«Պաֆնուտի Չեբիշև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
վիքիֆիկացում
Տող 2.
| բնագիր անուն = Пафнутий Чебышёв
}}
'''Պաֆնուտի Լվովիչ Չեբիշև''' ({{lang-ru|Пафнутий Львович Чебышёв}},) ({{Հուլյան տոմար|մայիսի 4}}, [[մայիսի 16]], [[1821]], Օկատովո - [[նոյեմբերի 26]], [[1884]], Սանկտ Պետերբուրգ), ռուս մաթեմատիկոս և մեխանիկ է, Սանկտ Պետերբուրգի մաթեմատիկական դպրոցի հիմնադիր, Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (18561859){{sfn|Боголюбов|1983|с=517}} և 24 այլ երկրների ակադեմիկոս{{sfn|Глейзер|1982|с=166—169}}։
 
Ավարտել է [[Մոսկվայի համալսարան|Մոսկվայի համալսարանը]] (1841)։ 1847 թվականից դասավանդել է [[Պետերբուրգի համալսարան]]ում (1850— 1882 թվականներին՝ պրոֆեսոր)։ Երկար տարիներ եղել է ռազմագիտական կոմիտեի հրետանային բաժանմունքի և ժողովրդական լուսավորության մինիստրության գիտական կոմիտեի անդամ։ Չեբիշևը պետերբուրգյան մաթեմատիկական դպրոցի հիմնադիրն է․ այդ դպրոցի ականավոր ներկայացուցիչներից են Ե․ Ի․ Զոլոտարյովը, Ա․ Մ․ Լյապունովը, Ա․ Ա․ Մարկովը, Վ․ Ա․ Ստեկլովը։ Չեբիշևի հետազոտությունները վերաբերում են [[մաթեմատիկական անալիզ]]ին, [[հավանականությունների տեսության]]ը, թվերի տեսությանը, մեխանիզմների տեսությանը և մաթեմատիկայի ու հարակից գիտությունների այլ բնագավառների։ Մաթեմատիկական անալիզի բնագավառում Չեբիշևը հետազոտել է իռացիոնալ արտահայտությունների ինտեգրելիության հարցերը, ստացել է դիֆերենցիալ երկանդամի ինտեգրելիության պայմանները։ Կառուցել է [[օրթոգոնալ բազմանդամների ընդհանուր տեսություն]]ը, ստացել մոտավոր ինտեգրման բանաձևեր։ Չեբիշևը [[ֆունկցիաների կոնստրուկտիվ տեսություն|ֆունկցիաների կոնստրուկտիվ տեսության]] հիմնադիրն է․ կառուցել է հանրահաշվական և եռանկյունաչափական բազմանդամներով և ռացիոնալ ֆունկցիաներով հավասարաչափ լավագույն և [[քառակուսային մոտարկումների տեսություն]]ը։ Հավանականությունների տեսության մեջ Չեբիշևի հիմնական վաստակը պատահական մեծությունների համակարգված ուսումնասիրումն է, սահմանային թեորեմների ապացուցումը նոր եղանակով, մեծ թվերի օրենքի առավել ընդհանուր տեսքով ապացուցումը և այլն։ Թվերի տեսության մեջ Չեբիշևը էապես զարգացրել է պարզ թվերի բաշխման հարցի հետազոտումը։ Մեքենաների և մեխանիզմների տեսության մեջ Չեբիշևի աշխատանքները վերաբերում են հոդակապային մեխանիզմների սինթեզին։

Չեբիշևի աշխատանքները դեռևս նրա կենդանության օրոք ճանաչում են ստացել [[Ռուսաստան]]ում և արտասահմանում։ Նա ընտրվել է [[Բեռլինի գիտությունների ակադեմիա]]յի (1871), [[Փարիզի գիտությունների ակադեմիա]]յի (1874), [[Լոնդոնի թագավորական ընկերություն|Լոնդոնի թագավորական ընկերության]] (1877) և արտասահմանյան ուրիշայլ ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ կամ պատվավոր անդամ։
 
== Ծանոթագրություններ ==