«Անուշավան Տեր-Ղևոնդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 25.
 
== Կենսագրություն ==
1915 թվականին ավարտել է [[Սանկտ Պետերբուրգի համալսարան]]ի իրավաբանական ֆակուլտետը և կոնսերվատորիան։ 1917-1925 թթ. դասավանդել է Թիֆլիսի, 1926-1934 թթ. և 1938-1958 թթ.՝ [[Երևանի պետական կոնսերվատորիա|Երևանի]] (1926-1930 թթ.՝ նաև տնօրեն, 1948-1959 թթ.՝ ամբիոնի վարիչ), 1934-1938 թթ. [[Բաքվի երաժշտական ակադեմիա|Բաքվի]] (նաև՝ տնօրեն) կոնսերվատորիաներում։
 
1914 թվականին [[Ռոմանոս Մելիքյան]]ի հետ գրի է առել Շիրակի ժողովրդական երգեր և պարեր, որոնց հիման վրա ստեղծել է հայկական առաջին սիմֆոնիկ երկերից մեկը՝ «Շիրակի էտյուդները» (1916)։ Գրել է «Սեդա» (ըստ [[Լևոն Շանթ]]ի, 1922), «Արեգակի ցոլքերում» (բեմասրվել ` 1949-ին) [[օպերա]]ները, «Հրո հարսը» (ըստ Ջ. Ջաբարլու, 1936), «Անահիտը» (ըստ [[Ղազարոս Աղայան]]ի , բեմականացվել է 1940-ին) [[բալետ]]ները, «Աղթամար» (1923) [[սիմֆոնիա]]ն, «Վահագնի ծնունդը» (1923) վոկոլ-սիմֆոնիկ պոեմները, [[խմբերգ]]եր, [[երգ]]եր, [[ռոմանս]]ներ և այլն, որոնք աչքի են ընկնում դյուցազներգաքնարական շնչով, հայկական ժողովրդական ու պրոֆեսիոնալ և ռուսական դասական երաժշտության ավանդույթների ինքնատիպ համադրությամբ։ Հանդես է եկել որպես խմբավար, դիրիժոր։