«Էդուարդ Աղայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (12) oգտվելով ԱՎԲ
Տող 38.
 
== Կենսագրություն ==
Էդուարդ Աղայանը ծնվել է [[1913]] թվականի [[մարտի 16]]-ին [[Մեղրի]]ում։ 1928 թվականին ավարտել է տեղի 7-ամյա դպրոցը։ 1930-1932 թվականներին աշխատել է Մեղրու կոլտնտեսությունում`կոլտնտեսությունում՝ սկզբում որպես հաշվետար, ապա`ապա՝ հաշվապահ։ 1933 թվականից ուսանել է [[ԵՊՀ]] պատմագրական ֆակուլտետում`ֆակուլտետում՝ միաժամանակ աշխատելով ծխախոտի ֆաբրիկայում որպես հաշվապահ։
 
1938 թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ը և 1939 թվականին ընդունվել ասպիրանտուրա։ 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական («Մեղրու բարբառը»), 1945 թվականին`թվականին՝ դոկտորական ատենախոսություն («Հայ լեզվաբանության պատմություն»)։ 1942 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 1946 թվականին`թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1953-ին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982 թվականին`թվականին՝ ակադեմիկոս։
 
1932-1991 թթ. աշխատել է ԵՊՀ-ում, 1956-1985 թվականներին եղել է համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, 1968-1991 թվականներին`թվականներին՝ հայագիտական կենտրոնի ղեկավար, 1986-1989 թվականներին «[[Բանբեր Երևանի համալսարանի]]» հանդեսի գլխավոր խմբագիր, 1953-1956`1956՝ ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1948-1950`1950՝ բանասիրության ֆակուլտետի դեկան։ Հայաստանի բուհերում կարդացել ընդհանուր լեզվաբանություն, լեզվաբանական ուսմունքի պատմություն, լեզվաբանության ներածություն, հայերենի համեմատական քերականություն, հայոց լեզվի պատմություն, գրաբարի, պարսկերենի, լատիներենի քերականություններ, արևելյան բանասիրություն և այլ դասընթացներ։
 
Էդուարդ Աղայանը տասնամյակներ շարունակ աշխատել է նաև [[ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ]]ում։ 1950-1953 թվականներին եղել է փոխտնօրեն, 1963-1991 թթ.` ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, 1947-1948 թվականներին` ՀԽՍՀ լուսավորության նախարարության բուհերի վարչության պետ։
Էդուարդ Աղայանը քանիցս մասնակցել է միջազգային գիտաժողովների (Երևան, [[Մոսկվա]], [[ԱՄՆ]], [[Հնդկաստան]] և այլն)։
 
1979 թվականից մինչև կյանքի վերջը եղել է լեզվաբանության գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ։ 1953 թվականին ընտրվել է Երևանի քաղխորհրդի, 1980 թվականին և 1985 թվականին`թվականին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
 
Էդուարդ Աղայանի [[բրոնզ]]աձույլ [[կիսանդրի]]ն ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտություն զարգացման գործում<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։
Տող 56.
Ընդհանուր լեզվաբանությանը նվիրված աշխատությունները աչքի են ընկնում նյութի բազմակողմանի դիտարկումներով, ինքնատիպ հարցադրումներով ու փաստարկումներով, շարադրանքի պարզությամբ ու թարմությամբ։ Դրանցում նա նոր խոսք է ասում լեզվի բնորոշման, նրա տարբերակների առանձնացման, լեզվի ծագման ու զարգացման օրինաչափությունների, լեզվի կառուցվածքային մակարդակների, լեզվաբանական մի շարք հասկացությունների (օրինակ, [[վանկ]]ի, [[հնչույթ]]ի, [[ձևույթ]]ի, [[խոսքի մասեր]]ի, լեզվական կառուցվածի ու համակարգի և այլն)։
 
Աղայանը նաև հնչյունաբանական, բառագիտական-բառակազմական, ձևաբանական արժեքավոր վերլուծություններ է կատարել հայերենի գիտական քերականության խնդիրների գծով, կիրառել է նկարագրության ժամանակակից մեթոդներ։ Կարևոր հետազոտություններ է կատարել`կատարել՝ նվիրված հայրենի բառապաշարին, նրա շերտերին, բառակազմական կաղապարներին, տերմինաբանությանը և այլ խնդիրներ։
Էդուարդ Աղայանը մեծ ավանդ ունի նաև հայ բառարանագրության բնագավառում. «Արդի հայերենի բացատրական բառարան» (Ե., 1976) երկհատոր գիրքը`գիրքը՝ հայերենի բառապաշարի ընդգրկմամբ (136 հազար բառ և 11 հազար դարձվածք) և բառահոդվածների ձևիմաստային բազմաբնույթ դասդասումներով ու պարզաբանումներով մնում է որպես բառարանագրական բացառիկ ձեռքբերում։
 
Համահեղինակ է հանրակրթական դպրոցի 4-7-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքերի, որոնք ունեցել են բազմաթիվ հրատարակություններ։ Նրա գիտական վաստակի մաս է կազմում նաև իր ուսուցիչ Հրաչյա Աճառյանի բազմահատոր աշխատությունների խմբագրման, անավարտ հատվածների լրացման և հրատարակության պատրաստման շնորհակալ աշխատանքը, մասնավորապես «Լիակատար քերականություն հայոց լեզվի» բազմահատորյակի խմբագրման, «Արմատական բառարանի» տպագրության պատրաստման գործում<ref>[http://www.litopedia.org/index.php?title=%D4%B7%D5%A4%D5%B8%D6%82%D5%A1%D6%80%D5%A4_%D4%B1%D5%B2%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6 Էդուարդ Աղայանի մասին litopedia.org կայքում]</ref>։