«Հին աստվածներ (դրամա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին։ Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն երիտասարդ աբեղայի անձնազոհության շնորհիվ իշխանի դուստրը փրկվում է խեղդվելուց։
 
Այդ օրվանից երիտասարդ աբեղան կորցնում է իր հոգու և մարմնի խաղաղությունը. իշխանի դուսրը՝դուստրը՝ Սեդան, արթմնի, թե երազում, որպես տեսիլք հաճախ հայտնվում է աբեղային և կանչում դեպի աշխարհիկ կյանք։ Իրական Սեդային ընթերցողը չի տեսնում: Դրամայում հայտվող Սեդան Աբեղայի երևակայության ծնունդն է, նրա երկրորդ էությունը, ինչպես Վանահոր երկրորդ էությունն է Ճերմակավորը:
 
Աբեղան մոլորված է։ Նա օգնություն է խնդրում վանահորից, բայց վանահայրը տեսել է իրեն համախոհ և «հոգու թռիչք ունեցող մի հոգևորականի ուստի աբեղայի ճշմարիտ ճանապարհից խոտորվելն ու տառապելը մեծ ցավ է պատճառում նրան»: Վանահոր վիճակն ավելի է ծանրանում, երբ իշխանուհին խոսում է սկիզբ առած, բայց ճակատագրի բերումով խաթարված սիրունսիրո մասին, որը սակայն երկուսի հոգում էլ դեռ չի մարել։
Վանահայրը դժվարությամբ խոստովանում է իրեն, որ իրոք, այդ եկեղեցին նվիրված է իր՝ Հովհաննես անունով նախկին երիտասարդին և իշխանուհու՝ Մարիամ անունով նախկին օրիորդի սիրուն, որը դեռ վառվում է երկուսի հոգում էլ, ինչպես մոխրի տակ թաքնված կրակ։
Կամքի մեծագույն լարումով վանահայրը փորձում է խեղդել իր մեջ դեռ չմարած սիրո շունչը և անմնացորդ նվիրվել Աստծուն՝ քանդելով մեղավոր սիրո հիշատակի համար կառուցված եկեղեցին և կառուցելով նորը՝ ազատ հոգու և ազատ մտքի հիմքով։