«Արյան շրջանառություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Սրտի գործունեության հումորալ կարգավորում: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ oգտվելով ԱՎԲ
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: կ,ո → կ, ո (143) oգտվելով ԱՎԲ
Տող 44.
== Սրտի կառուցվածքը ==
 
Սիրտը գտնվում է կրծքավանդակում։ Այն կոնաձև, սնամեջ մկանային [[օրգան]] է, նրա մեծ մասը գտնվում է կրծքավանդակի ձախ մասում։ Սրտի մեծությունը մոտավորապես տվյալ անձի բռունցքի չափ է։ Չափահաս մարդու սրտի միջին զանգվածը 250-300 գ է։ Սիրտը գտնվում է շարակցա[[հյուսվածք]]ային թաղանթի՝ սրտապարկի մեջ։ Այն պարունակում է քիչ քանակով հեղուկ, որը խոնավացնում է սրտի մակերեսը և կծկման ժամանակ փոքրացնում շփումը։
 
Մարդու սիրտը քառախորշ է։ Այն միջնապատով բաժանված է իրար հետ չհաղորդակցվող աջ և ձախ կեսերի։ Յուրաքանչյուր կես իր հերթին կազմված է իրար հետ հաղորդակցվող 2 խոռոչներից՝ նախասրտից և փորոքից։ Փորոքների մկանային պատը նախասրտերի համեմատությամբ զգալիորեն հաստ է, հատկապես ձախ փորոքի մկանապատը, քանի որ նա մեծ աշխատանք է կատարում։ Նախասրտերի և փորոքների միջև կան անցքներ, որոնց եզրերին գտնվում են '''փեղկավոր փականներ'''։ Դրանք ջլային թելերով ամրացված են փորոքների պատերին պտկաձև [[մկաններ]]ին։ Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմաններում գտնվում են '''եռափեղկ փականներ''' (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմաններում՝ '''երկփեղկ փականները'''։ Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան '''կիսալուսնաձև փականներ'''։ Յուրաքանչյուր կիսալուսնաձև փական կազմված է երեք թերթերից, որոնք գրպանիկների տեսք ունեն։ Գրպանիկների ազատ եզրերն ուղղված են դեպի անոթների լուսանցքը։ Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր։ Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ։ Աորտայի կիսալուսնաձև փականներից վեր դուրս են գալիս սիրտը սնուցող պսակաձև 2 զարկերակներ։
Տող 82.
Կենդանի օրգանիզմից մեկուսացված սիրտը ֆիզիոլոգիական լուծույթով սնելիս երկար ժամանակ պահպանում է կծկվելու ունակությունը։
 
'''Ինքնավարությունը սրտի պարբերաբար կծկվելու ունակությունն է իր մեջ ծագող ազդակների ազդեցությամբ'''։ Ինքնավարությունը պայմանավորված է սրտի մկանաթելերի առանձնահատկություններով։ Սրտում կան երկու տեսակ մկանային [[բջիջ]]ներ, որոնք իրարից տարբերվում են ինչպես կառուցվածքով, այնպես էլ ֆիզոլոգիական հատկություններով։ Մկանային բջիջների մի խումբ օժտված է դրդունակությամբ և կծկողունակությամբ, մեկ այլ խումբ չի կծկվում, օժտված է ինքնածին դրդունակությամբ և դրդումը հաղորդելու հատկությամբ։ Այս մկանային բջիջները տեղադրված են սրտի որոշ բաժիններում։ Նրանց այդ կուտակները կոչվում են հանգույցներ, որոնք նյարդային բջիջների հետ կազմում են սրտի հաղորդող համակարգը։ Առավելագույն ինքնավարությամբ օժտված հանգույցը գտնվում է աջ նախասրտում, վերին սիներակի մուտքի մոտ։ Այստեղ առաջացած ազդակները որոշում են սրտի կծկումների ռիթմը և հաղորդում համակարգի մյուս հանգույցներին, որոնց ինքնավարությունն աստիճանաբար նվազում է։
 
== Սիրտ-անոթային համակարգի գործունեության կարգավորումը ==
Տող 91.
Սրտի գործունեության փոխվում է կախված [[օրգան]]ների համակարգերի գործառական վիճակից և այն պայմաններից, որում գտնվում է օրգանիզմը։ Սննդի ընդունումը, արտաքին միջավայրի պայմանների փոփոխությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հուզական վիճակներն առաջացնում են սրտի գործունեության փոփոխություններ։
 
