«Վրաստանի երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
IV դարում ծագել է վրացական եկեղեցական երաժշտությունը, որը կրել է ժողովրդական բազմաձայնության ազդեցությունը։ X դարում ստեղծվել է Մ․ Մոդրեկիլիի հոգևոր հիմների ժողովածուն։ Մոտավորապես XVII դարում ձևավորվել է քաղաքային երաժշտական մշակույթը։ XIX դարում Վրաստանի՝ [[Ռուսական կայսրություն|Ռուսաստան]]ին միանալու հետևանքով հաստատվել են մշտական կապեր վրացական և ռուսական, ինչպես նաև եվրոպական երաժշտական մշակույթների միջև։ 1851 թվականին [[Թիֆլիս]]ում բացվել է [[Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն|օպերային թատրոն]], 1871 թվականին՝ Կովկասյան երաժշտական ընկերության երաժշտական դպրոց (1886 թվականից՝ ուսումնարան, 1917 թվականից՝ կոնսերվատորիա, 1947 թվականից՝ Վ․ Սարաջիշվիլու անվան), 1883 թվականին՝ Ռուսական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքը, 1905 թվականին՝ Վրացական ֆիլհարմոնիկ ընկերությունը։
 
Վրացական նոր պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներն էին [[Մելիտոն Բալանչիվաձե]]ն, Դ․ Ի․ Արաղիշվիլին և ազգային կոմպոզիտորական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ Զ․ Պ․ Փալիաշվիլին։ Մինչսովետական շրջանի լավագույն ստեղծագործությունները Մ․ Րալանչիվաձեի և Դ․ Արաղիշվիլու ռոմանսներն էին, Մ․ Рալանչիվաձեի «Նենգ Դարեջան» (հատվածներ, 1897), Դ․ Արաղիշվիլու «Ասք Շոթա Ռուսթավելու մասին» (1919), Զ․ Փալիաշվիլու «Աբեսալոմ և Էթերի» (1919), Վ․ Ի․ Դոլիձեի «Քեթո և Կոտե» (1919) օպերաները, Ն․ Մուլխանիշվիլու խմբերգերը։ Ազգային երաժշտական մշակույթի հսկայական վերելք է սկսվել Վրատանում սովետական իշխանության հաստատումից հետո (1921)։ 1922 թվականին բացվել է Թիֆլիսի երկրորդ կոնսերվատորիան (1924 թվականին միավորվել է առաջինի հետ)։ Վրացական երաժշտության ժանրային, թեմատիկ և ոճական հարստացման մեջ նշանակալից ավանդ ունի սովետական կոմպոզիտորների առաջին սերունդը՝ Գ․ Կիլաձե, Ի․ Տուսկիա, Շ․ Թաքթաքիշվիլի, Ի․ Գոկիելի, Շ․ Մ․ Մշվելիձե, Ա․[[Անդրեյ Բալանչիվաձե։Բալանչիվաձե]]։ 1920-ական թվականներին զարգացել է ազգային օպերան։ Ստեղծվել են Զ․ Փալիաշվիլու «Դաիսի» («Մթնշաղ», 1923), «Լատավրա» (1927), Դ․ Արաղիշվիլու «Կյանքը՝ խնդություն» («Դինարա», 1926), Վ․ Դոլիձեի «Լեյլա» (1922), «Ցիսանա» (1929), Շ․ Թաքթաքիշվիլու մանկական օպերաները։ 1922 թվականին ստեղծվել է «Վրացի երիտասարդ երաժիշտների ընկերությունը», որին կից 1924 թվականին կազմակերպվել են սիմֆոնիկ նվագախումբ և լարային կվարտետ։
 
