«Ազնվականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ճշտումներ
No edit summary
Տող 3.
[[Հայաստան]]ում աշխարհիկ ազնվականության վերնախավը վաղ ֆեոդալական ժամանակաշրջանում կազմել են բդեշխները, նախարարները կամ ավագ սեպուհները, որոնց հիմնական հատկանիշներն են եղել նրանց տերիտորիալ հզորությունը՝ հիմնված հողի ավատատիրական սեփականության վրա, «ազնվազարմությունը»՝ օժտված ժառանգական արտոնություններով, և տոհմի հնությունը։ Շնորհվել է նաև արքայից՝ հավատարիմ ծառայության համար։ Ազնվական ընտանիքի անդամները ստացել են հատուկ դաստիարակություն (հիմնականում՝ ռազմական) և կրթություն, ապրել շքեղության ու վայելքների մեջ։
 
[[Արշակունիներ]]ի թագավորության շրջանում Ազնվականությանըազնվականությանը բնորոշ է եղել դասային աստիճանակարգը և կրտսերի կախվածությունն ավագից։ Արքայից հետո Ազնվականության վերնախավը կազմել են բդեշխները, նախարարներն ու հոգևորական բարձր պաշտոնյաները, որոնք իրենց հզորությանն ու դիրքին համապատասխանող «գահերը» կամ բարձերն են ունեցել արքունիքում (հոգևորականները՝ վեհարանում)։ Կրտսեր կամ մանր ազնվականները կոչվել են ազատներ, սեպուհներ, ոստանիկներ։ Ազնվականության վասալական կախվածությունը Հայաստանում անվանվել է «ծառայություն», իսկ սյուզերենը՝ «տեր»։ Աշխարհիկ բարձր ազնվականությունը տիրոջ՝ արքայի հանդեպ կատարել է զինվորական և քաղաքացիական ծառայություն, պատերազմների ժամանակ նրան տրամադրել է իր զինվորական ուժերն ու ամրությունները, իսկ խաղաղ պայմաններում վարել որոշակի պետական պաշտոն՝ գործակալություն: Հայ աշխարհիկ ազնվականությունըգերազանցապես զինվորական դաս էր, և նրանից էր կազմվում ազատազորքը: Բարձր ազնվականությունըիր տիրույթների սահմաններում եղել է անձնիշխան, ունեցել է սեփական զորք, դրոշ, վարչական նորմեր ևն։ Նա միաժամանակ կենտրոնախույս ուժ էր պետության մեջ, ձգտում էր հավերժացնել ավատատիրական մասնատվածությունը։ Արշակունիների անկումից (428) հետո Մարզպանական Հայաստանի ազնվականությունըպահպանում էր իր իշխանական գրեթե բոլոր իրավունքները և նույն վասալական ծառայությունը կատարում Սասանյան արքաների հանդեպ։ Պարսից արքաներ [[Հազկերտ II]] (իշխել է 438–457) և [[Պերոզ]]ի (իշխել է 457–484)՝ հայ Ազնվականության ինքնավարությունն ու արտոնությունները փոփոխության ենթարկելու փորձերը, վճռական դիմադրության հանդիպելով, խափանվեցին: Վաղարշ թագավորը հարկադրված եղավ Նվարսակի՝ պայմանագրով (484) հրաժարվել իր նախորդների քաղաքականությունից և ճանաչել հայ ազնվականության տոհմիկ իրավունքները։
 
Բյուզանդական մասի Հայաստանի Ազնվականության արտոնյալ վիճակը շարունակվեց պահպանվել մինչև [[Զենոն]] կայսրը (իշխել է 474–491)։ Վերջինս վերացրեց նախարարների ժառանգական իրավունքը։ 529 թվականին [[Հուստինիանոս I]] կայսրը հատուկ հրովարտակով Արևմտյան Հայաստանում բյուզանդական զորակայան ստեղծեց և հայ Ազնվականությանը զրկեց զորք պահելու ավանդական իրավունքից։ Հուստինիանոսը 536 թվականին նոր հրովարտակով հայ նախարարների տան բոլոր անդամներին (թե՜ սեպուհներին, թե՜ կանանց) հայրական կալվածների ժառանգման իրավունքներ տվեց, որի նպատակն էր մանրատել խոշոր Ազնվականության կալվածատիրական ամբողջությունը, նրա հզորության տնտեսական հիմքը։ Այս իրավիճակը գոյատևեց մինչև արաբական նվաճումները։ Օգտվելով արաբ նվաճողների VII դ. երկրորդ կեսին հայերի նկատմամբ վարած մեղմ քաղաքականությունից՝ հայ ազնվականությունըվերականգնեց իր հին իրավունքները։ Սակայն VIII դ. սկզբից արաբները, իրենց տիրապետությունը Հայաստանում ամրապնդելու համար, վարում էին ընդդիմադիր հայ ազնվականության և նրա զինվորական ուժերի ոչնչացման քաղաքականություն։ 705 թվականին շուրջ 800 մեծատոհմիկ ազնվականների իրենց զորքերով հանդերձ խաբեությամբ հրավիրում են Նախճավան, իբրև ռոճիկ վճարելու, և բոլորին կոտորում։ 725-ի արաբական «աշխարհագրից» հետո հայ Ազնվականության նախկին արտոնությունները լուծարքվեցին, նրանք ևս հարկահանվում էին իրենց ունեցած անասունների և հողատարածությունների համեմատ։ Հայ ազնվականությունըհետզհետե նվազում, քայքայվում է։ Շատ ազնվականներ VIII դարում գաղթում են Բյուզանդիա՝ համալրելով կայսերական բանակի և իշխող քաղաքական դասի շարքերը։ Հայտնի են բյուզանդական շուրջ 30 կայսրերի, հարյուրավոր բարձրաստիճան զորահրամանատարների, քաղաքական գործիչների, գիտնականների ու արվեստագետների անուններ, որոնք սերված էին հայազգի ազնվականությունից։ Հայրենի տիրույթներին կառչած հայ ազնվականների որոշ մասն էլ աշխատում էր հարմարվել արաբ տիրապետողներին։ Համակերպվողներից ոմանք կրոնափոխվում էին, ոմանք ընդունում արաբական անուններ (Աբուլ–Աբաս, Աբու–Մրվան, Աբու–Սահակ, Աբու–Մուսե և այլն), ոմանք խնամիանում արաբ իշխանավորների հետ ևն։ Սնանկացած և մանր ազնվականները այնուհետև ձգտում էին իրենց գոյությունը ապահովել նվաճողների հետ լեզու գտած և իրենց հզորությունը պահպանած մի քանի իշխանական տների հովանու ներքո։ Հին ազնվական տներից իրենց հզորությունը համեմատաբար պահպանել էին Բագրատունիները, Արծրունիները և Սյունիները: IX դ. առաջին կեսին նրանք համատեղ ուժերով փորձում էին վերականգնել ոչ միայն իրենց վաղեմի իրավունքներն ու արտոնությունները, այլև երկրի պետական անկախությունը։ Առավել ակնառու էր Բագրատունիների հզորացումը, որոնք իրենց ձեռքն էին գցել Հայաստանի կառավարման բարձրագույն պաշտոնները (Հայոց իշխանի և սպարապետի)։ Նրանց իշխանությունը տարածվում էր Շիրակի, Արշարունիքի, Աշոցքի, Տայքի, Տարոնի և այլ շրջանների վրա։ Իրենց շուրջը համախմբելով բոլոր ազնվականներին, ստեղծելով 40–հազարանոց հզոր բանակ՝ Բագրատունիները Աշոտ Ա–ի գլխավորությամբ IXդ, երկրորդ կեսին վերստեղծեցին հայկական պետականությունը։ Նոր թագավորությունում վերականգնվեցին Ազնվականության՝ Արշակունիների ժամանակաշրջանում գոյություն ունեցող գրեթե բոլոր իրավունքներն ու «գործակալությունները», գահերեցության կարգն ու վասալական կախվածությունը՝ կրտսերը ավագից; Աշխարհիկ խոշոր ազնվականներն այս շրջանում կոչվում էին գահերեց իշխաններ։ Նրանց ներսում նախկին սեպուհներից շատերն անջատվել էին և դարձել առանձին ավատատերեր։ Սրանք կոչվում էին գահակալ իշխաններ և գահերեց իշխաններից հետո կազմում էին Ազնվականության երկրորդ շերտը։ Ազնվականության ստորին դասը խոստակդարներն էին։ Վերջիններս հետամտել են առևտրի ծավալմանը, արհեստների ու քաղաքային արտադրության զարգացմանը, ձգտել են թոթափել խոշոր ավատատերերի կապանքները և ընդլայնել իրենց իրավունքները։ Այդ պատճառով նրանք երբեմն հարել են թոնդրակյան շարժմանը։ X դ. տնտեսական և ռազմա–քաղաքական զգալի հզորության հասած ազնվական տներից մի քանիսը մասնատում են Բագրատունիների պետությունը և անջատ թագավորություններ հիմնում Վասպուրականում (908), Վանանդում (962), Սյունիքում (973), Գուգարքում (988)։ Սակայն նրանք ճանաչում էին Անիի Բագրատունիների ավագությունը և արտաքին վտանգի ժամանակ համախմբվում նրանց շուրջը։
Տող 16.
