«Սննդամթերքի էներգետիկ արժեք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
{{միացնել|Սննդամթերքի կալորիականություն}}
[[Պատկեր:Nutrition-label.jpg|մինի|աջից|220px|Բրնձի փաթեթ, որի բաղադրության բաժնում նշված է էներգետիկ արժեքը]]
'''Սննդամթերքի էներգետիկ արժեքը''' (այլ կերպ` '''կալորիականություն''') իրենից ներկայացնում է [[էներգիա]]յի այն քանակը, որն առաջանում է մթերքներում պարունակվող ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի օքսիդացման հետևանքով։<br />
Տող 7 ⟶ 6՝
 
Հաշվարկված էներգետիկ արժեքը հանդիսանում է տեսական, որովհետև սննդամթերքները մարդու օրգանիզմում լրիվ չեն մարսվում։ Մարսվող սննդամթերքների էներգետիկարժեքը որոշելու համար պետք է իմանալ դրանց մարսելիության գործակիցը։
 
=== Կալորիականության միավոր ===
Սննդամթերքի կալորիականությունն արտահայտում են կալորիաներով (կալ) և կիլոկալորիաներով (կկալ)։ Սննդամթերքի կալորիականությունը պայմանավորված է սննդամթերքների կազմության մեջ մտնող հիմնական սննդանյութերի՝ [[սպիտակուցներ]]ի, [[ճարպեր]]ի և [[ածխաջրեր]]ի պարունակությամբ։ [[Սննդամթերք]]ների մյուս բաղադրամասերը՝ [[հանքային աղեր]]ն ու [[վիտամիններ]]ը, էներգետիկական արժեք չունեն։ [[Օրգանիզմ]]ում 1 գ ճարպի օքսիդացումից ստացվում է 9,3 կկալ (1 կկալ=4,1868 կջ), 1 գ սպիտակուցիդ՝ 4,1 կկալ, 1 գ ածխաջրերից՝ 4,1 կկալ էներգիա։ Տարբերում են սննդի բրուտտո և նետտո կալորիականություն։ Բրուտտոն սննդի ընդհանուր, իսկ նետտոն՝ յուրացվող մասի կալորիականությունն է։ Վերջինս խառը սննդի ժամանակ կազմում է ընդհանուրի մոտ 90%֊ը։
 
=== Դասակարգում ըստ կալորիականության ===
Բարձր կալորիականությամբ են օժտված մեծ քանակությամբ ածխաջրեր և ճարպեր պարունակող սննդամթերքները (օրինակ, [[ձավար]]ները, [[լոբազգիներ]]ը, հացամթերքներն ու մակարոնեղենը, հրուշակեղենը, ճարպոտ միսն ու ձկնեղենը և այլն)։
 
=== Կալորիականության հաշվարկման մեթոդներ ===
Սննդամթերքների և պատրաստի կերակրատեսակների կալորիականությունը որոշում են ֆիզիկական, քիմիական և հաշվարկային մեթոդներով։
 
===== Ֆիզիկական մեթոդ =====
Ֆիզիկական մեթոդի դեպքում կալորիմետրում այրում են սննդամթերքի որոշակի քանակ և որոշում անջատված ջերմային էներգիայի քանակը։
===== Քիմիական մեթոդ =====
Քիմիական մեթոդի դեպքում լաբորատոր եղանակով որոշում են սննդամթերքում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի պարունակությունը և օգտվելով դրանց ջերմային համարժեքներից՝ հաշվում կալորիականությունը։
===== Հաշվարկային մեթոդ =====
Գործնականում լայն կիրառում ունի հաշվարկային մեթոդը, որի ժամանակ օգտվում են հատուկ աղյուսակներից, ուր տրված են տարբեր սննդամթերքներում հիմնական սննդանյութերի պարունակությունը և կալորիականությունը, որոշում նրա համապատասխանությունը օրգանիզմի էներգետիկական ծախսերին։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Սնունդ]]
 
== Արտաքին հղումներ ==