«Հակոբ Անասյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 29.
 
== Կենսագրություն ==
Ավարտել է [[Վենետիկ]]ի [[Սուրբ Ղազար Կղզի|Ս.Ղազար կղզու]] [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան]] վարժարանը (1925), Փարիզում[[Փարիզ]]ում հետևել [[Կարապետ Բասմաջյան|Կ. Բասմաջյան]]ի հայագիտական դասընթացներին (1931–341931-1934)։ 1936-ին թվականին ներգաղթել է Հայաստան։[[Խորհրդային 1936–47Հայաստան|Հայաստան]]։ 1936-ին՝1947 թվականներին՝ գիտաշխատող ԵՊՀ-ում, 1947–19761947-ին՝1976 թվականներին՝ [[ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ|ԳԱ պատմության ինստիտուտումինստիտու]]տում, 1979–19881979-ին՝1988 թվականներին՝ [[Կալիֆոռնիայի համալսարանիհամալսարան]]ի (Լոս Անջելես) Մերձավորարևելյան լեզուների ուս.ուսումնական կենտրոնում։ Եղել է նույն համալսարանի Գրիգոր Նարեկացու անվան հայագիտական ամբիոնի պատվավոր անդամ։ Աշխատակցել է հայ պարբերական մամուլին («Երկունք», «Էջմիածին», «»Պատմա-բանասիրական հանդես», «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Սիոն», «Շողակաթ» ևնև այլն)։ Տիրապետել է հին և նոր բազմաթիվ լեզուների։
 
Անասյանը հեղինակ է հարյուրից ավելի աշխատությունների, որոնք հիմնականում նվիրված են միջնադարյան Հայաստանի քաղ.քաղաքական կացությանը, կրոնի պատմությանը, մշակույթին, գրականությանը, լեզվին, մատենագրությանն ու մատենագիտությանը։ Նա զգալի ավանդ ունի հայ ազգ-ազատագրական շարժումների պատմության ուսումնասիրման բնագավառում։ «Նպաստ մը հայոց ազատագրական պատմության (ԺԷ դար) Մահտեսի Շահմուրատ և Հովհաննես Թութունջի» (1934), «XVII դ ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում» (1961), «Ստեփանոս Սալմաստեցի»<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=10&wrk=329&media=7&mediaPg=0&mediaZoo=400&wrpg=0&aupg=0 Յակոբ Անասեան, Ստեփանոս Սալմաստեցի (հատուածներ նոր ուսումնասիրութիւնից), Երուսաղէմ, 1981։]</ref> և այլ աղբյուրագիտական ու պատմագիտական մենագրություններում իր իսկ հայտնաբերած վավերագրերի միջոցով վեր է հանել հայ ազատագրական շարժումների չուսումնասիրված կամ պակաս ուսումնասիրված շատ դրվագներ, լուսաբանել հայ ժողովրդի ծանր վիճակը թուրք-պարսկական տիրապետությունների ներքո, արժեքավոր նոր տվյալներ ի հայտ բերել ֆրանսիական և հաբեշական արքունիքների հետ հայ քաղաքական շրջանակների հարաբերությունների վերաբերյալ։
 
