Content deleted Content added
Տող 87.
::::Հարգելի [[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] և [[User:GeoO|Ջեօ]], Ձեր լռությունն ընդունում եմ որպես համաձայնության նշան: Եթե կորցրել եք ջնջված տեքստը, ապա առաջիկայում կփորձեմ Վիքիպեդիայում վերստեղծել «Կարեն Հեքիմյան» հոդվածը: Շնորհակալություն: [[Մասնակից:Թաթուլ Մկրտչյան|Թաթուլ Մկրտչյան]] ([[Մասնակցի քննարկում:Թաթուլ Մկրտչյան|քննարկում]]) 10:25, 27 Մայիսի 2015 (UTC)
:::::Ողջույն, Թաթուլ: Լռությունը միշտ չէ, որ պետք է ընկալել համաձայնության նշան, երբեմն լինում են դեպքեր, այդ թվում և իրական կյանքում, երբ մարդիկ ուղղակի ցանկություն չունեն պատասխանել՝ տարբեր պատճառներից ելնելով: Հայերեն Վիքիպեդիայում դա արվում է՝ խմբագիրներին, հատկապես՝ նորեկներին, Վիքիի հանդեպ վատ չտրամադրելու, խմբագրելու ցանկությունը չկորցնելու համար: Փոխարենը մշտապես հետևում և հսկվում են հոդվածները և մասնակիցների վարքագիծը, սակայն էլի՝ որոշ մեղմացնող հանգամանքներով: Մասնավորապես Կարեն Հեքիմյանի մասին կարող եմ ասել, որ ապրող անձի մասին կարելի է հոդված գրել, եթե նա լուսաբանվել է մամուլում, ունի հրատարակած գրքեր, ստացել է մեդալներ, տարբեր հեղինակավոր կայքեր գրել են նրա մասին: Տարօրինակ է, բայց փաստ, որ տպված թուղթը (իհարկե, հեղիանակավոր, ենթադրենք համալսարանական կամ ակադեմիական հրատարակչություն, կամ արժեքավոր ու տարածված մամուլ) բոլոր վիքինախագծերում համարվում է վստահելի աղբյուր, իսկ ենթադրենք Բեհիսթունյան արձանագրությունը՝ ժայռի վրա փորագրված՝ ոչ: Հիմա նորից, Կարեն Հեքիմյանի մասին նման աղբյուրներ ունեք?--[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 10:35, 27 Մայիսի 2015 (UTC)
::::::Բարև հարգելի [[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]], շնորհակալություն բացատրության համար: Առաջին անգամ է աղբյուրների մասին հարց բարձրացվում այս քննարկման ընթացքում: Այո, Կարեն Հեքիմյանը լուսաբանվել է մամուլում, կայքերում: Նրա կենսագրության որոշ դրվագների, նրա գործունեության, բարձրացրած խնդիրների և ձեռքբերումների մասին անդրադարձներ կան: Եվ կան աղբյուրներ, որոնք ներառել եմ հոդվածում՝ պատշաճ հղումներով: Այդ պայմանը ճշտորեն պահպանել եմ: [[Մասնակից:Թաթուլ Մկրտչյան|Թաթուլ Մկրտչյան]] ([[Մասնակցի քննարկում:Թաթուլ Մկրտչյան|քննարկում]]) 11:07, 27 Մայիսի 2015 (UTC)