«Գուրգեն (Բաղդասար Մալյան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Գուրգեն''', իրական անուն՝ '''Բաղդասար Մալյան''' ([[1873]], [[Վերին Ագուլիս]] ([[Գողթան|Գողթան գավառում]]) - [[1899]], գ. [[Ցրոնք]] (Մշո գավառում)), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ [[ՀՀԴ]] կուսակցության անդամ։
 
== Կենսագրություն ==
Կրթությունը ստացել է ծննդավայրի` Ագուլիսի դպրոցում։ 1884-1886 թվականներին ծառայել է ռուսական բանակում։ 1897 թվականի հուլիսին Վազգենի /Տիգրան Տերոյան/ հետ 40 հոգուց բաղկացած խմբով անցել է [[Վան]]՝ [[Բերկրի]]ում, [[Սպահան լիճ|Սպահան լճի]] մոտ հերոսական կռիվներ է մղել [[քրդեր]]ի դեմ։ [[Խլաթ]]ում ձեռնամուխ է եղել ընդհանուր ապստամբության կազմակերպման աշխատանքներին: Կռիվներում համագործակցել է Վազգենի, Աղբյուր Սերոբի հոտ։ Նամակագրություն է պահպանել Մշո բանտում գտնվող Սև-քարեցի Սաքոյի հետ: 1888-1889 թվականներին գործել է նաև [[Մշո դաշտ]]ում, [[Սասուն]]ում։ Գուրգենը բացառել է վաղաժամ հայդուկային շարժումները և ժողովրդին զինելով՝ նախապատրաստել է ընդհանուր ապստամբության։ Մշո Ցրոնք գյուղում հայդուկների հետ կազմակերպչական հարցերի շուրջ բանակցելիս մատնությամբ պաշարվել է և զոհվել անհավասար կռվում։ Թաղված է [[Մուշ]]ի Սբ. Մարինեի թաղի գերեզմանոցում։
 
== Գրականություն ==
 
* Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Բ., Գ. հատ., Թեհրան, 1982, Երեւան, 1990:
* Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992, - http://www.historyofarmenia.am/images/menus/116/Dashnak1.pdf
* Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 էջ:
* Սարգիս եւ Միսաք Բդէեաններ, Հարազատ պատմութիւն Տարոնոյ, Գահիրէ, 1962: