«Բաալբեկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 77.
 
Տասնիներորդ դարի աստվածաշնչյան հնէաբանները Բաաբեկը ցանկանում էին կապել Հուդայի գրքում (11:17) նշված Բաալգադի հետ, բայց այս կապը մեր ժամանակներում հազվադեպ է հավաստի համարվում։ Իրականում այս փոքր փյունիկյան քաղաքը, որն անվանվել է «Բեքաա հովտի տիրակալի (Բաալ)» անունով, որը սակայն ըստ Բեյրութի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Հելեն Սադերի, չուներ բավական ռազմավարական նշանակություն, որ նշվեր ասորական կամ եգիպտական աղբյուրենրում։
 
=== Հելիոպոլիս, Արևի քաղաքը===
 
[[File:Great Stones, Baalbek, 1891.jpg|thumb|Great Stones, Baalbeck, 1891]]
 
Մ․թ․ա․ 334 թվականին, Ալեքսանդր Մեծի կողմից Մերձավոր Արևելքի գրավումից հետո, Բաալբեկի գոյություն ունեցող բնակավայրը վերանվանվել է Հելիոպոլիս (Ἡλιούπολις), որը հին հունարեն նշանակում է՝ հելիոս՝ արև և պոլիս՝ քաղաք։ Քաղաքը պահպանեց իր կրոնական նշանակությունը հունահռոմեական ժամանակաշրջանում, երբ արգելավայրը Հելիոպոլիսի Յուպիտեր-Բաալը ուխտավայր էր։ Տրայանի կենսագրականից հայտնի է, որ նա Հելիոպոիլիսի գուշակի հետ խորհրդակցում է և հարցնում, թե արդյոք ինքը կենդանի կմնա պարթոնենցիների դեմ պատերազմում։ Որպես պատասխան Յուպիտերը ցույց է տալիս մասերի բաժանված խաղողի ողկույզ։
 
5-րդ դարի լատիներենի լեզվաբան Մակրոբիուսը հիշատակել է Հելիպոլիսի Զևսը և տաճարը (''Zeus Heliopolitanus''), որպես գուշակության վայր։ Մ․թ․ 1-ին դարի վերջին քառորդի սկզբից (Օգոստոսի կայսրության տարիներից) և հաջորդող երկու հարյուրյակի ընթացքում, հռոմեացիները Բաալբեկի տարածքում կառուցել են տաճարների համալիր կազմված՝ Յուպիտերի, Բաքոսի և Վեներայի տաճարներից և Մերկուրիի տաճարը։
 
Կրոնական համալիրի վրա աշխատանքը տևեց համարյա մեկ ու կես դար։ Հռոմեական կայսրության ամենամեծ կրոնական կառույցը թվագրվում է Սեպտիմիոս Սևերոսի իշխանության տարիներին (193-211), որի մետաղադրամների վրա պատկերված են Բաալբեկի երկու տաճարները։
 
[[File:Temple of Venus, Baalbek, 1891.jpg|thumb|Վեներայի տաճարը, Բաալբեկ, 1891 թվական]]
 
Այսօր միայն 6 կորինթոսյան սյուներ են կանգուն։ Ութը քանդվել են և 532-537 թվականներին ուղարկվել Կոնստանդնուպոլիս Հուստինանոսի հրամանով Սոֆիայի բազիլիկի համար։
 
== Պարադոքս ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բաալբեկ» էջից