«Սև փարփար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 29.
{{լեգենդ2|գույն|Տարածվածություն}}
}}
'''Սև փարփար''', ({{lang-lat|Fulica atra}}) ջրահովվիկների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։
 
== Արտաքին կառուցվածք ==
Մարմնի երկարարությունը [[36]]-[[38 սանտիմետր]] է, թևերի բացվածքը՝ [[70]]-[[80 սանտիմետր]], կենդանի զանգվածը՝ [[500]]-[[1100]] գրամ։ Հասունի փետրածածկի ընդհանուր գունավորումը սև է, որովայնը՝ մոխրագույն երանգով։ Ճակատի ակնառու վահանաձև կոշտուկն ու կտուցը սպիտակ են։ Մատների լողակները ժանյականման են, կտուցը՝ կարճ ու սուր, աչքերը՝ կարմրագորշագույն։ Երիտասարդի ընդհանուր փետրածածկը մուգ մոխրագույն է, վզի առջևի և դիմային մասերը՝ ավելի բաց գույնի, կտուցը՝ մոխրագույն։
 
== Կենսակերպ ==
Օրվա մեծ մասն անցկացնում է ջրի վրա։ Վտանգի դեպքում արագ սուզվում է կամ թռիչքի դիմում ծուլորեն, ջրից պոկվում է դժվարությամբ՝ թափավազքի օգնությամբ՝ թևերի հաճախակի թափահարումներով, հաջորդ պահին վայրէջք է կատարում ծանրորեն [[ջուր]]ն ընկնելով։ Սև փարփարներն ամբողջ կյանքի ընթացքում ապրում են երամներով։ Բնակվում է բոլոր բնական և արհեստական ջրավազաններում, ճահճուտներում, [[լճեր]]ում, դանդաղահոս [[գետ]]երում։ Սնվում է ջրային [[բույս]]երով, [[որդ]]երով, [[միջատ]]ներով։ Հարսանեկան խաղերն ընթանում են արուների անզիջում պայքարով՝ ճակատ առ ճակատ հարձակումներով, թևերի ու ոտքերի հարվածներով և ականջ ծակող սուր ճիչերով։ Սև փարփարները բնադրում են զույգերով՝ եղեգնուտում։
 
== Բույնը ==
[[File:20050507-007-fulica-atra.jpg|thumb|240px]]
Բույնը (տրամագիծը՝ [[30]]- [[40]] սանտիմետր) նման է հարթակի, կառուցում են արուն և էգը՝ եղեգի ցողուններից կամ տերևներից՝ [[ապրիլ]]-[[հունիս]]ին։ Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի 1-ին կեսից։ Դնում է 53 միլիմետր տրամագծով, մոխրավուն՝ սև պտերով 6-12ձու։ Թխսակալում են արուն և էգը՝ 21-22 օր։ [[Հուլիս]]-[[օգոստոս]]ին 65-80 օրական ձագերը լիարժեք տիրապետում են թռիչքին։
 
Որսի տարածված [[թռչուն]] է։