«Ուղղաթիռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:WA Police Polair-61.jpg|մինի|Ուղղաթիռ]]
[[Պատկեր:HH-43 Huskie of IIAF.jpg|մինի|Ուղղաթիռ]]
'''Ուղղաթիռ''', ուղղաձիգ վերսլացք–վայրէջքով՝ [[օդ]]ից ծանր թռչող ապարատ, որի վերամբարձ ուժը և հորիզոնական ուղղությամբ քարշուժն ստեղծում են գրեթե հորիզոնական հարթության մեջ պտտվող մեկ կամ մի քանի կրող [[Պտուտակ|պտուտակ]]ները։ Ուղղաթիռի հնացած անվանումն է հելիկոպտեր։ Ուղղաթիռ կատարում է ուղղաձիգ վերսլացք առանց թափառքի և ուղղաձիգ վայրէջք առանց արգելակման ճանապարհ անցնելու, անշարժ «կախվում» է տրված բարձրության վրա և պտտվում ուղղաձիգ առանցքի շուրջը ցանկացած ուղղությամբ։ Թռիչքի ընթացքում շարժիչի հարկադրական անջատման դեպքում ուղղաթիռ կարող է ճախրավայրէջք կատարել՝ օգտագործելով կրող պտուտակների ինքնապտույտդ (ավտոռուոացիան)։ Թիակների շուրջը հոսքի խախտումը կանխելու և թռիչքի արագությունը մեծացնելու համար որոշ ուղղաթիռներին ավելացնում են մի փոքր թև։ Ըստ սկզբունքային սխեմաների ուղղաթիռները լինում են միապտուտակ, երկպտուտակ և բազմապտուտակ։ Դրանցից առավել տարածված են պոչային պտուտակով միապտուտակ (առանց թևի և թևով), երկպտուտակ համառանցք և երկայնական սխեմայով ուղղաթիռները։ Ցանկացած սխեմայի ուղղաթիռ բաղկացած է ճախրասավառնակից (ֆյուզելաժ, շասսի, կառավարման օրգաններ, էլեկտրա-, ռադիո- և նավարկության սարքավորում են), պտուտակային կրող համակարգից (կրող պտուտակներ), [[շարժիչ]]ային (ուժային) տեղակայանքից, փոխհաղորդակից։ Մեխանիկական հաղորդակով ուղղաթիռները բացի այդ, ունեն նաև պոչային պտուտակ և վերջինիս կառավարման համակարգ։ Ուղղաթիռը կարող է զարգացնել 350—370350-370 կմ/Ժ արագություն։ Բեռնունակությունը 40 տ է, թռիչքի հեռավորությունը՝ 2000 կմ։ Ռուսաստանում ուղղաթիռի կառուցման առաջին փորձը կատարել է Ի․ Սիկորսկին։ [[1908 թվական|1908]]-[[1911 թվական|1911]]-ին նա կառուցել է երկու ուղղաթիռ, որոնք, սակայն, չէին թռչում։ [[1912 թվական|1912]]-ին Բ․ Ցուրևը կառուցել է միապտուտակ սխեմայով հելիկոպտերի մոդելը իսկական չափերով, որը ցուցադրվել է [[Մոսկվա]]յում Օդանավագնացության երկրորդ միջազգային, ցուցահանդեսում և արժանացել ոսկե [[Մեդալ|մեդալ]]ի։ [[1930 թվական|1930]]-ին նա կառուցել է առաջին փորձարարական ուղղաթիռ, որով և հիմք է դրվել հայրենական ուղղաթիռաշինության զարգացմանը։ Ուղղաթիռների սերիական արտադրությունը ԽՍՀՄ-ում սկսվել է [[1951 թվական|1951]]-ին՝ Մի-1 եռատեղ ուղղաթիռի թողարկումով։ Ուղղաթիռաշինությունը առավել մեծ զարգացում է ստացել [[ԽՍՀՄ]]-ում, [[ԱՄՆ]]-ում, [[Ֆրանսիա]]յում և [[Իտալիա]]յում։ Ուղղաթիռները լայնորեն կիրառվում են ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության մեջ՝ գյուղատնտեսության, տրանսպորտային և ուղևորների փոխադրումների համար, երկրաբանահետախուզական աշխատանքների ժամանակ, շինարարության մեջ (ուղղաթիռ-կռունկ), փրկարարական աշխատանքների համար, ռազմական գործում և այլուր։ Ուղղաթիռները մտնում են բոլոր խոշոր պետությունների զինված ուժերի կազմի մեջ և կիրառվում ըստ դրանց նշանակման։ Ուղղաթիռ օգտագործում են նաև ականազերծման, տրալների և նավերի բուքսիրման, ծովում և ցամաքում փրկիչ գործողություններ կատարելու, հրամանատարության կապն ապահովելու համար, որպես օդային հրամանատարական կետեր ևն։և այլն։
 
Ուղղաթիռները թևեր չունեն: Դրանց փոխարինում է երկար թիերով խոշոր, կրող պտուտակը, որը շարժման մեջ է դրվում հզոր շարժիչով: Ուղղահայաց սռնիով այդ պտուտակի պտույտներից առաջանում է վերամբարձ ուժ, և ուղղաթիռը վեր է բարձրանում: Պտուտակի պտտման արագությունը փոխելով՝ օդաչուն ստիպում է ուղղաթիռին վեր բարձրանալ, կախվել օդում, թռչել ցանկացած ուղղությամբ կամ վայրէջք կատարել: Ուղղաթիռի պոչի վրա ամրացված է ևս մեկ՝ ոչ մեծ պտուտակ, որն ուղղաթիռին հաղորդում է կայունություն և թույլ չի տալիս նրան պտտվել կրող պտուտակի պտույտին հակառակ: Ճիշտ է՝ մարդատար և բեռնատար ինքնաթիռները թռչում են ուղղաթիռից շատ ավելի արագ ու հեռու, բարձրանում են ավելի վեր ու ավելի քիչ վառելանյութ են ծախսում, բայց չեն կարող ուղղաթիռի նման կախված մնալ օդում կամ վեր բարձրանալ առանց թափավազքի և վայրէջք կատարել առանց անհրաժեշտ վազքատարածության` ցանկացած փոքր հարթակում: Ուղղաթիռը կարող է նաև պտտվել իր առանցքի շուրջը` որ կողմն ուզենա, և ցանկացած ուղղությամբ թռչել՝ ժամում մինչև 400 կմ արագությամբ:
 
{{վիքիքաղվածք}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ուղղաթիռ» էջից