«Անտեսանելի մարդը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 21.
Այս վեպում նկարագրվում է անգլիացի ֆիզիկոս-գիտնական Գրիֆֆինի ճակատագիրը, ով հայտնագործել էր այն մեքենան, որը մարդուն կդարձներ անտեսանելի: Ճիշտ է ամբողջովին անտեսանելի դառնալու համար մարդը պետք է լինի [[Ալբինիզմ|ալբինի]]ստ, որը հենց Գրիֆֆինն էր: Գիրֆֆինը չէր ցանկանում շուտ ցույց տալ իր հատնագործությունը, որպեսզի հետո ստեղծեր մեծ սենսիացիա: Բայց հանգամանքները դասավորվեցին այնպես, որ նյութերի պակասության պատճառով նա չկարողացավ շարունակել իր աշխատանքը: Նրա մոտ առաջացավ մի միտք «անհետանալ» և սկսել ամբողջովին նոր կյանք` անտեսանելի ձևով: Գրիֆֆինը դարձավ անտեսանելի և վառեց այն տունը, որտեղ նա ապրում էր, որպեսզի անհետացնի հետքերը: Սկզբում նա զգում էր «լույս կույրերի քաղաքում»: Բայց հետո պարզվեց, որ իր վիճակը այդքան էլ նախանձելի չէ, նա չէր կարողանում դարձներ անտեսանելի իր ուտելիքը և հագուստը, այդպես նա պետք է քայլեր մերկ և մրսեր ցրտից, իսկ ուտեր հազավադեպ և գաղտնի այլ մարդկանցից: Նա նաև չկարողացավ հայտարարել իր մասին, քանի որ վտանգավոր էր, որ նա կարող էր կորցնել ազատությունը և նա կարող էր հայտնվել վանդակի մեջ:
 
Այս ամենը ստիպեց նրան հայտնվել վտարանդու վիճակում` փախնող մարդկային հասարակությունից: Գրիֆֆինը սկսեց ապրել Այպինգ գյուղում և սկսեց աշխատել վերադարձնելու իր նախկին տեսքը: Բայց որոշ ժամանակ անց նրա գումարը ավարտվեց և նա նորից սկսեց թաքնվել: Գրիֆֆինը օգնություն խնդրեց գիտնական Կյեմպից ում հետ նա սովորել էր: Գրիֆֆինը առաջարկեց սկսել ահաբեկչություն և վախեցնել մարդկանց, մի նպատակով, որը իշխանությունը վերցնելն էր: Բայց Կեմպը մերժեց համագործակցել անտեսանելիի հետ և կանչեց ոստիկանություն: Այդ ժամանակ անտեսանելին վախեցրեց Կեմպին, որ կսպանի և սկսեց հետևել նրան, բայց ի վերջո այս ամեն ինչը բերեց Գրիֆֆինը մահվանը: Նրան գերի էին վերցրել և սպանել էին շատ: Մահվանից հետո նրա մարմինը նորից դարձավ տեսանելի: Անտեսանելիության գաղտնիքը այդպես էլ հայտնի չդարձավ, քանի որ Գրիֆֆինը ոչնչացրել էր այն և իր գրությունները վերցրել էր թափառական Տոմաս Մարվելը, ով Գրիֆֆինի օգնականն էր (Մարվելը հույս ուներ, որ կարող էր ինքնուրույն բացահայտել գաղտնիքը և դառնալ անտեսանելի):
 
Գրիֆֆինը դարձավ համաշխարհային գրականության չար հերոսներից մեկը: