«Պատվաստանյութ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Xelgen տեղափոխեց էջը «Վակցինաներ»-ից «Պատվաստանյութ»: ժամանակակից անվանում
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ի: → ի։ oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Սպանված վակցինա ստանալու համար ախտածին մանրէներն ակտիվազրկում են զանազան ֆիզիկական (ջերմություն, ուլտրամանուշակագույն ճառագայթներ) կամ քիմիական (ֆորմալին, ացետոն, սպիրտ, ֆենոլ) ազդակներով։ Կիրառվում են որովայնային տիֆի, պարատիֆերի, խոլերայի, կապույտ հազի, լեպտոսպիրոզների, պոլիոմիելիտի, կատաղության, բծավոր տիֆի, տզային էնցեֆալիտի դեմ։ Այս վակցինայի պաշտպանական հատկությունները ավելի թույլ են արտահայտված, և իմունիտետը զարգանում է մի քանի պատվաստումներից հետո։
 
Քիմիական վակցինաները պարունակում են մանրէներից անջատված, զտված անտիգենային խմբեր և ունեն սահմանափակ կիրառություն։ ԽՍՀՄ-ում օգտագործվում են [[որովայնատիֆ-պարատիֆ В վակցինաներ]]։ Վակցինաներն արտադրվում են հեղուկ և չոր (լիոֆիլացված) վիճակում։ Վերջիններս օգտագործում են դրաժեների (պոլիոմիելիտի կենդանի վակցինանա) կամ լուծույթների ձևով (կարմրուկի, բնական ծաղկի, տուբերկուլոզի, ժանտախտի, սիբիրախտի և այլ կենդանի վակցինաներ)։ Վակցինաներ պատրաստում են մեկ վարակի (մոնովակցինաներ) կամ 2 և ավելի վարակների հարուցիչներից՝ բազմավակցինաներ։ Վակցինաներն օրգանիզմ են ներմուծվում վերմաշկային, միջմաշկային, ենթամաշկային, միջմկանային, ներերակային, ներքթային, ինհալացիոն, բերանի և այլ ճանապարհներով։ Ետպատվաստումային անընկալունակությունը կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի:տարի։
 
{{ՀՍՀ}}