«Գագիկ Ստեփանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
 
[[1990]] թվականի ապրիլին Արայիկը իր ընկերների հետ միասին տիրեցին [[Կապան]]ում գտնվող խորհրդային զորամասի ամբողջ զենքին։ Խորհրդային զորքերը հետախուզություն սկսեցին և շրջափակեցին Արայիկին և նրա ընկերներին, ովքեր փակվել էին [[Խուստուփ]]ի ծերպերում։ Գագիկը, շտապ օգնության մեքենայով ներխուժելով շրջան, շրջափակումից ազատեց եղբորը, ընկերներին և զենքը։
[[Պատկեր:Հեթանոս Գագո.jpg|thumb|left|200px|Գագիկ Ստեփանյանի կիսանդրին [[Նոր Նորք (վարչական շրջան)|Նոր Նորք]]ի 2-րդ զանգվածում]]
 
Հայ-ադրբեջանական ճակատում ընթանում էր պարտիզանական պատերազմ, որին անմիջական մասնակցություն ունեցան Գագիկն ու իր եղբայրները։
 
Տող 40.
 
[[1994]] թվականի [[փետրվարի 13]]-ին՝ իր ծննդյան օրը, Գագիկը եկավ տուն։ Նրան անհանգստացնում էին դեռևս չլավացած վերքերը։ Սակայն չդիմանալով՝ նա հաջորդ օրն իսկ վերադարձավ ճակատ։ Նրա զինվորները զբաղեցնում էին Օմարի (Ամուրի) լեռնանցքի վրայի դիրքերից մեկը։ Միևնույն ժամանակ ադրբեջանցիները, պատրաստվելով հարձակման, կենտրոնացնում էին ուժերը։
 
[[Պատկեր:Հեթանոս Գագո.jpg|thumb|left|200px|Գագիկ Ստեփանյանի կիսանդրին [[Նոր Նորք (վարչական շրջան)|Նոր Նորք]]ի 2-րդ զանգվածում]]
[[1994]] թվականի [[մարտի 13]]-ին ադրբեջանցիները սկսեցին զանգվածային գրոհ։ Սակայն նրանք չկարողացան ճեղքել պաշտպանությունը և կրելով ծանր կորուստներ՝ [[մարտի 14]]-ի առավոտյան հետ քաշվեցին։
 
Մարտի 14-ին օրն անցավ երկու կողմերի միջև կրակահերթերի փոխանակումով։
[[File:Գագիկ Ստեփանյանի հուշատախտակը.JPG|thumb|Գագիկ Ստեփանյանի հուշատախտակն իր անունը կրող 135 հիմնական դպրոցի պատին]]
 
[[Մարտի 16]]-ի առավոտից մշուշը ծածկել էր լեռները։ Մառախուղն օգտագործելով՝ ադրբեջանցիներն սկսեցին հարձակումը։ Թեժ կռիվներում նրանց հաջողվեց գրավել հարևան մի քանի հայկական դիրքեր։ Երրորդ դիրքը մասամբ շրջապատված էր, Գագիկը վիրավոր էր, վերջանում էր ռազմամթերքը։ Գագիկը հրամայեց իր զինվորներին թողնել դիրքերը, որպեսզի խուսափեին շրջափակումից։ Իսկ ինքը վիրավոր ոտքով մնում է դիրքերում և միայն մեկ [[Գնդացիր|գնդացրով]] շարունակում է պաշտպանել զինվորների նահանջը։ Ադրբեջանցիները գրոհում էին, սակայն Գագոն շարունակում էր պաշտպանությունը։ Օգտագործելով մառախուղն ու ծխագլանիկները (дымовые шашки)՝ նա տեղից տեղ էր անցնում, ստեղծելով պատրանք, որ պաշտպանական գծում գործում է մի ողջ ջոկատ։ Թշնամին ընկնում էր՝ խոցված Գագիկի գնդակներից։ Չդիմանալով թշնամին դադար առավ։ Գագոն հնարավորություն ուներ նահանջելու, սակայն իսկական ռազմիկը շարունակում էր մարտը՝ ապահովելով սեփական մարտիկների անվտանգ նահանջը։ Ադրբեջանցիները մարտի մեջ մտցրին իրենց բոլոր ուժերը։ Վիրավոր ոտքը սառել ու ծանրացել էր։ Գագիկը ևս մեկ անգամ վիրավորվեց ու թողեց գնդացիրը։ Դիրքերին մոտեցած թշնամին առաջարկեց հանձնվել։ Գագիկը շարունակեց կռիվը, սակայն դա երկար չէր կարող շարունակվել։ Նա չափից շատ արյուն էր կորցրել։ Նա ուժասպառ եղած ընկավ և դիմադրությունը դադարեց։ Միայն որոշ ժամանակ անց վախեցած ադրբեջանցիները մոտեցան խրամատներին։ Նրանք չէին հավատում, որ այդքան ժամանակ իրենց հարյուրավոր զինվորներին դիմակայում էր ընդամենը մեկ ռազմիկ։ Իր աչքերին չհավատացող հրամանատարը որոշեց տեսնել այդ խիզախին, ով կարողացել էր անհավասար մարտում տասնյակ թշնամական զինվորի գետին փռել։ Նա շրջեց ընկած Գագոյին։ Ընդամենը մեկ ակնթարթ Գագոն բացեց աչքերը և քաշեց [[նռնակ]]ը։ Ահա այսպես զոհվեց «Հեթանոս Գագոն»՝ իր հետ տանելով ևս մի քանի ադրբեջանցի։ [[Մարտի 19]]-ին «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատի և «Միշայի որսորդների» խմբի աջակցությամբ Գագոյի տղաները հետ գրավեցին երեք դիրքերը։ Թշնամու բազմաթիվ դիակների կողքին ընկած էր Գագոն։ Թշնամին հարգելով Գագոյի խիզախությունը, նրա դիակը դրել էր մի քարի սալի վրա։ Նրա ցուցամատի վրա մնում էր նռնակի օղը։
 
[[1995]] թվականին [[ԼՂՀ]] [[Գերագույն խորհուրդ|Գերագույն խորհրդի]] որոշմամբ Գագիկ Ստեփանյանը հետմահու պարգրատրվել է [[Մարտական խաչ շքանշան|Մարտական խաչ]]ի 1-ին աստիճանի շքանշանով։
 
[[File:Գագիկ Ստեփանյանի հուշատախտակը.JPG|thumb|Գագիկ Ստեփանյանի հուշատախտակն իր անունը կրող 135 հիմնական դպրոցի պատին]]
[[1999]] թվականի [[Երևան]]ի քաղաքապետի հրամանով թիվ [[135 դպրոց]]ը անվանակոչվեց Գագիկ Ստեփանյանի անվան։