«Մասնակից:Tatev Mkrtchjan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գետահովտի քաղաքակրթությունը''' Առաջին մեծ քաղաքակրթությունը` շումերականը, զարգացե...»:
 
Տող 3.
== Ինդոսի բնակիչների կառուցած քաղաքները ==
1920-ական թվականներին Ինդոսի հովտում հայտնաբերվել են երկու քաղաքներ` Մոհենջո-Դարոն և [[Հարապպա|Հարապպան]]: Դրանք գոյություն են ունեցել Ք.ա. մոտ 2000 թ. և կառուցվել են ցանցային եղանակով, ինչպես այժմյան [[Ամերիկա|ամերիկյան]] քաղաքները:
 
== Հողագործություն ==
Ինդուսի հովտի հողագործները աճեցնում էին ցորեն, գարի, արմավ, բամբակ և այլն: Ամեն քաղաք ուներ լավ օդափոխվող վիթխարի շտեմարան, որտեղ բերքահավաքից հետո մթերում էին հացահատիկը:
 
== Գետահովտի տները ==
Հնադարյան մարդկանց մեծ մասը տներ կառուցում էին շրջակայքի նյութերից: Քանի որ շումերները չունեին քար և ծառ, տները կառուցում էին եղեգից, հետագայում արևի տակ չորացրած ցեխի [[Աղյուս|աղյուսներից]]: Ինդոսում տները կառուցում էին ներքին բակերի շուրջը: Յուրաքանչյուր տուն ուներ մի քանի սենյակ, արտաքնոց և ջրհոր: Ինդոսի քաղաքակրթությունը գոյատևեց 800 տարի և անհետացավ Ք.ա. մոտ 1800 թ.:
 
== Շումերների տաճարները ==
Շումերները տաճարներ կառուցել են յուրաքանչյուր քաղաք-պետության կենտրոնում: Ք.ա. 2000 թ. տաճարները վերածվել էին [[զիկկուրատ]] կոչվող մեծ աշտարակների, ինչպիսին Ուրում աշտարակն էր: Թագավորը, որը նաև բարձրաստիճան քուրմ էր, կրոնական ծիսակատարությունները և զոհաբերությունները անցկացնում էր աշտարակի վերին մասում:
 
[[Կատեգորիա:]]