«Նաբուգոդոնոսոր II»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
 
Մ.թ.ա. 589 թ-ի աշնանը Եգիպտոսի հրահանգով դուրս եկան հրեաները: Նաբուգեդոնոսորը իր բանակի գլխավորությամբ հայտնվեց [[Հուդայի թագավորություն|Հուդայի թագավորության]] սահմանին: Անդրգետքի փոքրիկ պետությունները չհամարձակվեցին միանալ ապստամբությանը, այլ Նաբուգոդոնսորի պահանջին համաձայն տրամադրեցին օժանդակ օգնական ջոկատներ: Հրեաները մնացին միայնակ: Բաբելոնացիները թալանեցին նրա տարածքները և մ.թ.ա. 588թ-ի հունվարի 15-ին պաշարեցին [[Երուսաղեմ|Երուսաղեմը]]:
 
Իր հոր խոստումը կատարելով՝ Ապրիս փարավոնը իր բանակը և նավատորմը ուղղեց դեպի Ասիա: Իմանալով եգիպտացիների հարձակման մասին՝ նահաջեց Երուսաղեմից, և ուղղեց իր բանակը թշնամու դեմ: Հաջորդ ճակատամարտում եգիպտացիները պարտություն կրեցին ցամաքում, բաըց հաղթեցին ծովային ճակատամարտում՝ Նաբուգոդոնոսորի կողմից ուղղարկված [[Տյուրոս|Տյուրոսի]] և [[Կիպրոս (կղզի)|Կիպրոս]] մաիցյալ նավատորմին: Հետո Ապրիին իջեցրեց իր զորքին [[Սայդա|Սայդանը]] վերցնելու համար, որից հետո հանձնվեցին փյունիկյան մյուս քաղաքները: