«Ստեփանոս Լեհացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10.
 
Լեհացին հատուկ քննության է ենթարկել իմացաբանության հետ կապված հարցեր, որովհետև, նրա կարծիքով, ճանաչողության նպատակը ճշմարտությունն է, իսկ առանց ճշմարտության ճանաչման մարդը չի կարող գործել։ Իմացաբանական հարցերը քննելիս, ընդհանուր առմամբ դրսևորելով մեխանիստական, մետաֆիզիկական մոտեցում, Լեհացին երբեմն կատարել է դիալեկտիկական կռահումներ։ Ըստ նրա, [[ճշմարտություն]]ը հարաբերական է, կախված է կոնկրետ պայմաններից և հանգամանքներից։ Հարաբերական են ոչ միայն բարոյական, այլն հասարակական, անգամ, բնական օրենքները, թեև վերջիններս՝ պակաս չափով․ «Օրենք բնականք միշտ և ամենայն ուրեք ունին զնոյն զօրութիւն, բայց պատահմամբ վասն իմիք կարեն ալյափոխիլ»։ Բնությունը համարելով սկզբունքորեն ճանաչելի՝ Լեհացին ընդունել է ճանաչողության երեք աստիճան՝ արտաքին զգայություն ([[տեսողություն]], լսողություն, համ, հոտ, շոշափելիք), ներքին զգայություն (հասարակ զգայություն (ընկալում), երևակայություն (մտապատկեր), հիշողություն, կարծիք, տրամախոհություն) և բանականություն։ ճանաչողության աստիճանները համարելով միասնական և փոխկապակցված, Լեհացին նախապատվությունը տվել է բանականությանը, որը, նրա կարծիքով, տալիս է կայուն և հավաստի գիտելիք։ Լեհացին նկատելի հետք է թողել 12-13-րդ դարեր․ հայ փիլիսոփայության մտքի վրա։ Առանձին ուսումնասիրողներ Լեհացուն համարում են նաև նկարիչ։ Այդ հարցի շուրջը դեռես կան տարակարծություններ։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Հայկական գիր և գրականություն}}
{{Արտաքին հղումներ}}