբաղվում են [[Արարատ]]յան, [[Վայք]]ի, [[Զանգեզուր]]ի և հս-արլ. գյուղատնտեսական գոտիներում։ [[Արարատ]]յան և [[Վայք]]ի գոտիների այգիները թաղովի են, հս-արլ. և [[Զանգեզուր]]ի գոտիներինը՝ չթաղվող։ [[ՀՍՍՀ]] այգիները ջրովի են, բացառությամբ հս-արլ. գոտու որոշ այգիների։ [[Արարատ]]յան գոտու ցածրադիր շրջանները մատակարարում են [[հումք]]՝ քաղցր, կիսաքաղցր, սեղանի թունդ [[գինի]]ների և [[կոնյակ]]ի արտադրությանը ([[Ոսկեհատ]], Գառան դմակ, ճիլար, Կախեթի, Մսխալի, Ռքածիթելի, Մուսկատ, Սափերավի և այլն), իսկ [[քաղաք]]ների և արդ. կենտրոնների բնակչությանը՝ թարմ [[խաղող]] (սև և սպիտակ [[Արաքսեն]]ի, սև և սպիտակ Սաթենի, դեղին և վարդագույն Երհանի, [[Թավրիզ]]ենի, Իծապտուկ, [[Արարատ]]ի, Ամբարի, [[Շահումյան]]ի և այլն)։
 
[[Արարատ]]յան գոտու [[Աշտարակ]]ի շրջանն արտադրում է [[հումք]]՝ [[Ոսկեհատ]], ճիլար, Մուսկատ թնդեցրած [[գինի]]ների, իսկ [[Աբովյան]]ի և [[Թալին]]ի շրջանները՝ [[Ոսկեհատ]], Մսխալի, Ռքածիթելի [[կոնյակ]]ի, [[շամպայն]] և սեղանի թեթև [[գինի]]ների արտադրության համար։ [[Վայք]]ի գոտին մատակարարում է սեղանի, կիսաքաղցր, կարմիր [[գինի]]ների հումք և սեղանի [[խաղող]]։ Այս գոտում գինու հիմնական փոփոխակը [[Արենի]]ն է։ [[Զանգեզուր]]ի գոտու Մեղրու շրջանն արտադրում է քաղցր և կիսաքաղցր [[գինի]]ներ (հիմնական փոփոխակը [[Արևիկ]]ն է), իսկ [[Գորիս]]ի, [[Սիսիան]]ի, [[Ղափան]]ի շրջանները՝ սեղանի թեթև [[գինի]]ների հումք, մասամբ նաև սեղանի [[խաղող]]։
 
== Խնդողնի ==
 
Հիմնական փոփոխակը Խնդողնին է, [[ԿախեթԿախեթի մարզ]]ը, Կարմիր կտենին, Իծապտուկը, [[Թավրիզ]]ենին։ Հս-արլ. գոտին հիմնականում արտադրում է սեղանի թեթև և շամ¬ պայն գինիների, մասամբ նաև կոնյակի հումք։ Հիմնական փոփոխակը Լալվարին է։
 
== Գիտություն խաղողի վազի կենսաբանական առանձնահատկությունների և նրա մշակման մասին ==
Տող 36.
*ա. ընդհանուր այգեգործությունը, ուսումնասիրում է [[խաղող]]ի վազի ծագման, կենսաբանության, [[էկոլոգիա]]յի և [[ագրոտեխնիկա]]յի հարցերը,
*բ. մասնավոր այգեգործությունը, ուսումնասիրում է [[խաղող]]ի վազի առանձնահատկությունները տարբեր [[էկոլոգիա]]կան պայմաններում, ըստ արտադրության ուղղության,
*գ. [[խաղողագրություն]] (ամպելոգրաֆիա) և [[խաղող]]ի սելեկցիա։ Այգեգործություն տերմինը գործածում են նաև [[պտղաբուծություն]], պարտիզագործություն իմաստով։
 
[[ՀՍՍՀ]] խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ում, սկսած 1940-ից, ստեղծվել է հիբրիդային հարուստ ֆոնդ։ Ստացված են սեղանի և գինու խաղողի խոշորապտուղ, գեղեցիկ տեսքով, փոխադրադիմացկուն, տնտ. տարբեր նշանակության 42 փոփոխակներ։ Դրանցից 9-ը արդեն մտել են արտադրության մեջ և մշակվում են [[Արարատյան դաշտ]]ի շրջաններում, մյուսները պետական փորձարկման մեջ են [[ՀՍՍՀ]]-ում և [[ԽՍՀՄ]] մի քանի [[այգեգործ]]ական շրջաններում։ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի այգեգործության ամբիոնում գինու [[խաղող]]ի միլդյուդիմացկուն, ցրտադիմացկուն և սեղանի խաղողի խոշորապտուղ փոփոխակների ստեղծման նպատակով [[1964 թվական]]ից ծավալվել են սելեկցիոն աշխատանքներ և ստացվել են հեռանկարային ձևեր։
Տող 42.
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Այգեգործություն]]
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Այգեգործություն]]