«Գործակալություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
Մարդպետության գործակալությունը հսկել է արքունական տնտեսությունը, կալվածները, գանձերը, եկամուտները, թագավորի պալատը։ [[Զինված ուժեր]]ը վարել է սպարապետության գործակալություններ։ Մեծ դատավարության գործակալությունը եղել է Հայոց կրոնապետի «ձեռական իշխանությունը» կամ ժառանգական պատիվը։ Մաղխազության գործակալությունը հոգացել է թագավորի անձի պաշտպանությունը։ Թագակապ կամ թագադիր ասպևտության գործակալությունը վարել է արքայի թագադրման ն այլ արարողություններ։ Թագավորի կնքապահն ու սուսերակիրը կամ զինակիրը, նրա անունից բանակցություններ վարող գործակալը կոչվել է սենեկապետ։ Մատենագրական աղբյուրներում, հիշատակվում ևն նաև որսապետք, դահճապետ, կարապետ, տակառապետ (մահակարար, համբարակապետ), շահախոռապետ, քարտուղար, գրչունիք, նամակունիք, շահապ, հանդերձապետ, սպանդունիք, դրան եպիսկոպոս, դրան երեց են։ Արշակունիների անկումից հետո գործակալությունները աստիճանաբար դադարել են գոյություն ունենալուց, իսկ արաբ, տիրապետության ժամանակ՝ իսպառ վերացել։ Բագրատունիները վերականգնել են Արշակունյաց ժամանակի որոշ գործակալություններ (սպարապետություն, մեծ դատավարություն են), ինչպես նաև ստեղծել նորերը (մարզպանության, իշխանաց իշխանի ևն)։
 
== Մարզպանություն կամ Մարզպետություն==
Մարզպանության գործակալությունը վարել է արտաքին, իշխանաց իշխանինը՝ ներքին գործերը։ [[Բագրատունիներ]]ի օրոք գործակալը կոչվել է ևաև ձեռնավոր։ [[Կիլիկյան Հայաստան]]ի արքունիքում հիմնվել են նոր գործակալություններ։ Խնամակալության գործակալությունը եղել է թագավորի խորհրդատու մարմինը, թագաժառանգի խնամակալը, իսկ թագավորի բացակայության կամ անչափահասության դեպքում՝ երկիրը կառավարողը։ Խնամակալության գործակալը կոչվել է պայլ։ Սեղանապետության գործակալություն իր բնույթով համապատասխանել է հազարապետության գործակալությունին, գործակալը կոչվել է սենեսկալ կամ սենեսջալ, այսինքն՝ սեղանապետ, սեղանադիր։ Մաքսապետության գործակալություն վարել է ֆինանսական գործերը, հսկել մաքսերի գանձմանը, ներքին և արտաքին առևտուրը։
 
== Մաքսապետություն ==