Content deleted Content added
Տող 109.
==Նկատողություն==
Ողջույն, Թաթուլ ջան: Խնդրում եմ մասնակիցներին [https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB_%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%3A%D4%B9%D5%A1%D5%A9%D5%B8%D6%82%D5%AC_%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6&type=revision&diff=3178513&oldid=3178325 չսպառնալ] և քննարկումները չանձնավորել: Քեզ վայել չէ դա, Թաթուլ ջան: Եթե կարծում ես, որ քո գրված հոդվածը հանրագիտարանային է և հայ համայնքը սխալվել է, խնդրում եմ, այդ հոդվածը փորձիր նախ գրել անգլերեն կամ ռուսերեն Վիքիներում: Իրենք առավել խիստ են ու եթե այնտեղ մնա, խնդրեմ, թարգմանիր հայերենով:--[[Մասնակից:Arman musikyan|Արման Մուսիկյան]] ([[Մասնակցի քննարկում:Arman musikyan|քննարկում]]) 11:18, 20 Հունիսի 2015 (UTC)
:Բարև հարգելի պարոն [[Մասնակից:Arman musikyan|Արման Մուսիկյան]], տեքստում հոդվածը վերստեղծելու և վիճելի հարցի հնարավոր հանրային քննարկման դնելու տարբերակի մասին տեղեկացումը գնահատել եք որպես սպառնալիք: Նշեմ, որ «լրագրողներն ու պաշտոնյաները ինձ նման բարի չեն» ասելով նկատի ունեմ, որ, հնարավոր է, ինձ նման համբերատար ու ներողամիտ չլինեն: Անվերահսկելի է լինելու հանրային քննարկման ընթացքը, որովհետև չեմ կարող վերահսկել և ուղղորդել, թե լրագրողն ու պաշտոնյան ինպես վերաբերվեն հարցին, ում ընտրեն թիրախ, ինչ գնահատական տան և այլն: Եթե հանրային քննարկման արդյունքում պարզվի, որ հոդվածը ջնջողները ճիշտ են, ապա դա կծառայի որպես գովազդ՝ Վիքիպեդիայի ճիշտ, սկզբունքային և կազմակերպված գործունեության մասին, և չի վնասի հեղինակությանը: Իսկ եթե կարծում եք, որ հոդվածը ջնջելը սխալ էր, կամ սպառնալի եք գնահատում այս թեմայի հանրային քննարկումը, ապա խորհուրդ տվեք, որ միանգամից ուղղեն սխալն ու վերականգնեն հոդվածը: Ձեր՝ ռուսերեն հոդված գրելու խնդրանքը ստիպված եմ մերժել, կներեք: Եթե ռուսերեն գրելն ու հետո հայերեն թարգմանելը պարտադիր լինի (ինչպես սովետի ժամանակ), ապա ես դուրս կգամ: Շնորհակալություն [[Մասնակից:Թաթուլ Մկրտչյան|Թաթուլ Մկրտչյան]] ([[Մասնակցի քննարկում:Թաթուլ Մկրտչյան|քննարկում]]) 16:52, 20 Հունիսի 2015 (UTC)