«Մալայզիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 103.
== Բժշկա-աշխարհագրական բնութագիր ==
2014-ին Մալայզիայում ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 19,71, մահացությունը՝ 5: Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները: Մահացության հիմնական պատճառներն են ուղեղի անոթների ախտահարումները, թոքաբորբերը, տուբերկուլոզը, չարորակ նորագոյացությունները, ստամոքսաաղիքային համակարգի հիվանդությունները, տարածված են մալարիան, բորը, պարբերաբար գրանցվում են խոլերայի դեպքեր:
 
== Մամուլ, ռադիոհաղորդումներ, հեռուստատեսություն ==
Առավել խոշոր թերթերից են. մալայերեն՝ «Ուտուսան Մելայյու» («Utussan Melayu»), «Ուտուսան Մալայսիյա» («Utusan Malaysia»), «Բերիտա Հարիան» («Berita Harian»), անգլերեն՝ «Աթրեյթս թայմս» («Straits Times»), «Մալայ մեյլ» («Malay Mail»), չինարեն՝ «Նանյան շանբաո», «Մինչժոու ժիբաո», «Չժունգո բաո», «Մալայ տունբաո», թամիլերեն՝ «Թամիլ նեսան»: 1967-ից գործում է պաշտոնական կառավարական ինֆորմացիոն գործակալությունը՝ Բերնամա: Ռադիոհաղորդումները տրվում են մալայերեն, անգլերեն, չինարեն և թամիլերեն: Հեռուստատեսությունը գործում է 1963-ից:
 
== Մշակույթ ==
Մալազիայում տարածված բազմաթիվ ազգերը, կրոններն ու լեզուները իրենց իսկ բազմազանությամբ կերտել են երկրի մշակույթը։ Այստեղ ապրող տարբեր ազգերից բաղկացած բնիկները՝ օրանգասլիներ, մալայներ, չինացիներ, հնդկացիներ, իրենց ուրույն տեղն ունեն մալազիական մշակույթում։ Եվրոպացիների և արաբների երկարաժամկետ ներկայությունը այս տարածաշրջանում թողել է իր հետքը։ Ինչպես հարևան երկրին՝ Սինգապուրին, այնպես էլ Մալազիային հաճախ են անվանում §Ասիայի մանրանկար»։
 
=== Կրթություն և գիտական հիմնարկներ ===
Ժողկրթության համակարգի մեջ մրանում են 6-ամյա տարրական, 3-ամյա ցածր, 2-ամյա բարձր միջնակարգ դպրոցները: Համալսարան ընդունվում են միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի 2-ամյա նախապատրաստական դասընթացներն ավարտողները: Մասնագիտանում են արհեստագործական դպրոցներում, միջնակարգ և բարձր տիպի տեխնիկական քոլեջներում: Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 3-ամյա մանկավարժական կենտրոնները, միջնակարգ դպրոցի՝ 2-ամյա մանկավարժական կենտրոնները և 2-ամյա բարձրագույն մանկավարժական կոլեջները, ինչպես նաև համալսարանները: Բարձրագույն կրթություն են տալիս Մալայայի (1959), Կուալա Լումպուրի Ազգային (1970), Պինանգի (1969) համալսարանները: Կուալա Լումպուրում են գտնըվում Մալայզիայի Ազգային գրադարանը (1971), Ազգային թանգարանը (1963):
 
=== Գիտական Հիմնարկներ ===
Մալայզիայի խոշոր գիտական հիմնարկներից են. Բնական կաուչուկի հետազոտական ինստիտուտ (1925, Կուալա Լումպուր), Գյուղատնտեսության ԳՀԻ (1969, Կուալա Լումպուր), Բժշկական հետազոտությունների ինստիտուտը (1900, Կուալա Լումպուր), Գիտական և արդյունաբերական հետազոտությունների ազգային ինստիտուտը (1970): Հումանիտար գիտությունների բնագավառում հետազոտություններ են կատարում Մալայզիայի Պատմության ընկերությունը, Մալայերենի և մալայական գրականության գործակալությունը (1959), Թամիլերենի ընկերությունը (1957):
 
=== Գրականություն ===
== Մամուլ, ռադիոհաղորդումներ, հեռուստատեսություն ==
Մալայզիայի գրականությունը ստեղծվում է մալայերենով, չինարենով, մասամբ թամիլերենով, ինչպես նաև անգլերենով: Հիմնականը մալայերենով գրականությունն է: Նոր և նորագույն մալայական գրականությունն սկսվում է Աբդուլլահ բին Աբդուլքադիր Մունշիով (1796-1854): Մալայացի հերոսներով առաջին վեպերի հեղինակը Ահմադ բին Հաջի Մուհամմադ Ռաշիդ Թալուն է (1889-1939): 1930-40-ական թթ. գրականության մեջ ուժեղացան հայրենասիրական և հակագաղութային տրամադրությունները:
Առավել խոշոր թերթերից են. մալայերեն՝ «Ուտուսան Մելայյու» («Utussan Melayu»), «Ուտուսան Մալայսիյա» («Utusan Malaysia»), «Բերիտա Հարիան» («Berita Harian»), անգլերեն՝ «Աթրեյթս թայմս» («Straits Times»), «Մալայ մեյլ» («Malay Mail»), չինարեն՝ «Նանյան շանբաո», «Մինչժոու ժիբաո», «Չժունգո բաո», «Մալայ տունբաո», թամիլերեն՝ «Թամիլ նեսան»: 1967-ից գործում է պաշտոնական կառավարական ինֆորմացիոն գործակալությունը՝ Բերնամա: Ռադիոհաղորդումները տրվում են մալայերեն, անգլերեն, չինարեն և թամիլերեն: Հեռուստատեսությունը գործում է 1963-ից:
1945-57-ին առաջատար տեղ գրավեցին ժողովրդի կյանքի հրատապ խնդիրներն արտացոլող բանաստեղծություններն ու պատմվածքները: Քննադատական ռեալիզմի ուղղությամբ վիպագրության զարգացմանը նպաստեցին Հասան բին Մուհամմադ Ալին (ծնվել է 1928) և հատկապես Ա. Աամադ Սաիդը (ծնվել է 1935): Աստիճանավորների և քաղաքական գործիչների կաշառակերության մասին են գրում արձակագիրներ Հասան Իբրահիմը (ծնվել է 1938), Ալիաս Ալին (ծնվել է 1937), Շահնոն Ահմադը (ծնվել է 1933): էթնիկական ու սոցիալական հակասություններին են նվիրված Ա. Աամադ Իսմայիլի (ծնվել է 1924) և այլոց վեպերը: Շատ ստեղծագործություններ կապված են գյուղացիության կյանքում տեղի ունեցած փոփոխությունների հետ (Իբրահիմ Օմար, ծնվել է 1936, Ցահյի Իսմայիլ, ծնվել է 1940, Աբդուլլահ Հուսեյն, ծնվել է 1921, Ալիաս Հարուն, ծնվել է 1939):
 
=== Արվեստ ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մալայզիա» էջից