«Կարո Հալաբյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 19.
 
== Կենսագրություն ==
[[Պատկեր:In memory of Karo Halabyan.jpg|մինի|ձախից|200px|Հուշատախտակ Մոսկվայի Նովինսկի Բուլվար փողոցում գտնվող շենքերից մեկի վրա, որտեղ 1954-1959 թթ. ապրել է Կարո Հալաբյանը։]]
1917 թվականին ավարտել է [[Թիֆլիս]]ի Ներսիսյան դպրոցը, 1929 թվականին Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտը։ 1929-1931 թթ. գլխավորել է «Պետնախագիծ» ինստիտուտը՝ Խորհրդային Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը, [[Միքայել Մազմանյան]]ի և [[Գևորգ Քոչար]]ի հետ նախագծել բնակելի, վարչական, կուլտուր–լուսավորչական շենքեր։ Հալաբյանի վաղ շրջանի գործերը կատարված են կոնստրուկտիվիզմի ոգով և արտահայտիչ ծավալատարածական հորինվածքով։ Դրանցում նշմարելի է նորարական միտումների և դասական ճարտարապետական ընդհանուր սկզբունքների ներդաշնակ միասնությունը, որն արտահայտվել է ուշ շրջանի լավագույն աշխատանքներում։
 
1932 թվականից Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ 1943 թվականին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936 թվականին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։ Պարգևատրվել է 2 շքանշաններով։
[[Պատկեր:In memory of Karo Halabyan.jpg|մինի|ձախից|200px|Հուշատախտակ Մոսկվայի Նովինսկի Բուլվար փողոցում գտնվող շենքերից մեկի վրա, որտեղ 1954-1959 թթ. ապրել է Կարո Հալաբյանը։]]
[[Պատկեր:Wiki Red Army Theater Moscow.jpg|thumb|300px|left|Կարմիր բանակի (այժմ Ռուսական բանակի) թատրոնի շենքը Մոսկվայում]]