Օրգանիզմի փոփոխվող պահանջներին սրտի գործունեության հարմարումը տեղի է ունենում նյարդային և հումորալ համակարգերով։ Սրտի գործունեությունը կարգավորող նյարդային կենտրոնները տեղադրված են [[երկարավուն ուղեղ]]ում և [[ողնուղեղ]]ում։ Սրտի կծկումների հաճախությունը դանդաղեցնող և ուժը թուլացնող ազդակները երկարավուն ուղեղից հաղորդվում են պարասիմպաթիկ թափառող նյարդով։ Այդ նյարդերի ազդեցությունը պայմանավորված է նրանց վերջույթներում արտազատվող միջնորդանյութերով (ացետիլխոլին, նորադրենալին)։
 
Սրտի գործունեության կարգավորումն իրականանում է նաև [[ռեֆլեքս]]ային ճանապարհով։ Սրտի խոռոչներում և խոշոր անոթների պատերում գտնվում են ընկալիչներ, որոնք ընդունում են արյան ճնշման տատանումները։ Երբ արյան ճնշումն այդ անոթներում բարձրանում են թափառող նյարդի կենտրոնի լարվածությունը, և դեպի սիրտ գալիս են արգելակող ազդակներ։ Սառը ջրում լողանալիս առաջանում է սրտի աշխատանքի ռեֆլեքսային դանդաղում։[[Մաշկ]]ի սառնազգաց ընկալիչներից կենտրոնաձիգ նյարդերով գրգիռը հաղորդվում է երկարավուն ուղեղ, որտեղից սրտին հաղորդվում են արգելակող ազդակներ, և սրտի կծկումները դանդաղում են։ Աջ նախասիրտ մտնող արյան քանակության նվազման դեպքում սիմպաթիկ նյարդերով արյան անոթները սեղմվում են, և սրտի աշխատանքն ուժեղանում է։ Սրտի գործունեության վրա ազդում են նաև ցավային գրգիռները, հույզերը և այլն։ Դրական հույզերը բարձրացնում, իսկ բացասական հույզերն իջեցնում են սրտի աշխատունակությունը։ Սրտի գործունեության կարգավորման բարձրագույն կենտրոնները գտնվում են ենթատեսաթմբում և [[մեծ կիսագնդեր]]ի կեղևում։
 
==== Սրտի գործունեության հումորալ կարգավորում ====
Տող 99.
[[Պատկեր:ECG Principle fast.gif|մինի|Նկարի վերևի հատվածում պատկերված է սրտի հաղորդչական համակարգում գրգռի փոխանցումը` ապաբևեռացման ալիքը (կարմիր գծեր) և դրա շնորհիվ նախասրտերի և փորոքների կծկումները։ Իսկ ներքևում պատկերված է Էլեկտրասրտագրի (ԷՍԳ) ձևավորման հիմնական սկզբունքը` պայմանավորված նախասրտերում և փորոքներում ապաբևեռացման ալիքի տարածմամբ (և ոչ թե արյան հոսքով)]]
[[Պատկեր:Gray694.png|thumb|255 px|Երկարավուն ուղեղ]]
Սրտի գործունեության հումորալ կարգավորումն իրականացնում են արյան մեջ շրջանառող կենսաբանական ակտիվ նյութերը։ Սրտի աշխատանքն արագացնում են մակերիկամների միջուկային շերտից ներզատվող ադրենալին հորմոնը և պլազմայում գտնվող [[կալցիում]]ի իոնները։ Դրա համար էլ կլինիկայում սրտի աշխատանքի դադարի ժամանակ անմիջապես սրտի մեջ ներարկում են ադրենալին։ Սրտի գործունեությունը դանդաղեցնում են ացետիլխոլինը,[[կալիում]]ի իոնները, թթվածնի անբավարարությունը։
 
Նյարդային և հումորալ կարգավորումներն ապահովում են սրտի գործունեության հարմարումը օրգանիզմի պահանջներին և շրջապատող միջավայրի փոփոխվող պայմաններին։
Տող 109.
=== Արյան ճնշում ===
 
