«Սվարանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: աղյուսկաում → աղյուսակում oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 98.
==Պատմամշակութային կառույցներ ==
Գյուղում է գտնվում Սուրբ Հազարափրկիչ եկեղեցին։ Այն կառուցվել է 1705 թ.-ին, սրբատաշ բազալտյա քարերով կառուցված բազիլիկ տաճար է։ Գյուղի շրջակայքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան հուշարձաններ՝ Ցորաբերդի ավերակները, [[մատուռ]], [[խաչքար]]եր և այլն։
 
== Ավանդություն ==
 
Պատմում են, եր երբ Լենկ-Թեմուրն ուզում է նվաճել Հայաստանը, մի ծեր զինվոր նրան ասում է.
— Ուր ուզում ես գնա, միայն Սյունիք չգնաս:
— Ինչո՞ւ,- զարմանում է Լենկ-Թեմուրը:
— Այնտեղ ճամփա ու կածան բոլորը դեպի ժայռ են տանում,- պատասխանում է ծեր զինվորը,- նրանց տներն էլ քերծերում են, բերդերը՝ ժայռերի գլխին, վանքերը՝ նրանցից ել բարձր: Ամպերը ցածր են նրանց օջախներից: Նրանց ո՛չ նետ կհասնի, ո՛չ սուր ու թուր:
— Լա՜վ,- ասում է Լենկ-Թեմուրը,- ես ամենից առաջ նրանց կնվաճեմ:
   Եվ հարձակվում է Սյունիքի վրա: Կռվում է մեկ օր, հինգ օր, տասն օր… Սյունեցիները չեն հանձնվում: Ցերեկը ծուխ է բարձրանում նրանց օջախներից, գիշերը վառվում են նրանց կրակները: Լենկ-Թեմուրը խոստումներ է շռայլում, երդումներ անում… Սյունեցիները չեն հանձնվում: Միայն մի գյուղի մարդիկ են ուզում հանձնվել: Լենկ-Թեմուրը խոստանում է նրանց սրի չքաշել: Գյուղի վարդապետը իր համագյուղացիներին չի թողնում հանձնվել: Ինչ անում է, չի անում, չեն լսում: Հանձնվում են: Լենկ-Թեմուրը նրանց քշում է մի դաշտ ու ասում.
— Ես խոստացա ձեզ սրի չքաշել: Ես խոսքիս տերն եմ: Բայց ես երդվել եմ ձեզ կենդանի չթողնել:
   Եվ հրամայում է մի խանդակ (փոս) փորել, բոլորին կենդանի թողել: Այդպես էլ անում են: Վարդապետը լսում է այդ մասին, վերցնում է ծխամատյանը, գյուղի հին անունը ջնջում է, տեղը գրում Սև արանց շեն, այսինքն սև մարդկանց, սևերես արարածների գյուղ: Եվ այդ օրվանից գյուղի հին անունը մոռացվում է, մնում է Սև արանց, որը հետագայում դառնում է Սվարանց:
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սվարանց» էջից