«Աննա Էլբակյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
Տող 31.
== Կենսագրություն ==
[[1982]]թ. ավարտել է [[Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն]]ի կից դրամատիկական ստուդիա և աշխատանքի է ընդունվում նույն թատրոնում որպես դերասանուհի։ [[1986]]թ ավարտեց [[ԵՊՀ]] արվեստագիտական ֆակուլտետը։ Առաջին քայլերը բեմում արել է տասնյոթ տարեկանում, խաղալով [[Վիլյամ Սարոյան|Վ.Սարոյանի]] «Ձեր կյանքի ժամանակը» ''Էլզիի'' դերը, հետագայում խաղում է Յ.Ռայնիսի «Փչիր քամիում» ''Բայբա'', Գ.Հարությունյանի «Հարսնացում հյուսիսից» ''Վալյա'', [[Բոմարշե]]ի «Ֆիգարոյի ամուսնությունում» ''Ֆանշեթ'', Լ.Ռազումովսկայի «Սիրելի Ելենա Սերգեեվնա» ''Լյալյա''։ Նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում և մի շարք գեղարվեստական կինոնկարներում, այդ թվում [[Զորայր Խալափյան]] համանուն վեպի հիման վրա «[[Որտե՞ղ էիր, մարդ Աստծո]]» բազմասերիանոց ֆիլմում՝ ''Անտիկ'', «Սպիտակ ոսկոռ», «Գողը», «Դեմքով դեպի պատը», «Ուրվագիծ» և այլ ֆիլմերում։ Աննա Էլբակյանը աշխատել է որպես դերասանուհի «Մետրո» թատրոնում, [[Համազգային թատրոն]]ում, ինչպես նաև [[Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոն]]ում։ [[2000]]-ից [[Երևանի խամաճիկների պետական թատրոն]]ի գլխավոր ռեժիսորն է։ Մասնակցել է բազմաթիվ միջազգայի փառատոնների, ինչպես նաև հանդես է եկել [[սփյուռք]]ում։ Աննա Էլբակյանը բազմերանգ է իմպրովիզացիոն տարերքի դերասանուհի է և ունի մեծ դիապազոն, ինչը վկայում են նրա խաղացած դերերը՝ [[Ուիլյամ Շեքսպիր|Ու.Շեքսպիրի]] «[[Արքա Լիր]]» ''Կորդելիա'', Վ.Սարոյանի, Թ.Ուիլյամսի, [[Էռնեստ Հեմինգուեյ|Է.Հեմինգուեյի]] ստեղծագործությունների հիման վրա «Ուիլի, Թիթի, Ջիգ ու երեք նել մի աղջիկ» ''Ուիլի'', ''Թիթի'', ''Ջիգ'', [[Մոլիեր]]ի «Տարտյուֆ» ''կոմսուհի'', Կ.Մանեի «Օսկար» ''Հելեն'', Յու.Օ՝ Նիլի «Սերը ծփիների տակ» ''Աբբի'', Վ.Սարոյանի «Քարանձավի բնակիչները» ''Թագուհի'', Թ.Ուիլյամսի «Անսպասելիորեն անցյալ ամառը» ''Կետրին'', [[Ֆրանց Վերֆել|Ֆ.Վերֆելի]] «[[Մուսա լեռան 40 օրը]]» ''Ժուլիետ''։
 
Ընտանիք. հայրը՝ Աբրահամ Աբրահամյան, մայրը՝ [[Էլդա Գրին]], ամուսին [[Արմեն Էլբակյան]], որդին՝ [[Էդգար Էլբակյան կրտսեր]], դուստրը՝ [[Լիլի Էլբակյան]]։
 
== Խաղացած դերերը ==