Աղբյուրագիտական, բնագրագիտական կարևոր նշանակություն ունեն «Հայկական աղբյուրները Բյուզանդիայի անկման մասին» (1957), «Հովհաննես Կամենացի. Պատմութիւն պատերազմին Խոթինու» (1964),<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=171&captn=3392&wrpg=0&aupg=1 Հովհաննես Կամենացի. Պատմութիւն պատերազմին Խոթինու (էլ-հրատարակութիւնը տե՛ս Հայ մատենագրութեան թուանշային գրադարանի կայքում)։]</ref>, «Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ» (1969), «Գրիգոր Շղթայակրի պատմական մեծ հիշատակարանը» (1980) և այլ աշխատություններ։ Անասյանը կազմել և հրատարակել է վերոհիշյալ հեղինակների երկերի գիտաքննական բնագրերը՝ մանրամասն ծանոթագրություններով։ «Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ» ուսումնասիրությունը կարևոր ներդրում է հայ մատենագրության պատմության մեջ։ Նա հայտնաբերել է Վարդան Այգեկցու «Գիրք հաստատութեան և արմատ հաւատոյ»<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=305&captn=8390&wrpg=0&aupg=0 Էլ-հրատարակութիւնը տե՛ս «Գիրք հաստատութեան և արմատ հաւատոյ»։]</ref> (Մատենադարան, ձեռ. № 2080) դավանական բնույթի ժողովածուն, «Վասն շատահաջ քննողացն հանդիմանութիւն» նամակը և «Վասն անիրաւ բամբասողաց եկեղեցւոյս Հայաստանեայց» գրվածքը։ Անասյանը նորովի է ներկայացրել առակագիր Վարդան Այգեկցուն՝ որպես իր ժամանակի մեծագույն աստվածաբաններից մեկի։ «Արմատ հաւատոն» նվիրված է Հայ եկեղեցու դավանության և նրա կարգերի պաշտպանությանը՝ «ընդդեմ երկաբնակաց և ամենայն հերձուածողաց»։ «Արմատ հաւատոն» ընդգրկում է և՛ դավանական, և՛ ծիսական խնդիրներ։
 
Հայագիտության նվաճումներից է Անասյանի «Հայկական մատենագիտություն. Ե–ԺԸԵ-ԺԸ դդ» կոթողային աշխատությունը։ Հրատարակվել են բազմահատոր այս աշխատության միայն առաջին երեք հատորները (1959, 1976, 2002)։ Գիրքն ունի աղբյուրագիտական, բնագրագիտական, ձեռագրագիտական, պատմագիտական, բանասիրական արժեք և հայ մատենագրության համապարփակ մի հանրագիտարան է։ Այստեղ ներկայացվել է հայկական մատենագրության շուրջ 1500-ամյա ձեռագիր և տպագիր ժառանգությունը, հանրագումարի են բերվել ու գնահատվել հայ մատենագրության անցած բազմամյա ուղու արդյունքները։ Անասյանը գիտականորեն դասակարգել է հայկական բնագրերը, բացահայտել խմբագրությունների ժամանակային սահմանները, փոխադարձ աղերսն ու առնչությունները, նշել հիմնական ու օժանդակ գրականությունը, աշխատությունների մասին գրված գրախոսականները։ Նա կազմել է նաև Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի (1953), Մխիթար Գոշի (1954), Եղիշեի (1957), Կիրակոս Գանձակեցու (1961), Կոստանդին Երզընկացու (1962), Արիստակես Լաստիվերցու (1963), Սայաթ-Նովայի (1963) երկերի մատենագիտությունները։
 
Մեծ է Անասյանի դերը Հայ եկեղեցու պատմության, դավանանքի, աստվածաբանական գրականության ուսումնասիրման ասպարեզում։ Արժեքավոր են հատկապես Աստվածաշնչի հայերեն թարգմանության և նրան աղերսվող «Աստվածաշունչ մատյանի հայկական բնագիրը» (1966, 1972), «Էջմիածնի տպարանի սուրբ գրային հրատարակությունները» (1972), «Հայ համաբարբառային գրականությունը և հայ մատենագրության համաբարբառը» (1972) հետազոտությունները։ Անասյանը հանգել է այն եզրակացության, որ Աստվածաշնչի հայերեն հնագույն թարգմանությունը կատարվել է մինչև 431-ը, ասորական Պեշիտտայից։ Առանձին ուսումնասիրման նյութ է դարձրել «Ներսես Շնորհալին և Արմատ հաւատոյ» ժողովածուն, բացահայտել այդ ժողովածուի աղբյուրները՝ հանձինս Իրենեոս Լուգդոնացու, Բիտալիոս Անտիոքացու, Գրիգոր Սքանչելագործի, Հակոբ Սրճեցու, Զենոբ Եդեսացու, Դահեղա Եդեսացու, Կղեստինոս Հռոմայեցու և Բարսումա Անտիոքացու ստեղծագործությունների։