 
Եվրոպական երկրներում ազնվականությունը վերջնական ձևավորում ստացավ բացարձակ միապետության դարաշրջանում, երբ ավատառու բոլոր ազնվականները համախմբվեցին հատակ դասի մեջ և նրանց ժառանգական արտոնությունները (տերունական իրավունք «ցածր» խավերի նկատմամբ, որոշակի ծառայություն արքունիքում կամ բանակում, ապահարկություն ևն) իրավաբանորեն հաստատվեցին։ Օրինակ, [[Ռուսաստան]]ում [[Պետրոս I]]-ի բացարձակ միապետության հաղթանակն ուղեկցվում էր Ազնվականության դասի, նրա կառուցվածքի ու իրավունքների ձևակերպումով (1714 թվականին՝ միաժառանգման մասին օրենքը, 1722 թվականին՝ աստիճանների մասին աղյուսակը)։ XVIII–XIX –դդ. հետևողականորեն ընդարձակվում էին Ռուսաստանի, երբեմն նաև որոշ ոչ ռուս ազգությունների Ազնվականության իրավունքներն ա արտոնությունները։ Ազնվականներն ունեցել են համապատասխան տիտղոսներ, օրինակ, Անգլիայում բարձրագույն տիտղոսներ էին՝ դուքս, մարքիզ, կոմս, բարոն։ Եվրոպական երկրներամ նույնպես բնորոշ էր մանր ու միջին ազնվականների վասալական կախվածությունը խոշորներից, օրինակ, լեհական շլյախտիչները՝ մագնատներից, անգլիական ասպետները՝ բարոններից ևն։ Պետության կենտրոնացման ընթացքում Ազնվականության շերտերի դերը տարբեր է եղել։ Մանր ու միջին ազնվականությունընպաստում էր պետության կենտրոնաձիգ քաղաքականությանը՝ արժանանալով թագավորական միահեծան իշխանության խրախուսանքին։ Խոշոր ազնվականությունըսովորաբար կենտրոնախույս ելույթների սնող աղբյուր էր, պահպանողական։ Ֆեոդալիզմի քայքայման և կապիտալիստական հարաբերությունների սաղմնավորման ժամանակաշրջանում Ազնվականության հասարակական կառուցվածքը ենթարկվեց փոփոխությունների։ Եթե հին, տոհմիկ ազնվականությունըկառչում էր զուտ ֆեոդալական շահագործման եղանակին և արագ սնանկանում, ապա մանր ու միջին ազնվականությունըհարմարվում էր կապիտալիստական տնտեսաեղանսւկին և սերտաճում բուրժուազիայի մեջ։ Վերջիններս եվրոպական մի շարք երկրներում մասնակցեցին բուրժուական հեղափոխություններին։ XIX դ. Ռուսաստանում ֆեոդալական հին կարգերի դեմ եռանդուն պայքար մղեցին ազնվական հեղափոխականները՝ դեկաբրիստները, հեղափոխական–դեմոկրատները, նարոդնիկները։ Մինչև 1917-ի Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը Ռուսաստանում պահպանվում էր Ազնվականության մեկուսի կազմակերպությունը, ինչպես նաև տիրապետող դիրքը երկրի ղեկավարման մեջ։ XX դ. սկզբին հեղափոխական շարժումների դեմ մղվող պայքարում ազնվականությունըմնում էր ցարիզմի գլխավոր հենարան։ Հոկտեմբերյան հեղափոխությունը վերջ դրեց Ազնվականության հողատիրությանն ու դասային արտոնություններին։ Քաղաքացիական կռիվների տարիներին (1918–20) ազնվականությունըպայքարում էր սովետական իշխանության դեմ՝ լրացնելով հակահեղավւոխական սպիտակ բանակների շարքերը։ Ազնվականության զգալի մասը վտարվեց Ռուսաստանից։
 
 
== Գրականություն ==