«Կոնգոյի Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
 
== Պատմություն ==
Կոնգոյի պատմությունը մինչև եվրոպական գաղութացումը քիչ է ուսումնասիրված: Եվրոպացիների այստեղ երևալու ժամանակ (XV դ.դարի վերջ) Կոնգոյի տարածքում ապրող ցեղերը գտնվել են տոհմատիրական կարգերի քայքայման տարբեր աստիճանների վրա: Կոնգոյի հարավ-արևմտյան մասը XIV—XVI դդ. մտել է Կոնգո պետության կազմի մեջ: XIX դ.դարի վերջին քառորդին սկսվել է Կոնգո գետի ավազանի գաղութացումը: [[1886]]-ին թվականին Կոնգոն դարձել է [[ֆրանսիա]]կան գաղութ: [[1910]]-ին թվականին Կոնգոյի տարածքը մտել է [[Ֆրանսիա]]կան Հասարակածային Աֆրիկայի ֆեդերացիայի մեջ: Կոնգոյի ժողովուրդների դիմադրությունը գաղութարարներին ժամանակ առ ժամանակ ընդունել է զանգվածային ելույթների բնույթ ([[1924]], [[1928]], [[1930]]-ական թթ.): 20-ական թթ. վերջին Կոնգոյում տարածվեց հակա գաղութային քաղաքական-կրոնական շարժում (շարժման ղեկավարի՝ Ա. Մատսուայի անունով կոչվեց մատսուականություն), որը շարունակվեց նաև [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից ([[1939]]—[[1945]]) հետո: [[1946]]-ին տեղական բնակչությունը կուսակցություններ և արհմիություններ ունենալու իրավունք նվաճեց: [[1957]]-ին ընդլայնվեցին աֆրիկացիների ընտրական իրավունքները: [[1958]]-ին Կոնգոն հայտարարվեց ֆրանսիական Համագործակցության անդամ «ինքնավար պետություն»՝ Կոնգոյի Հանրապետություն անվամբ: [[1960]] թվականի [[օգոստոսի 15]]-ին Կոնգոն հռչակվեց անկախ պետություն: [[1960]]-ի [[սեպտեմբերի 20]]-ին Կոնգոն ընդունվեց [[ՄԱԿ]]-ի մեջ: Սակայն Ֆրանսիան վերահսկում էր Կոնգոյի պաշտպանությունը, արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը և բարձրագույն կրթությունը: [[1961]] թվականի [[մարտի 2]]-ին ընդունվեց սահմանադրություն, նախագահ ընտրվեց Ֆ. Ցուլուն: Ցուլուի կառավարության հակաժողովրդական արտաքին և ներքին քաղաքականությունը առաջ բերեց դժգոհություն, և այն տապալվեց ([[1963]]): Ստեղծվեց ժամանակավոր կառավարություն՝ վարչապետ Ա. Մասամբա-Դեբայի գլխավորությամբ, որն արձակեց խորհրդարանը, ներում շնորհեց քաղբանտարկյալներին: [[1963]] թվականի [[դեկտեմբերի 8]]-ի հանրաքվեով հավանություն տրվեց նոր սահմանադրությանը, նախագահ ընտրվեց Ա. Մասամբա-Դեբան: [[1964]]-ին թվականին ազգային հեղափոխական շարժում (ԱՀՇ) կուսակցությունը հայտարարվեց միակը երկրում: ԱՀՇ հիմնադիր համագումարը նշեց, որ Կոնգոն զարգանալու է «գիտական սոցիալիզմի սկզբունքների հիման վրա»: [[1964]]-ին ընդունվեց զարգացման առաջին հնգամյա պլանը ([[1964]]—[[1968]]): Կառավարությունն ազգայնացրեց մի շարք ձեռնարկություններ: [[1964]]-ի [[դեկտեմբեր]]ին Կոնգոյից դուրս բերվեցին երկրում մնացած ֆրանսիական զորքերը: Կուսակցության ծրագրի անհետևողական իրագործումը, անձնական իշխանություն հաստատելու միտումները, առաջադեմ գործիչների հետապնդումն առաջ բերեցին հասարակական լայն շրջանների դժգոհությունը: Ձախ ուժերի (այդ թվում՝ առաջադեմ սպայության) համատեղ ելույթը հանգեցրեց Մասամբա-Դեբայի կառավարության հրաժարականին ([[1968]] թվականի [[օգոստոս]]-[[սեպտեմբեր]]), ստեղծվեց Հեղափոխության ազգային խորհուրդ (ՀԱԽ)՝ Մ. Նգուաբիի գլխավորությամբ: [[1969]]-ին թվականին Մ. Նգուաբին նշանակվեց նախագահ: Նոր ղեկավարությունը հաստատեց երկրի սոցիալիստական կողմնորոշումը: [[1969]] թվականի [[դեկտեմբեր]]ին ԱՀՇ վերակազմվեց Կոնգոյի աշխատանքի կուսակցության (ԿԱԿ), որը դարձավ երկրի ղեկավար ուժը: [[1969]]-ի [[դեկտեմբերի 30]]-ի սահմանադրությամբ Կոնգոն հռչակվեց ժողովրդական հանրապետություն: [[1969]]—[[1972]]-ին անցկացվեցին դեմոկրատական նոր վերափոխումներ: Ազգայնացվեցին տնտեսության բազմաթիվ կարեորկարևոր ճյուղեր: [[1973]]-ին թվականին ուժի մեջ մտավ նոր սահմանադրությունը: [[1964]]-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին [[ԽՍՀՄ]], հետագա տարիներին՝ սոցիալիստական համագործակցության մյուս երկրների հետ: ԿԱԿ հանդես է գալիս սոցիալիստական երկրների հետ համակողմանի հարաբերությունների զարգացման օգտին: 1975-ին ԽՍՀՄ և Կոնգոյի միջև կնքվեցին տնտեսական, տեխնիկական, մշակութային, գիտական համագործակցության համաձայնագրեր: [[1977]]-ի [[մարտ]]ին իմպերիալիստական դավադրության զոհ դարձավ Մ. Նգուաբին, որի սպանությունից հետո ամբողջ իշխանությունն անցավ ԿԱԿ-ի զինվորական կոմիտեին (ԶԿ): Ապրիլին գնդապետ ժ. Ցոմբի-Օպանգոն նշանակվեց ԶԿ-ի նախագահ և պետության ղեկավար՝ հայտարարելով, որ սոցիալիստական հասարակարգի կառուցումը մնում է Կոնգոյի հիմնական նպատակը:
 
== Քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ ==