«Անգոլա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 64.
 
== Բնություն ==
Բնությունը։ Անգոլայի մեծ մասը սարահարթային է (1000 մ և ավելի բարձրությամբ), ծովափնյա նեղ (50—200 կմ) մասը՝ դաշտավայր։ Ամենաբարձր կետը [[Մոկո (լեռ)|Մոկո]] լեռն է (2610 մ)։ Երկրաբանական կառուցվածքով կազմում է [[Աֆրիկական պլատֆորմ]]ի մի մասը։ Անգոլան հարուստ է [[ալմաստ]]ի ցրոններով, [[նավթ]]ի, գորշ [[Ածուխ|ածխի]], [[երկաթ]]ի, [[մանգան]]ի, [[Պղինձ|պղնձի]], [[ուրան]]ի, [[Ոսկի|ոսկու]] և այլ հանածոներով։ Անգոլայի ներքին մասի կլիման հասարակած-մուսոնային Է, անձրևային ամառով և չոր ձմեռով, մերձծովյան մասում՝ արևադարձային-պասատային, չորային։ Տաք ամսվա (մերձծովյան մասում՝ մարտ կամ ապրիլ, ներքին մասում՝ հոկտեմբեր կամ նոյեմբեր) միջին ջերմաստիճանը 22°C–ից 28°C է, ցուրտ ամսվանը (հուլիս, օգոստոս)՝ 15°C–ից 22°C։ Տարեկան տեղումները՝ 1000—1500 մմ, ծայր հարավում՝ 500–1000 մմ, ծովափին՝ հարավում 50—100 մմ, հյուսիսում՝ 250—500 մմ։
 
Խոշոր գետերից են Զամբեզին, Կասաին, Կվանգոն, Կվանզան, Կունենեն ևն։ Գետերն ունեն սահանքներ՝ հիդրոէներգիայի հարուստ պաշարներով, նավագնացության համար մեծ մասը պիտանի չէ։ Երկրռւմ աճում են չոր արևադարձային, սաղարթավոր, նոսր անտառներ, որոշ վայրերում խոտային և թփուտային սավաննաներ են՝ տեղ-տեղ բաոբաբներով։ Հարավում մերկացած սավաննաներ են, կիսաանապատներ և անապատներ։ Կենդանական աշխարհում տիրապետող են Արևելա-Աֆրիկյան ենթամարզի [[սավաննա]]յի ներկայացուցիչները՝ Արևմտա–Աֆրիկյան ենթամարզի անտառային [[ֆաունա]]յի տարրերով։
 
== Բնակչություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անգոլա» էջից