«Կոտայք (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Այլ|Կոտայք (այլ կիրառումներ)}}
'''Կոտայք''', ''Խատա գավառ, Խատայի գավառ, Խատայոց գավառ, Կըրխբուլաղ, Կոդեք, Կոտա գավառ, Կոտայից գավառ, Կոտայս, Կոտաս, Կոտուաց գավառ, Կոտեաց գավառ, Կոտեից գավառ, Կոտևուց, Կույտա, Կուտայից գավառ, Կուտեից Գավառ, Կուտեուց գավառ, Ղըռխբուլաղ, Ղրխբուլախ, Ղրխբուլաղ'', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգի կազմում։ Մոտավորապես համապատասխանում է ներկայիս [[Կոտայքի մարզ]]ի և [[Երևան]] քաղաքի տարածքներին։ Կոտայքում էր գտնվում [[Երևան]]ը։
 
== Անվանում ==
Կոտայքում էր գտնվում [[Երևան]]ը։ Ենթադրվում է, որ Կոտայք անունը հնագույն ծագում ունի և կապված է նույնանուն ցեղանվան հետ։ Նույնացվում է [[Վանի թագավորություն|ուրարտական]] սեպագիր արձանագրությունների [[Էտունի]] երկրի անվան հետ։ [[Ղևոնդ Ալիշան]]ը հնարավոր է համարում, որ [[Պտղոմեոս]]ի հիշատակած [[Կոտակենե]] գավառը նույն Կոտայքն է։ Մի այլ տեղ նա այս անունը ծագած է համարում [[Մազազ]] գավառի [[Կուտիս]] գյուղի անունից։
 
Ոմանք Կոտայքը առաջացած են համարում Կոտե անունով մի իշխանի անունից, ուրիշները՝ Կոտայքի Կենտրոն (այժմ՝ [[Գետամեջ]]) գյուղի անունից, կամ էլ [[Սյունիք աշխարհ|Սյունիքի]] [[Գեղարքունիք (գավառ)|Գեղարքունիք գավառի]] Կոթ կամ Կոթաքար գյուղաքաղաքի անունից, իբրև Կոթա փոխադրվածների կամ Կոթայեցիքի գավառ։