«Ալեքսանդր Արաքսմանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Ալեքսանդր Արաքսմանյան''' (''Ալեքսանդր Արմենի Մանուկյան'', [[1911]], [[հունիսի 133]] - [[1982]], [[մարտի 12]]) - հայ արձակագիր, դրամատուրգ, թատերագետ, կինոսցենարիստ, լրագրող, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965), Գ. Սունդուկյանի անվան մրցանակի 1980-ի դափնեկիր («Հինգ րոպե ճշմարտություն» պիեսի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936-ից։
 
Արաքսմանյան գրական անունը հորինել է ինքը։ Այն կազմված է գրողի հայրանվան առաջին վանկից` '''Ար''', անվան միջնամասի '''ա''', '''ք''' և '''ս''' տառերից և ազգանվան առաջին '''ման''' վանկից. Ար+ա+ք+ս+ման=Արաքսման։ Սկզբում ստորագրել է հենց այդպես` Արաքսման, հետագայում դրան կցել է ազգանվան յան վերջավորությունը և գրական աշխարհում ճանաչվել Արաքսմանյան ազգանունով։