«Հայաստանի կենդանական աշխարհ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 50.
{{Main|Հայաստանի երկկենցաղների ցանկ}}
Հայաստանում տարածված են [[պոչավոր երկկենցաղներ]]ի 1 տեսակ՝ փոքրասիական տրիտոն, և [[անպոչ երկկենցաղներ]]ի 6 տեսակ՝ սիրիական սխտորագորտ, կանաչ ղոդոշ, սովորական ծառագորտ, փոքրասիական ծառագորտ, փոքրասիական գորտ, լճագորտ։
 
ՀՀ-ում հանդիպում են 8 տեսակ երկկենցաղներ։ Հանրապետությունում առանձնապես լայն տարածում ունեն լճագորտը (Rana ridibunda), կանաչ դոդոշը (Bufo viridis)։ Բարձրադիր լեռնատափաստանային գոտիներում հանդիպում է անդրկովկասյան գորտը (Rana macrocnemis), հյուսիսային անտառային գոտում լայն տարածում ունի Շելկովնիկովի ծառագորտը (Hyla arborea shelkovnikovi), իսկ հարավում՝ փոքրասիական ծառագորտը (H. savigni)։ Հանրապետության երկկենցաղների ֆաունայում ծանր վիճակում է գտնվում Անդրկովկասի համար խիստ [[էնդեմիկ]]՝ սիրիական սխտորագորտը (Pelobates syriacus), որը կանգնած է անհետացման եզրին և գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի [[Կարմիր գիրք|Կարմիր գրքում]]։ Վերջերս հանրապետության երկկենցաղների ֆաունան ավելացավ նաև մի նոր տեսակով. Հայաստանի հյուսիսային շրջանում հայտնաբերել է փոքրասիական տրիտոնի (Triturus vittatus) մի փոքրիկ պոպուլյացիա, որը լրիվ մեկուսացված է իր հիմնական արեալից։
 
=== Ձկներ ===