«Սառը պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 212.34.245.138 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել XelgenBot մասնակցի վերջին տարբերակի...
չ կրճատումների բացում, փոխարինվեց: մլրդ → միլիարդ (2)
Տող 19.
ԱՄՆ-ի նախագահ Թրումանը 1947 թ. փետրվարին Կոնգրեսին հղված իր ուղերձում ձևակերպեց Եվրոպան խորհրդային ծավալապաշտությունից փրկելու ծրագիրը։ Նախատեսվում էր մեծածավալ տնտեսական օգնություն տրամադրել եվրոպական երկրներին և ստեղծել արևմտյան երկրների ռազմաքաղաքական խմբավորում ԱՄՆ-ի հովանու ներքո։ ԽՍՀՄ-ի սահմանագծի երկայնքով տեղակայվելու էին ամերիկյան ռազմակայաններ, անհրաժեշտության դեպքում կկիրառվեին նաև զինված ուժեր՝ ընդդեմ ԽՍՀՄ-ի ու նրա դաշնակիցների։ Թրումանի «դրույթը» (դոկտրինան) երկու գլխավոր նպատակ էր հետապնդում՝ չթույլատրել ԽՍՀՄ-ի և նրա գաղափարախոսության հետագա տարածումը, իսկ հնարավորության դեպքում նաև հետ շպրտել ԽՍՀՄ-ին իր ազդեցության նախկին սահմանները։
 
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական նոր կուրսի գործադրման առաջին քայլը եղավ Մարշալի պլանը, որով 1948-1951 թթ. 12,4 մլրդմիլիարդ դոլար տրամադրվեց Արևմտյան Եվրոպայի երկրներին։ Դրա շնորհիվ կտրուկ աճեց ԱՄՆ-ի ազդեցությունը այդ երկրներում։
 
Գաղափարախոսական հակամարտությունը դրսևորվեց նաև գերտերությունների ներքին կյանքում։ Այլախոհության ճնշումը, «հակապետական» գործունեության համար հազարավոր մարդկանց հալածանքների և պատժի ենթարկելը դարձան սովորական երևույթ։
Տող 34.
Զուգահեռաբար ընթանում էր սոցիալիստական աշխարհի ձևավորման ու ԽՍՀՄ-ի շուրջ համախմբման գործընթացը։ Իրողություն դարձավ սոցիալիզմի համաշխարհային համակարգը։ 1945-1948 թթ. սոցիալիստական պետություններ դարձան [[Հարավսլավիա]]ն. [[Հյուսիսային Վիետնամ]]ը, [[Ալբանիա]]ն, [[Բուլղարիա]]ն, [[Լեհաստան]]ը, [[Հունգարիա]]ն, [[Ռումինիա]]ն, [[Չեխոսլովակիա]]ն, [[Հյուսիսային Կորեա]]ն։ ՆԱՏՕ-ի ստեղծման տարում նրանց միացան [[Չինաստան]]ը և Արևելյան Գերմանիան։ Մինչ այդ արևմտյան աշխարհին էր հարել Արևմտյան Գերմանիան (ամերիկյան, անգլիական և ֆրանսիական գոտիների միավորմամբ)։
 
Նույն՝ 1949 թ. Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասը տնտեսապես միավորվեց [[Տնտեսական փոխօգնության խորհուրդ|Տնտեսական փոխօգնության խորհուրդ (ՏՓԽ)]] կոչվող կազմակերպության մեջ։ Երեք տարվա ընթացքում ԽՍՀՄ-ը անդամ երկրներին տրամադրեց 3 մլրդմիլիարդ դոլարի արտոնյալ վարկ։
 
Այսպիսով՝ 1949 թ. աշխարհը պառակտվեց ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նաև տնտեսական առումով։ Արևմուտք-Արևելք բաժանումը դարձավ նոր աշխարհակարգի բնութագրիչը։