«Գնդեվազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 64.
}}
 
'''Գնդեվազ''', գյուղ [[Հայաստան]]ի [[Վայոց Ձորի մարզ]]ում, մարզկենտրոնից 35 կմ արևելք, [[Արփա]] գետի ձախակողմյան սարավանդի վրա՝ Երևան-Ջերմուկ նոր խճուղու ձախ կողմում, ծովի մակարդակից 1850 մետր բարձրության վրա։ Գնդեվազի շուրջ բարձրացող ոչ բարձր լեռները նրա տեղը դարձնում են մի գեղեցիկ ամֆիթատրոն։ Մարզկենտրոն Եղեգնաձորից հեռու է 30 կմ, մայրաքաղաք Երևանից հեռավորությունը՝ 163 կմ։ Մոտ քաղաքը [[Ջերմուկ (քաղաք)|Ջերմուկն]] է, որից հեռավորությունը 12 կմ է։
 
2004 թ.-ի տվյալներով գյուղն ունի 990 բնակիչ և հանդիսանում է այդ տարածքի հնագույն բնակավայրերից մեկը։ Գնդեվազը շրջապատված է երեք կողմից գեղեցիկ անտառներով և բարձր սարերով և մի կողմից դեպի [[Արփա]] գետը տանող խորը ձորով։
 
Գյուղի մերձակայքում կա հազարամյա մի եկեղեցի, որը կառուցվել է [[Սյունիք]]ի [[Սոֆիա]]Սոփիա իշխանուհու կողմից, օծվել 931 թ. և կոչվում է [[Գնդեվանք]]։
 
== Պատմություն ==
Գնդեվազը պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի Վայոց Ձոր գավառի հնագույն բնակավայրերից է։ Մեզ հասած առաջին գրավոր հիշատակությունը Սիսական տան մեծ պամիչ [[Ստեփանոս ՕրբելյանիննՕրբելյան]]ինն է, ուր ասվում է, որ Սյունաց Սոփի իշխանուհին Վայոց Ձորի [[Գնդեվանք]] եկեղեցին կառուցելու հետ ( 936 թ.) հիմնել է նաև համանուն գյուղը և նվիրել վանքին։ Չնայած պատմիչի այս տեղեկությանը՝ տարածքի պատմամշակութային որոշ հուշարձաններ թույլ են տալիս պնդելու, որ բնակավայրը շատ ավելի հին է։ Պատմական հնություններից են Գնդեվազում գտնվող սՍբ. Աստվածածին քարաշեն եկեղեցին (1686թ.) և 11-րդ դարի ջրանցքը։ Գնդեվազի ջրանցքը կառուցվել է 1008 թ, [[Վասակ Ա Սյունի|Սյունիքի Վասակ թագավորի]] ժամանակ։ Վանքի վանահայր Սարգիսը Դիտավոր լեռան վրայից [[Ձկնարածի|Ձկնարած]] գետի ակունքից ջուր է բերել տալիս։ Ջրանցքի երկարությունը 22 կմ է։ Այն ժամանակներում ջրանցքի ջրով ոռոգվել են մոտ 400 հա վանքապատկան հողեր, այժմ՝ մոտ 1000 հա։ Գնդեվազի այժմյան վարչական տարածքում պահպանվել են պատմական մի քանի բնակատեղիների ավերակներ, որոնց ուսումնասիրությունը կարևոր է։
 
== Բնակչություն ==
Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները 19-րդ դարի առաջին կեսին Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից Վայոց Ձորի [[Խաչիկ (գյուղ)|Խաչիկ]], [[Գնիշիկ]], [[Արենի]] գյուղերում վերաբնակված, ապա մասամբ Գնդեվազ տեղափոխված բնակիչների սերունդներն են։ Մի քանի տոհմերի նախնիներ ներգաղթել են 20-րդ դարի սկզբներին այլ տեղերից։
 
Գնդեվազի ազգաբնակչության փոփոխությունը<ref name=hay_gyux>{{cite web|url=http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf |title=Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 60|date= |accessdate=2014 Մայիսի 30}}</ref>.
Տող 107.
 
== Պատմամշակութային կառույցներ ==
Գնդեվազը պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի Վայոց Ձոր գավառի հնագույն բնակավայրերից է։ Մեզ հասած առաջին գրավոր հիշատակությունը Սիսական տան մեծ պամիչ Ստեփանոս Օրբելյանինն է, ուր ասվում է, որ Սյունաց Սոփի իշխանուհին Վայոց Ձորի Գնդեվանք եկեղեցին կառուցելու հետ ( 936 թ.) հիմնել է նաև համանուն գյուղը և նվիրել վանքին։ Չնայած պատմիչի այս տեղեկությանը՝ տարածքի պատմամշակութային որոշ հուշարձաններ թույլ են տալիս պնդելու, որ բնակավայրը շատ ավելի հին է։ Պատմական հնություններից են Գնդեվազում գտնվող Ս.Աստվածածին քարաշեն եկեղեցին (1686թ.) և 11-րդ դարի ջրանցքը։ Գնդեվազի ջրանցքը կառուցվել է 1008 թ, Սյունիքի Վասակ թագավորի ժամանակ։ Վանքի վանահայր Սարգիսը Դիտավոր լեռան վրայից Ձկնարած գետի ակունքից ջուր է բերել տալիս։ Ջրանցքի երկարությունը 22 կմ է։ Այն ժամանակներում ջրանցքի ջրով ոռոգվել են մոտ 400 հա վանքապատկան հողեր, այժմ՝ մոտ 1000 հա։ Գնդեվազի այժմյան վարչական տարածքում պահպանվել են պատմական մի քանի բնակատեղիների ավերակներ։
 
Գնդեվազից 2 կմ հարավ-արևմուտքում է գտնվում “[[Գնդեվանք]]”-ի համալիրը (X-XVII դարեր) և իջևանատունը (X-XIII դարեր), գյուղի հյուսիսային մասում՝ XVII-XVIII դարերի [[պարիսպ]]ը, 1 կմ հյուսիս՝ Սբ. Խաչ [[մատուռ]]ը ([[XIX դար]]), ավերակ եկեղեցին (XVII-XVIII դարեր), բերդի ավերակներ (ուշ միջնադար) և XI-XIX դարերի խաչքարեր։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գնդեվազ» էջից