[[Արյուն]]ը շրջանառություն կատարելիս որոշակի [[ճնշում]] է գործադրում անոթների պատերի վրա։ Այն պայմանավորված է սրտի կծկման ուժով, անոթային համակարգ մղվող արյան քանակով, արյունատար անոթների պատերի դիմադրությամբ, արյան մածուցիկությամբ։ Որքան անոթը մոտ է սրտին, այնքան ճնշումը նրանում մեծ է։ Սրտի փորոքների կծկման ժամանակ առաջացող անոթային ճնշումը կոչվում է '''զարկերակային առավելագույն ճնշում''',իսկ
թուլացման ժամանակ՝ '''զարկերակային նվազագույն ճնշում'''։ Բնականոն պայմաններում չափահաս մարդու զարկերակային առավելագույն ճնշումը կազմում է 110-120 մմ ս.ս.,իսկ նվազագույնը՝ 70-80 մմ ս.ս.։
 
Ամենաբարձր ճնշումն աորտայում է։ Երբ արյունը շարժվում է անոթային համակարգով, ճնշումն աստիճանաբար նվազում է և ամենափոքր մեծության հասնում վերին ու ստորին երակներում։ Դա բացատրվում է նրանով, որ սրտի զարգացրած [[էներգիա]]ն ծախսվում է արյան հոսքի դիմադրությունը հաղթահարելու համար։
 
Արյունատար համակարգի տարբեր մասերում եղած ճնշումների տարբերությունն ապահովում է արյան անընդհատ հոսքն
անոթներով՝ բարձր ճնշումից դեպի ցածր ճնշումը։
 
Բնականոն պայմաններում շրջանառու արյան քանակն ու ճնշումն աննշան են փոխվում։ Սակայն արյունահոսությունների ժամանակ, երբ քչանում է շրջանառու արյան ծավալը, պակասում է [[սիրտ]] ներհոսող և արտամղվող արյան քանակը, զարկերակային ճնշումը նվազում է։ Օրգանիզմը հակազդում է արյան ճնշման իջեցմանը։[[Ռեֆլեքս]]ային ճանապարհով սեղմվում են անոթները, շատանում է անոթասեղմիչ նյութերի (ադրենալին) արտազատումը,
պահուստային [[օրգան]]ներում (փայծաղ,[[լյարդ]]) կուտակված արյունն անցնում է արյունատար հուն։
 
=== Արյան ճնշման ինքնակարգավորում ===
 
Առողջ մարդկանց [[արյան ճնշում]]ը պահպանվում է համեմատաբար հաստատուն մակարդակի վրա։ Սակայն ֆիզիկական ծանրաբեռնվածության, լարված իրավիճակների, ուժեղ հուզմունքների դեպքում արյան ճնշումը բարձրանում է։ Արյան ճնշման վերականգնումը ելակետային մակարդակի իրականանում է ինքնակարգավորման մեխանիզմով։ Խոշոր զարկերակների պատերում գտնվող ճնշաընկալիչներից ազդակները հաղորդվում են [[երկարավուն ուղեղ]]՝ սրտի և անոթների լուսանցքը կարգավորող նյարդային կենտրոններ։ Դեպի [[սիրտ]] եկող նյարդային ազդակները դանդաղեցնում են կծկումների հաճախությունը, իսկ դեպի անոթներ հաղորդող ազդակները լայնացնում են վերջիններին, և [[ճնշում]]ը նվազում է։ Արյան ճնշման անկման դեպքում ինքնակարգավորող մեխանիզմներն ուժեղացնում են սրտի աշխատանքը և սեղմում անոթները։
 
Արյան ճնշման կարգավորման մեխանիզմների խանգարումների հետևանքով առաջանում են արյան ճնշման տատանումներ։ Արյան ճնշման բարձրացումը կոչվում է '''հիպերտոնիա''',իջեցումը՝ '''հիպոտոնիա'''։
 
Սովորաբար արյան ճնշումը որոշում են հատուկ սարքի միջոցով, որն անվանում են '''ճնշաչափ''' (տոնոմետր)։
 
