«Մասնակից:Voskanyan/Կամո Սերգեյի Աղաջանյան (Ղլիժբաղ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
 
== Կենսագրություն ==
Կամո Աղաջանյանը ծնվել է 1966 թվականի հունվարի 22-ին Ասկերանի շրջանի Ղլիժբաղ գյուղում։ Ասկերանի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է [[Գանձակ]]ի (Կիրովաբադ) գինեգործական ուսումնարանը։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո աշխատել է Ասկերանի գինեգործարանում։ Մեկնել է [[Կրասնովոդսկ]], իսկ այնտեղից [[Սոչի]]` պայմանագրով աշխատելու համար։ Սակայն հայրենի հողի կանչով վերադարձել և անդամագրվել է ընդհատակյա ջոկատում։ 1989թ.1989 թվականին վիրավորվել է, իսկ 1991 թվականին երկրորդ անգամ ծանր վիրավորվելուց հետո տեղափոխվել է Երևան։ Երկար բուժվելուց հետո նա նորից համալրել է հայրենյաց պաշտպանների շարքերը և ծառայությունը շարունակել Ասկերանի ՊՇ-ում` որպես շտաբի պետ։ Ուներ ավագ լեյտենանտի զինվորական կոչում։ Զոհվել է 1994 թվականի նոյեմբերի 28-ին Ստեփանակերտում։ Հետմահու պարգևատրվել է «[[Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալ|Արիության համար]]» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ զավակ։ Հանգչում է Ասկերանի գերեզմանատանը<ref>[http://anmahner.com/?VCIGa1VsBjECPlIxVHtXcgQ5BG8BN1d2WCkHdFclC29XPlM1Aj4POVVyAVhcSAYUVmtabF84Ujk.2 Կամո Աղաջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում]</ref>։
 
== Ծանոթագրություններ ==