«Թադևոս Հակոբյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 21.
== Աշխատություններ ==
Թադևոս Հակոբյանի աշխատությունների ընդհանուր ծավալն անցնում է 1500 մամուլից։ Հիմնական ուսումնասիրություններն ու աշխատությունները վերաբերում են Հայաստանի պատմական աշխարհագրությանը, քաղաքների պատմությանը<ref>[http://www.lib.mindiaspora.am/4592.html էլեկտրոնային գրադարան]</ref>։ Գրել է դասագրքեր բուհերի և դպրոցների համար, կազմել Հայաստանի քարտեզը (մ.թ.ա. II դ. – մ.թ. V դ. սահմաններով)<ref>[http://www.armenianhouse.org/hakobyan-t/index.html Թադևոս Հակոբյան]</ref>։
 
[[Պատկեր:Radevos Hakobyan's plaque.JPG|մինի|Թադևոս Հակոբյանի հուշատախտակը Երևանի [[Աբովյան փողոց]]ում]]
 
Առաջին խումբը վերաբերում է Հայաստանի պատմական աշխարհագրությանը, պատմական Հայաստանի քաղաքներին, հատկապես՝ [[Անի]]ին (1985)։ Հեղինակը քննել, ստացված արդյունքներն ընդհանրացրել ու տվել է հայագիտության համար բազմաթիվ գործեր։ Աշխատությունների երկրորդ խումբը նվիրված է աշխարհագրության պատմությանը, որոնցում հեղինակը լայն ընդգրկմամբ և գիտական մեծ հմտությամբ տարբեր դարաշրջանների սոցիալ-քաղաքական հարաբերությունների ֆոնի վրա քննության է առել ժամանակի աշխարհագրական գիտության նվաճումները, դրանց ցարգացման խնդիրներն ու առանձնահատկությունները։ Այս խմբի աշխատությունների նշանակությունը դուրս է եկել համահայկական շրջանակներից։ Երրորդ խումբը վերաբերում է քաղաքամայր [[Երևան]]ին։ Հնագիտական, պատմագրական, արխիվային նյութերն ի մի բերելով՝ նա համակողմանիորեն ներկայացրել է մայրաքաղաքի պատմության ուղին, դրա տնտեսական, հասարակական, քաղաքական և մշակութային կյանքի բնորոշ կողմերը։ Առանձնապես ուշագրավ է «[[Երևանի պատմությունը (1500-1800 թթ.)|Երևանի պատմությունը]]» քառահատոր աշխատությունը, որը նյութերով հանրագիտական երկ է։