=== Արյան ճնշման չափումը ===
 
Զարկերակային [[արյան ճնշում]]ը չափվում է ճնշաչափի օգնությամբ։ Ավելի հարմար է չափել բազկի զարկերակի արյան ճնշումը։ Բազկին կապվում է ռետինե թևքածալ, որը միացված է ռետինե տանձակին և ճնշաչափին։ Թևքածալի մեջ ռետինե տանձիկով օդ է ներմղվում մինչև զարկերակային անոթը սեղմվի և արյան հոսքը դադարի։ Ապա պտուտակի միջոցով օդը թևքածալից աստիճանաբար դուրս է մղվում, որի հետևանքով [[ճնշում]]ը նվազում է, սեղմված անոթի լուսանցքը բացվում է,[[արյուն]]ը սկսում է հոսել և առաջանում է ձայն։ Այդ պահը համապատասխանում է առավելագույն ճնշմանը։ Աստիճանաբար ձայներն ուժեղանում են, ապա թուլանում և անոթի լուսանցքի լրիվ բացվելուն զուգընթաց անհետանում։ Ձայնի անհետացման պահը համապատասխանում է նվազագույն ճնշմանը։
 
=== Անոթազարկ ===
 
Մարմնի այն տեղերում, որտեղ խոշոր զարկերակները գտնվում են մակերեսի մոտ, օրինակ քունքի, դաստակի, պարանոցի վրա, կարելի է շոշափել անոթների պատերի պարբերական տատանումներ։ Դա զարկերակային անոթազարկն է։ Նրա ալիքի տարածման արագությունը 6-10 մ/վրկ է։ Տարիքի մեծացման զուգընթաց, անոթների պատերի առաձգականության անկման հետևանքով, անոթազարկի տարածման արագությունը մեծանում է։ Հանգիստ պայմաններում չափահաս մարդու անոթազարկի հաճախականությունը մեկ րոպեում հավասար է 60-80 հարվածի։ Եթե սրտամկանը մարզված է և ուժեղ, ապա անոթազարկի հաճախականությունը կարող է ցածր լինել՝ 50-55 հարված մեկ րոպեում։ Դա բացատրվում է նրանով, որ մարզված մարդու սրտամկանը յուրաքանչյուր մեկ կծկման պահին ավելի շատ [[արյուն]] է մղում [[հյուսվածք]]ներ,քան չմարզվածինը։ Ֆիզիկական աշխատանքի ժամանակ անոթազարկի հաճախականության չափից ավելի մեծացումը կարող է վկայել հիվանդագին վիճակի մասին։
 
Ձախ փորոքի յուրաքանչյուր կծկման ժամանակ [[ճնշում]]ն աորտայում բարձրանում է, և նրա պատերի տատանումները տարածվում են մինչև ամենափոքր զարկերակները։ Անոթազարկն անհետանում է մազանոթներում։
 
'''Զարկերային անոթազարկը անոթների պատերի պարբերական տատանումներն են, որոնք առաջանում են արյան ճնշման փոփոխությունների հետևանքով, սրտի կծկումների ռիթմին համապատասխան'''։ Անոթազարկը համապատասխանում է սրտի յուրաքանչյուր կծկմանը։ Ուստի անոթազարկով կարելի է որոշել սրտի կծկումների հաճախությունը և անոթների վիճակը։ Այս մեթոդը լայն կիրառություն ունի բժշկության մեջ և առօրյա կյանքում։
 
== Արյան հոսքի արագություն ==
 
Արյան շարժումն անոթներով ունի իր առանձնահատկությունները։ Դրանցից է արյան հոսքի անընդհատությունը։ [[Արյուն]]ը սրտից անոթներ է մղվում միայն փորոների կծկման պահին, սակայն աորտայի և խոշոր զարկերակների պատերի առաձգականության շնորհիվ արյան հոսքը դառնում է անընդհատ։ Մյուս առանձնահատկությունն արյան միակողմանի հոսքն է, որին նպաստում են փակային ապարատը և անոթային հունի սկիզբում ու վերջում եղած [[ճնշում]]ների տարբերությունը։
 
Արյունատար հունի տարբեր մասերով արյունը հոսում է տարբեր արագությամբ, որը կախված է անոթների պատերի ցուցաբերած դիմադրությունից և անոթների լուսանցքի գումարային մակերեսից։ Որքան մեծ է անոթների կտրվածքի գումարային մակերեսը, այնքան փոքր է արյան հոսքի արագությունը։
 
