«Վլադիմիր Սպիվակով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (19)
չ →‎Կենսագրություն: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: մ,մ → մ, մ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 23.
 
== Կենսագրություն ==
Վլադիմիր Սպիվակովը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 12-ին, Ուֆա քաղաքում՝ հրեա ընտանիքում։ Հայրը՝ Թեոդոր Վլադիմիրովիչ Սպիվակովը (1919-1977 թթ.) եղել է ինժիներ-տեխնոլոգ, մասնակցել է պատերազմին և կանչվել է Օդեսայից, ծանր վիրավորվել է, ապա աշխատել է ավագ վարպետ՝ Ուֆայի շարժիչների գործարանում։ Մայրը՝ դաշնակահարուհի Եկատիրինա Օսիպովնան (1913-2002 թթ.) ծնվել է Քիշիննում, մեծացել է Օդեսայում, տեսել է Լենինգրադի բլոկադան։ Եղել է Լենինգրադի շրջանավարտ։ Աշխատել է «Ուդարնիկ» ակումբում, որպես հանդիսավար։
 
Պատերազմից հետո Սպիվակովի ընտանիքը վերադարձել է Լենինգրադ՝ մայրը դասավանդել է երաժշտական դպրոցում, հայրը՝ որպես բժիշկ-դիետոլոգ։
1955 թվականին Վլադիմիր Սպիվակովը հաշվառվել է Լենինգրադի կոնսերվատորյային կից դպրոցում, որտեղ աշակերտել է Լ. Մ. Սիգալին և Վ. Ի. Շերային։ 1963 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորյային կից կենտրոնական երաժշտական դպրոցը։ 1963-1968 թթ. սովորել է Մոսկվայի կոնսերվատորյայի Յուրա Յանկելևիչի դասարանում։
1970 թվականին ավարտել է ասպիրանտուրան։ Դիրիժորում է 1965 թվականից։ 1970 թվականից Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորն է։ 1975-1990 թթ. դասավանդել է Գնեսինի անվան Երաժշտական ինստիտուտում։ 1994-2005 թթ.Ցյուրիխում անցել է մաստեր կլաս շրջան։
1979 թվականին ղեկավարել է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը։ 1984 թվականին Լեոնարդ Բերնարայնից նվեր է ստացել նրա դիրիժորական փայտիկը։ Ղեկավարում է Ռուսաստանի պետական նվագախումբը։
 
1989 թվականին Վլադիմիր Սպիվակովը ջութակահարների մրցույթի նախագահն է Իսպանիայում։ 1989 թվականից ապրում է Մոսկվայում, Իսպանիայում և Ֆրանսիայում։
 
Ամուսնացել է հայ ջութակահար, դիրիժոր [[Զարեհ Սահակյանց]]ի դստեր` [[Սաթի Սպիվակովա|Սաթի Սահակյանցի]] հետ<ref>[http://www.yerkir.am/am/news/58042.htm Երբ հավաքվում են հայերի փեսաները. Վլադիմիր Սպիվակով]</ref>։