«Ծերենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 40.
 
==Կենսագրություն==
Ծնվել է 1822 թվականի սեպտեմբերի 16-ին Կոստանդնուպոլսում։ Միջնակարգ կրթությունն ստացել է [[Վենետիկ]]ի [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան վարժարանում]]։ Ուսումն ավարտելուց հետո հրաժարվել է հոգևոր կոչում ստանալուց և [[1837]] թվականին վերադարձել է [[Կոստանդնուպոլիս]], ծավալել ազգային–լուսավորչական գործունեություն։ 1843 թվականին մեկնել է Կովկաս, այցելել Հայաստան։ [[1848]] թվականին մեկնել է [[Փարիզ]], ընդունվել [[Սորբոնի համալսարան]]ի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել է [[Մուրատ–ՌափաելյանՄուրադ-Ռափայելյան վարժարան]]ում։ Նույն թվականի [[Ֆրանսիա]]կան բուրժուական հեղափոխությունը, իտալական ազգային–ազատագրական շարժումները մեծ ազդեցություն են ունեցել Ծերենցի լուսավորական աշխարհայացքի վրա։
 
[[1849]] թվականին Ն.Ռուսինյանի, Ծերենցի և այլոց ջանքերով Փարիզում ստեղծվում է «Արարատյան ընկերություն»–ը։ [[1852]] թվականին Ծերենցն ավարտում է [[Պիզայի համալսարան]]ը, [[1853]] թվականին՝ վերադառնում Կոստանդնուպոլիս, հանդես գալիս կրթա–դաստիարակչական բնույթի հրապարակախոսական հոդվածներով, մասնակցում ազգային սահմանադրության մշակմանը, պայքարում դավանաբանական վեճերի դեմ, դառնում հակահասունյան շարժման պարագլուխ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծերենց» էջից