Արյունատար համակարգի ամենանեղ անոթն աորտան է, որտեղ արյան հոսքի արագությունն ամենամեծն է։ Այն հավասար է 0,5 մ/վրկ։ Չնայած յուրաքանչյուր զարկերակ աորտայից նեղ է, սակայն բոլոր զարկերակների լուսանցքների գումարը նշանակալիորեն մեծ է, ուստի նրանցում արյան հոսքի արագությունը ավելի փոքր է։
 
Արյունատար հունի ամենալայն հատվածը մազանոթներն են։ Բոլոր մազանոթների գումարային լուսանցքը 500-600 անգամ գերազանցում է աորտայի լայնական կտրվածքին, ուստի արյան հոսքի արագությունն ամենափոքրն է՝ 0,5 մմ/վրկ։ Երակներում արյունատար հունի նեղացման հետևանքով արյան շարժման արագությունը մեծանում է և կազմում 20 սմ/վրկ։
 
== Արյան շարժման առանձնահատկությունները երակներում ==
 
Երակներն արյան արտատար անոթներն են, որոնք [[հյուսվածք]]ներից հեռացնում են [[ածխաթթու գազ]]ը և նյութափոխանակության այլ արգասիքներ։ Նրանց պատերն ունեն թույլ առաձգականություն, փափուկ են և հեշտությամբ սեղմվում են։ Երակներով են պայմանավորված արյան շրջանառության ողջ համակարգի տարողունակությունը,[[սիրտ]] հոսող արյան քանակի մեծությունը, սրտի րոպեական ծավալը։ Երակներով արյան շարժմանը նպաստում են [[թոք]]ամզային
խոռոչի բացասական [[ճնշում]]ը,[[կմախք]]ային [[մկաններ]]ի կծկումները, որի հետևանքով սեղմվում են նրանց միջով անցնող անոթները։ Դրա հետևանքով երակներում ճնշումը բարձրանում է, իսկ փականները խոչընդոտում են արյան հետհոսքը, և [[արյուն]]ն ուղղվում է դեպի սիրտ։ Քայլելիս ոտքի մկանների կծկումներն ուժեղացնում են արյան շարժումը երակներով։ Եթե մարդը երկար ժամանակ կանգնում է անշարժ, ապա ոտքի երակներում ճնշումը մեծանում է, և
առաջանում է այտուցվածություն։ Դրա համար անհրաժեշտ է պարբերաբար շարժողական վարժություններ կատարել։
 
== Արյան վերաբաշխում ==
 
Այն [[օրգան]]ները,որոնք ավելի շատ աշխատանք են կատարում, ստանում են ավելի մեծ քանակի [[արյուն]]։ Քանի որ տարբեր պայմաններում օրգանների գործունեության փոխվում է, ուստի տեղի է ունենում '''արյան վերաբաշխում'''։ Ընդ որում՝ աշխատող օրգանն ուժգնորեն մատակարարվում է արյամբ՝ ի հաշիվ մարմնի մյուս մասերում արյան մատակարարման քչացման։ Անոթներն օժտված են նեղանալու և լայնանալու հատկությամբ, որով իրականացվում է արյան վերաբաշխումը։ Արյան ընդհանուր կայուն քանակի դեպքում աշխատող օրգանն ավելի լավ է մատակարարվում արյամբ։ Այսպես՝ աշխատող մկանում արյան մատակարարումը 50 անգամ ավելանում է չաշխատող մկանի համեմատությամբ։
 
Անոթների լայնացումը և նեղացումը կատարվում է նրանց պատերի հարթ [[մկաններ]]ի միջոցով, որոնք նյարդավորվում
են անոթալայնիչ և անոթասեղմիչ նյարդաթելերով։
 
== Արյունատար անոթների լարվածության նյարդահումորալ կարգավորում ==
 
Բոլոր արյունատար անոթները, բացառությամբ մազանոթների, կազմված են հարթ [[մկաններ]]ից։ Սիմպաթիկ նյարդերը հանդիսանում են անոթների լարվածությունը կարգավորող նյարդային կենտրոնը գտնվում է [[երկարավուն ուղեղ]]ում։ Անոթասեղմիչ նյարդերով եկող ազդակները կծկվում են անոթների հարթ մկանները, նեղացնում զարկերակների լուսածերպը, որի հետևանքով նվազում է [[օրգան]]ի արյան մատակարարումը։ Անոթասեղմիչ նյարդերով հաղորդվող ազդակների նվազման դեպքում անոթների լարվածությունը թուլանում է, և նրանք լայնանում են։ Անոթասեղմիչ նյարդերից բացի որոշ անոթներ նյարդավորված են նաև պարասիմպաթիկ նյարդերով, որոնց գրգռումն առաջացնում է անոթների լայնացում և ուժեղացնում արյան ներհոսքը օրգան։
 
