«Հերման Օստհոֆ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հերման Օստհոֆ''' (1842-1907), գերմանացի լեզվաբան, հնդեվրոպաբան, երիտքերականության հիմնադիրներից...»:
(Տարբերություն չկա)

06:47, 30 Հուլիսի 2015-ի տարբերակ

Հերման Օստհոֆ (1842-1907), գերմանացի լեզվաբան, հնդեվրոպաբան, երիտքերականության հիմնադիրներից։ Հրատարակել էր (Կ․ Բրուգմանի հետ) «Ձևաբանական հետազոտություններ հնդեվրոպական լեզուների բնագավառում» (համար 1–6, 1878-1910) լեզվաբանական ժողովածուների շարքը, որի 1-ին հատորի առածաբանը համարվում էր երիտքերականության մանիֆեստը։ Օստհոֆը առաջինն էր խոսել վանկարար արժեքի մասին։ Առավել կարեոր էր Օստհոֆի «Զուգաբանությունը հնդեվրոպական լեզուներում» (1900) աշխատությունը, որտեղ նա իմի էր բերել ու համակարգեւ հնդեվրոպական զուգաբանության դեպքերը խոնարհման, համեմատության աստիճանների կազմման մեջ և այլուր, պարզել դրանց նշանակությունն ու ծագումը։ «Ստուգաբանական այլեարք»-ում (1901) մասնակիորեն, ինչպես նաև «Հայերենի հնչյունաբանության և բառաքննության մասին» (1901) հետազոտության մեջ, Օստհոֆը քննել էր մի խումբ հայերեն բառեր ու մասնիկներ, տվել դրանց ստուգաբանությունը, ճշտել հնչյունական օրենքները։ Օստհոֆը անդրադարձել էր նաև համեմատական դիցաբանությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։