1930-ական թվականների վերջից առաջատար տեղ է գրավել սիմֆոնիկ ժանրը։ Գ․ Կիլաձեի «Գանդեգիլի» («Ճգնավորը», 1937), Շ․ Մշվելիձեի «Զվիադուրի» սիմֆոնիկ պոեմը (1940), Ա․ Բալանչիվաձեի 1-ին սիմֆոնիան (1944) ևն։ 1940–50-ական թվականներին ստեղծվել են [[Օթար Թաքթաքիշվիլի|Օթար Թաքթաքիշվիլու]] 1-ին սիմֆոնիան (1949) և դաշնամուրի կոնցերտը (1951, նա նաև Վրացական ԽՍՀ հիմնի հեղինակն է, 1946), Ա․ Մաճավարիանիի ջութակի կոնցերտը (1950)։ [[Սիմֆոնիա]]ների, սիմֆոնիկ պոեմների, գործիքային կոնցերտների, սյուիտների հեղինակներ են Դ․ Արաղիշվիլին, Վ. Դոլիձեն, Ռ․ Գաբիչվաձեն, Ա․ Շավերզաշվիլին, Դ․ Թորաձեն, Ռ․ Լաղիձեն, Ս․ Ցինցաձեն, Բ․ Կվերնաձեն, Ս․ Նասիձեն, Ֆ․ Ղլոնտին, Ն․ Մամիսաշվիլին, Ն․ Գաբունիան, Գ․ Ղանչելին, Վ․ Շ․ Ազարաշվիլին և ուրիշներ։ Զարգացել է կամերագործիքային երաժշտությունը, որի հիմնադիրներն էին Շ․ Թաքթաքիշվիլին (վրացական առաջին լարային կվարտետների և թավջութակի պիեսների հեղինակ), Ի․ Տուսկիան (ջութակի երկեր, լարային կվարտետ), Ա․ Բալանչիվաձեն (դաշնամուրային պիեսներ)։ Այս ժանրում աչքի ընկնող տեղ է գրավում Ս․ Ցինցաձեն (լարային 9 կվարտետ և այլն)։ 1940-ական թվականներին ստեղծվել են ժամանակակից թեմայով առաջին օպերաները՝ Շ․ Թաքթաքիշվիլու «Դեպուտատ» (բեմ․ 1940), Ի․ Տուսկիայի «Հայրենիք» (բեմ․ 1940)։ Նշանակալից ստեղծագործություններ էին՝ Շ․ Մշվելիձեի «Ասք Տարիելի մասին» մոնումենտալ–էպիկական (ըստ [[Շոթա Ռուսթավելի|Շոթա Ռուսթավելու]] «[[Ընձենավորը]]» պոեմի, բեմ․ 1946) և «Մեծ վարպետի աջը» (ըստ Կ․ Ս․ Գամսախուրդիայի համանուն վեպի, բեմ․ 1961) օպերաները, Օ․ Թաքթաքիշվիլու «Մինդիա» օպերա–պոեմը (ըստ [[Վաժա Փշավելա]]յի ստեղծագործության մոտիվների, բեմ․ 1961)։ Ստեղծվել են հերոսական–ռոմանտիկ (Ա․ Բալանչիվաձե), հերոսական–հայրենասիրական (Դ․ Թորաձե), առասպելաֆանաասաիկ (Դ․ Կիլաձե), պատմահեղափոխական (Ֆ․ Ղլոնտի), համաշխարհային դասական գրականության թեմաներով (Ա․ Մաճավարիանի, Ս․ Ցինցաձե, Ա․ Բալանչիվաձե, Ռ․ Դաբիչվաձե) բալետներ։ Կանտատ–օրատորիայի ժանրում աշխատել են կոմպոզիտորներ Մ․ Բալանչիվաձեն, Զ․ Փալիաշվիլին, Ն․ Գուդիաշվիլին, Շ․ Մշվելիձեն, Ա․ Չիմաղաձեն, Ա․ Մաճավարիանին, Ա․ Շավերզաշվիլին, Ս․ Նասիձեն, Օ․ Թաքթաքիշվիլին, օպերետի ժանրում՝ Շ․ Միլորավան, Գ․ Ցաբաձեն, Ա․ Կերեսելիձեն, Ռ․ Լաղիձեն, Ս․ Ցինցաձեն, Դ․ Թորաձեն, Ն․ Գաբունիան և ուրիշներ։ Վրաց․ ռոմանսի զարգացման նոր Փուլը սկսվել է 1940-ական թթ․ վերջից (Ա․ Սաճավարիանի, Ա․ Չիմաղաձե, Ռ․ Լաղիձե, Ռ․ Գաբիչվաձե և այլք)։ Վոկալ–սիմֆոնիկ ցիկլեր են ստեղծել Օ․ Թաքթաքիշվիլին, Ա․ Մաճավարիանին, մասսայական երգեր՝ ի․ Տուսկիան, Գ․ Կիլաձեն, Շ․ Մշվելիձեն, Ա․ Բալանչիվաձեն, Գ․ Կոկելաձեն, Ա․ Կերեսելիձեն, Ռ․ Գաբիչվաձեն, Ռ․ Լաղիձեն, կինո, էստրադային և դրամատիկ ներկայացումների երաժշտություն՝ Գ․ Ցաբաձեն, Ս․ Ցինցաձեն, Ա․ Չիմաղաձեն, Դ․ Թորաձեն, Ա․ Միրիանաշվիլին և ուրիշներ։