Կենսաբանորեն ակտիվ նյութերից ադրենալինը նեղացնում է անոթների մեծ մասը, բացառությամբ [[սիրտ]] սնուցող պսակաձև անոթների, ուղեղի և [[կմախք]]ային [[մկաններ]]ի անոթների։ Անոթասեղմիչ հատուկ նյութ է արտադրվում [[երիկամներ]]ում։ Անոթների լուսանցքը լայնացնում են թթվածնի անբավարարությունը,[[ածխաթթու գազ]]ի ավելցուկը, նյութափոխանակության որոշ միջանկյալ արգասիքներ։
 
== Առաջին օգնությունը արյունահոսությունների դեպքում ==
 
Մարդու արյունատար համակարգում արյան քանակը միջին հաշվով 5 լ է, ընդ որում հասուն մարդու արյան քանակը կազմում է մարմնի զանգվածի 7-8 %-ը, նորածնի մոտ՝ 15 %։ Արյունահոսության պատճառ կարող են լինել արյունատար անոթների պատերի վնասումը, տարբեր հիվանդությունների դեպքում նրանց թափանցելիության բարձրացումը, արյան մակարդման խանգարումը։ Արյան կորստի դեպքում զարկերակային ճնշումն ընկնում է, խանգարվում է արյան շրջանառությունը,[[գլխուղեղ]]ին,սրտին և մյուս [[օրգան]]ներին թթվածնի ու սննդանյութերի մատակարարումը։ Արյան ծավալի 1/3 ավելի կորուստը վտանգավոր է կյանքի համար, իսկ 2-2,5 լ արյան կորուստը՝ մահացու։
 
Արյունահոսությունները լինում են երեք տեսակի՝ մազանոթային, երակային, զարկերակային։
 
'''Մազանոթային արյունահոսության''' առանձնահատկությունն այն է, որ արյունահոսում է վնասված ողջ մակերեսը։ Քանի որ մազանոթներով արյունը դանդաղ է հոսում, ոչ բարձր ճնշմամբ, ուստի այն հեշտ է կանգնեցնել։ Վերքը մշակում են [[յոդ]]ի թուրմով, վրան դնում մաքուր վիրակապ, որը օրգանիզմը պաշտպանում է [[մանրէ]]ների ներթափանցումից և նպաստում արյան արագ մակարդմանը։
 
'''Երակային արյունահոսության''' դեպքում արյունը հոսում է հավասարաչափ, անընդհատ, գույնը մուգ է, որը պայմանավորված է [[ածխաթթու գազ]]ի մեծ պարունակությամբ։ Երակներում արյան հոսքի արագությունը համեմատաբար մեծ է։ Վնասված երակից արագ հոսելով, արյունը լվանում տանում է մակարդման ժամանակ առաջացած մակարդուկները։ Կարճ ժամանակում մարդը կարող է կորցնել մեծ քանակով արյուն, որը վտանգավոր է կյանքի համար։ Երակների վնասվածքներն ամենից հաճախ առաջանում են վերջույթներում։ Դրա համար ամենից առաջ անհրաժեշտ է վնասված վերջույթը բարձրացնել վերև, որպեսզի պակասի արյան ներհոսքը, և արյունահոսությունը դադարի։ Երակային փոքր արյունահոսությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է վերքին դնել սեղմիչ վիրակապ, որը սեղմում է վնասված անոթի փափուկ պատերը, նպաստում արյան մակարդուկի առաջացմանը և արգելում արյան հոսքը։
 
