«Վեգետատիվ նյարդային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ց,ո → ց, ո (19) oգտվելով ԱՎԲ
Տող 17.
| MeshNumber =
}}
'''Վեգետատիվ (ինքնավար) նյարդային համակարգ''' ({{lang-la|vegetatio}}՝ գրգռում, {{lang-la|vegetativus}}՝ բուսական), [[ծայրամասային նյարդային համակարգ|ծայրամասային նյարդային համակարգի]] բաժինն է։ Այս համակարգի անվանումը բնորոշում է նրա համեմատաբար բարձր աստիճանի անկախությունը [[Կենտրոնական նյարդային համակարգ|կենտրոնական նյարդային համակարգից]]։ Վեգետատիվ նյարդային համակարգը կազմված է [[Սիմպաթիկ նյարդային համակարգ|սիմպաթիկ]], [[Պարասիմպաթիկ նյարդային համակարգ|պարասիմպաթիկ]] ու [[մետասիմպաթիկ նյարդային համակարգ|մետասիմպաթիկ]] բաժիններից, որոնք գործում են համաձայնեցված՝ օրգանիզմի պահանջներին համապատասխան ու ապահովում վեգետատիվ ֆունկցիաների բնականոն ընթացքը։ Վեգետատիվ նյարդային համակարգը չունի հատուկ կենտրոնաձիգ զգացող ուղիներ։ Նյարդային ազդակները [[օրգան]]ներից հաղորդվում են ինքնավար ու մարմնական նյարդային համակարգերի համար ընդհանուր զգացող նյարդաթելերով։
 
Վեգետատիվ նյարդային համակարգը մի շարք առանձնահատկություններով տարբերվում է [[մարմնական նյարդային համակարգ]]ից։ Վերջինիս շարժողական նյարդաթելերը դուրս են գալիս [[ողնուղեղ]]ից նրա ամբողջ երկարությամբ առանց ընդհատվելու նյարդավորում կմախքային [[մկաններ]]ը։ Մինչդեռ վեգետատիվ նյարդային համակարգի նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղի ու [[գլխուղեղ]]ի որոշ բաժիններից և ընդհատվում նրանցից դուրս գտնվող [[վեգետատիվ հանգույց]]ներում։ Ուստի օրգաններին հաղորդվող ազդակները անցնում են իրար հաջորդող երկու նեյրոններով։
 
== Սիմպաթիկ նյարդային համակարգ ==
'''[[Սիմպաթիկ նյարդային համակարգ|Սիմպաթիկ]]''' բաժինը կազմված է կենտրոնական ու ծայրամասային բաժիններից։ Նրանցից առաջին [[ողնուղեղ]]ի պարանոցային 8-րդ, կրծքային ու գոտկային վերին երեք հատվածների կողմնային եղջյուրներում գտնվող սիմպաթիկ նեյրոններն են, իսկ երկրորդը՝ սիմպաթիկ նյարդաթելերն ու սիմպաթիկ նյարդային հանգույցները։ Սիմպաթիկ նյարդաթելերը նյարդավորում են ներքին օրգանները,[[մաշկ]]ը,արյունատար անոթները։
 
Սիմպաթիկ բաժինը տագնապի, պաշտպանության, պահուստային ուժերի միավորման համակարգ է, որն ապահովում է օրգանիզմի կապն արտաքին միջավայրի հետ։ Սիմպաթիկ ազդակներն ակտիվացնում են ուղեղի գործունեությունը, պաշտպանական ռեակցիաները՝ ջերմակարգավորող գործընթացները, արյան մակարդումը, իմուն մեխանիզմները։ Սիմպաթիկ նյարդերի դրդումն ուղեկցվում է նաև հույզերին ու լարվածությանը։ Սիմպաթիկ նյարդերի դրդումն ուղեկցվում է նաև հույզերին ու լարվածությանը։ Սիմպաթիկ նյարդաթելերի վերջույթներում արտազատվում են [[ադրենալին]]ը և [[նորադրենալին]]ը։ Սիմպաթիկ բաժինը կմախքային մկանների վրա ունի հարմարողական սնուցողական ազդեցություն։ Այս օրինաչափությունն ուսումնասիրել են [[Լևոն Օրբելի]]ն ու Ա. Գինեցինսկին։ Նրանք բացահայտել են, որ սիմպաթիկ նյարդերի դրդումն ու նրանց վերջույթներում արտազատվող [[Ադրենալին|ադրենալին]]ը վերականգնում և ուժեղացնում են մկանային գործունեությունը, մեծացնում մկանային ուժը։
 
== Պարասիմպաթիկ նյարդային համակարգ ==
'''[[Պարասիմպաթիկ նյարդային համակարգ]]ը''' նույնպես կազմված է կենտրոնական ու ծայրամասային բաժիններից։ Պարասիմպաթիկ կորիզները տեղավորված են միջին և երկարավուն ուղեղում, վարոլյան կամրջում, ողնուղեղի սրբանային հատվածներում, իսկ նյարդաթելերը մտնում են որոշ գանգուղեղային ու կոնքային նյարդերի կազմի մեջ։
 
[[Միջին ուղեղ]]ում գտնվող պարասիմպաթիկ կորիզները կարգավորում են [[աչք]]ի ոսպնյակի հարմարումը ու բբի նեղացումը։ [[Վարոլյան կամուրջ|Վարոլյան կամրջում]],[[երկարավուն ուղեղ]]ում գտնվող պարասիմպաթիկ կորիզները նյարդավորում են [[թքագեղձ]]երը,[[արցունքագեղձ]]երը։ [[Թափառող նյարդ]]ի պարասիմպաթիկ կորիզը նյարդավորում է [[բրոնխ]]ները,[[սիրտ]]ը,[[ստամոքս]]ը,բարակ աղիները, ենթաստամոքսային գեղձը, լյարդը, երիկամը։ Ողնուղեղի սրբանային բաժնի պարասիմպաթիկ նեյրոնները նյարդավորում են հաստ և ուղիղ աղիքը, միզապարկը, սեռական օրգանները։ Պարասիմպաթիկ ազդակները մեծամասամբ ունեն սիմպաթիկ գրգիռներին հակառակ ներգործություն։ Ներքին օրգանների մեծ մասն ունի կրկնակի նյարդավորում՝ սիմպաթիկ և պարասիմպաթիկ։ Այդ երկու բաժինների ազդեցությունն օրգանների վրա հակադիր է։ Օրինակ՝ սրտի աշխատանքը հաճախանում է սիմպաթիկ բաժնի գրգիռի ազդեցությունից, մինչդեռ պարասիմպաթիկ բաժնի գրգռման դեպքում նրա հաճախականությունը նվազում է։ Այս բաժնի դրդումը հաղոդող միջնորդանյութը ացետիլխոլինն է։
 
== Մետասիմպաթիկ նյարդային համակարգ ==
'''[[Մետասիմպաթիկ նյարդային համակարգ|Մետասիմպաթիկ]]''' բաժինն ամբողջապես տեղադրված է ծայրամասում ներքին օրգանների պատերում։ Այն նյարդավորում է միայն սեփական շարժողական ակտիվությամբ օժտված ներքին օրգանները (աղիքները, միզածորան և ուրիշ),կարգավորում այդ օրգանների շարժողական ակտիվությունը, հյութազատությունը և այլն։
 
Վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունը կարգավորող բարձրագույն բաժիններն են ենթատեսաթումբը և