«Պրոսկրիպցիաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պրոսկրիպցիաներ''', մարդու և կաթնասուն կենդանիների հորմոններ։ Չհագեցած ճարպային օքսիթթուներ ե...»:
(Տարբերություն չկա)

16:02, 10 Ապրիլի 2015-ի տարբերակ

Պրոսկրիպցիաներ, մարդու և կաթնասուն կենդանիների հորմոններ։ Չհագեցած ճարպային օքսիթթուներ են, որոնց մսլեկուլների կմախքը բաղկացած է ածխածնի 20 ատոմից։ Հայտնաբերել է շվեդ գիտնական Ու․ էյլերը (1936), մարդու ոերմնահեղուկում։ Պրոսկրիպցիաներ․ մաքուր վիճակում անջատել են Շվեդիայի և Ամերիկայ գիտնականները՝ 1956—65-ին։ Սկզբնական շըրջանում Պրոսկրիպցիաներ․ համարվում էին շագանակագեղձի արտազատուկ (այստեղից էլ անվանումը՝ նոր լատ)։ Փոքր կոնցենտրացիաներով (1 մկգ/գ) Պրոսկրիպցիաներ․ գտնվում են բարձրակարգ կենդանիների համարյա բոլոր օրգաններում, հյուսվածքներում և կենսահեղուկներում։ Հայտնի են մոտ 20 բնական Պրոսկրիպցիաներ․, որոնք թանձր հեղուկներ են կամ դյուրահալ բյուրեղներ։ Ըստ քիմիական․ կառուցվածքի տարբերում են А, В, E և F Պ․, որոնցից առավել կարեոր են վերջին երկուսը։ Պրոսկրիպցիաներ․ օրգանիզմում առաջացնում են հարթ մկանների՝ հատկապես արգանդի և ֆալոպյան փողերի կծկում։ Ծննդաբերության պահին և դաշտանի ընթացքում Պրոսկրիպցիաների պարունակությունն արգանդային հյուսվածքներում խիստ աճում է։ Պրոսկրիպցիաներ․ ունեն նաե կարդիատոնիկ և բրոնխալայնիչ հատկություն։ A և E խմբի Պրոսկրիպցիաներ․ իջեցնում են, իսկ խմբինը՝ բարձրացնում արյան զարկերակային ճնշումը, բարելավում արյան պսակային և երիկամային շրջանառությունը, ընկճում ստամոքսի հյութազատիչ ֆունկցիան, ազդում ներզատիչ գեղձերի գործունեության, ջրաաղային փոխանակության ենի վրա։ Օրգանիզմում Պրոսկրիպցիաներ․ սինթեզվում են հյուսվածքային տարբեր բջիջներում։ Պրոսկրիպցիաների կենսական ֆունկցիաների բազմազանության և օրգանիզմում Պրոսկրիպցիաներ․ սինթեզող հատուկ օրգանի բացակայության պատճառով, դրանց դասում են:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։