'''Զարկերակային արյունահոսություններն''' ավելի հազվադեպ են հանդեպում, բայց խիստ վտանգավոր են կյանքի համար։ Այդ արյունահոսությանը բնորոշ է վերքից շատրվանող ալ կարմիր գույնի արյան շիթը։ Քանի որ զարկերակների պատերը ամուր են, սեղմիչ վիրակապը հազվադեպ է արյունը դադարեցնում։ Դրա համար անհրաժեշտ է վերջույթն առավելաչափ ծալել (ծնկային կամ արմնկային հոդում),ապա ամրացնել վիրակապով։ Խոշոր զարկերակների արյունահոսության դեպքում մատով սեղմել անոթը վերքից վերև, երբ արյունահոսությունը կքչանա, դնել ռետինե խողովակ կամ քուղ։ Նախքան քուղը դնելը, նյարդերը և [[մաշկ]]ը չվնասելու համար, վերքի վրա դնել մի կտոր գործվածք։ Քուղը դնել վնասված մասից վեր և ձգել, որպեսզի [[հյուսվածք]]ները և անոթների պատերը սեղմվեն։ Արյունահոսությունը դադարելիս անոթազարկը չի շոշափվում, և վերջույթը գունատվում է։ Եթե տուժածին երկու ժամվա ընթացքում չտեղափոխեն հիվանդանոց, անհրաժեշտ է քուղը թուլացնել, որպեսզի հյուսվածքները չմահանան։
 
'''Քթային արյունահոսություններ'''։ Քթային արյունահոսությունների պատճառ կարող են լինել գլխի վնասվածքը, արյան ճնշման բարձրացումը, մարմնի գերտաքացումը։ Քթի արյունահոսության դեպքում [[արյուն]]ը կարող է լցվել բերանի խոռոչ, որից առաջանում է հազ, երբեմն՝ փսխումներ։ Արագ, կտրուկ շարժումները, որոնք առաջանում են հազի, փռշտոցի ժամանակ, ուժեղացնում են արյունահոսությունը։ Արյունահոսության մեղմացման համար անհրաժեշտ է քթի խոռոչ մտցնել [[ջրածնի պերօքսիդ]]ով կամ սառը աղաջրով թրջված [[բամբակ]],պահել 3-5 րոպե, գլուխը պետք է ուղղված լինի դեպի հետ։ Եթե արյունահոսությունը չի դադարում, պետք է հրավիրել բժիշկ։
 
== Սիրտ-անոթային համակարգի հիգիենան ==
 
'''Առողջ սիրտն օրգանիզմի բնականոն գործունեության կարևոր պայմանն է։'''Սպորտով, ֆիզիկական աշխատանքով պարբերաբար զբաղվելը ուժեղացնում է, կոփում սրտամկանը, նպաստում ձախ փորոքի մկանապատի հաստացմանը։ Դեռահասների արյունատար անոթների ցանցն իր զարգացման աստիճանով հետ է մնում սրտից։ Ուստի դեռահասներին ֆիզիկական աշխատանքով ծանրաբեռնելիս [[սիրտ]]ը լրացուցիչ ճիգեր է գործադրում անոթների նեղ լուսանցքով [[արյուն]] մղելու համար։ Տարիքին համապատասխան թեթև աշխատանքից ծանրին անցնելիս պետք է պահպանել '''աստիճանականություն'''։
 
'''Ծխելն և սպիրտային խմիչքների չարաշահումն''' առաջանում են սիրտ-անոթային համակարգի ախտահարումներ։[[Ծխախոտ]]ի ծուխը պարունակում է շուրջ 300 թունավոր նյութեր՝ նիկոտին,[[ածխաթթու գազ]] և ուրիշ։ Նիկոտինը սեղմում է արյունատար անոթները, բարձրացնում [[արյան ճնշում]]ը,արագացնում արյան մակարդումը։ Յուրաքանչյուր ծխած գլանակից հետո անոթները նեղանում են շուրջ 30 րոպե, որի հետևանքով դժվարանում է արյան շրջանառությունը։'''Ալկոհոլն''' արյուն է անցնում օգտագործելուց մի քանի րոպե հետո և շրջանառում է 5-7 ժամ։ Այն գրգռում է [[նյարդային համակարգ]]ը,սեղմում է սրտի պսակաձև անոթները, որի պատճառով սրտամկանն անբավարար քանակով [[թթվածին]] և սննդանյութեր է ստանում։ Ծխող և ալկոհոլ գործածող մարդիկ հաճախ են ունենում սրտի և անոթների ջղակծկումներ, սրտային ծանր նոպաներ։
 
'''Թերշարժունությունը''' վնասակար ազդեցություն ունի օրգանիզմի ընդհանուր վիճակի, այդ թվում սիրտ-անոթային համակարգի վրա։ Երկարարտև թերշարժունությունը նպաստում է անոթների լուսանցքի կարգավորման և արյան վերաբաշխման խանգարմանը, ճարպակալմանը, իջեցնում է օրգանիզմի դիմացկունությունը, աշխատունակությունը։
 
'''Սիրտ-անոթային հիվանդություններից''' հաճախ հանդիպում է «կրծքային հեղձուկը»,որն անվանում են ստենոկարդիա։ Այն դրսևորվում է ծանր ցավային նոպաներով, հատկապես կրծքավանդակի կամ ձախակողմյան մասում։ Որոշ
դեպքերում ցավը տարածվում է ձախ ձեռքի ուղղությամբ։ Ցավային նոպաները սովորաբար տևում են մի քանի րոպե, ուղեկցվում օրգանիզմի ընդհանուր թուլությամբ և վախի զգացումով։ Ստենոկարդայի պատճառը [[սիրտ]]ը սնուցող պսակաձև զարկերակների նեղացումն է, որից և պակասում է սրտի որոշ մասերում արյան մատակարարումը։ Եթե
սրտամկանի տվյալ տեղամասում արյան մատակարարումը երկարատև է դադարում ապա այդ տեղամասի [[հյուսվածք]]ը մահանում է, և առաջանում է մեռուկ (ինֆակտ)։ Ինֆակտը և սրտի այլ ախտահարումները հայտնաբերվում են սրտագրի միջոցով, որը արտահայտվում է սրտամկանի էլեկտրական ակտիվությունը։
 
Ստենոկարդիայի նոպաների ժամանակ անհրաժեշտ է հիվանդի հանգիստ վիճակ, որովհետև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է խիստ վատացնել հիվանդության ընթացքը։ Անհրաժեշտ է նաև հիվանդին տալ դեղամիջոցներ, որոնք լայնացնում են սրտի անոթները։ Սիրտ-անոթային որոշ հիվանդությունների դեպքում [[արյան ճնշում]]ը խիստ բարձրանում է։ Հիվանդն ունենում է տաքության զգացողություն, դեմքի [[մաշկ]]ը կարմրում է, արագանում է սրտի զարկերի թիվը, և սրտի շրջանում առաջանում են ծակող բնույթի ցավեր, որոնք երբեմն ուղեկցվում են սրտխառնությամբ և փսխումով։
 
Այդպիսի հիանդներին առաջին օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է հիվանդին պառկեցնել անկողնում և տալ բժշկի առաջարկված դեղամիջոցները։ Խորհուրդ չի տրվում օգտագործել մեծ քանակությամբ հեղուկներ, չարաշահել
կենդանական [[ճարպ]]ի օգտագործումը։ Խիստ արգելվում է ծխել և [[սպիրտ]]ային խմիչքներ օգտագործել։
 
Տող 203.
 
Մարդու առողջությունը մեծ չափով կախված է [[օրգան]]ներին արյան չափավոր մատակարարումից։ Դրա համար չափազանց
կարևոր է կատարել կանոնավոր ֆիզիկական աշխատանք։ Ֆիզիկական աշխատանքը, ֆիզկուլտուրան և սպորտը զարգացնում են ոչ միայն [[կմախք]]ային [[մկաններ]]ը,այլև սրտամկանը։ Որքան մարզված է սրտամկանը, այնքան շատ [[արյուն]] կարող է մղվել անոթային համակարգ միավոր ժամանակում։ Ֆիզիկական աշխատանքի և կանոնավոր մարզումների հետ զուգընթաց լայնանում են [[սիրտ]]ը սնող անոթները։ Չմարզված մարդու սրտի աշխատանքը հանգստի պայմաններում լիովին բավարարում է օրգան-համակարգերի պահանջի։ Սակայն ֆիզիկական գերծանրաբեռնվածության դեպքում սրտի կծկումների ուժը մեծանում է, կծկումները դառնում են ավելի հաճախակի։ Դա բերում է սրտամկանի հոգնածության, նրա կծկումները գնալով թուլանում են, և անոթային համակարգ մղված արյունը չի բավարարում օրգանների պահանջին, որից զարգանում է սրտային անբավարարություն։ Մարզումները ցանկալի է կատարել թարմ [[օդ]]ում պարբերաբար, որը կարևոր նախապայման է սրտային հիվանդությունների կանխարգելման համար։
 
== Արյան շրջանառության կարգավորում ==