«Մշակ (թերթ, Թիֆլիս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
{{վիքիֆիկացում}}'''«Մշակ»''', հասարակական-քաղաքական, գրական թերթ։ Հրատարակվել է 1872-1921թթ. [[Թիֆլիս]]ում։ Թերթի հիմնադիր և առաջին խմբագիր՝ [[Գրիգոր Արծրունի]]։ Հետագայում «Մշակի» խմբագիրներն են եղել Ալեքսանդր Քալանթարը, Ա. Առաքելյանը. [[Լեո]]ն։
{{արևելահայերեն|Մշակ (թերթ, արեւմտահայերէն)}}
{{վիքիֆիկացում}}'''«Մշակ»''', հասարակական-քաղաքական, գրական թերթ։ Հրատարակվել է 1872-1921թթ. [[Թիֆլիս]]ում։ Թերթի հիմնադիր և առաջին խմբագիր՝ [[Գրիգոր Արծրունի]]։ Հետագայում «Մշակի» խմբագիրներն են եղել Ալեքսանդր Քալանթարը, Ա. Առաքելյանը. [[Լեո]]ն։
 
«Մշակ»-ը եղել է «Հյուսիսափայլ» ամսագրի ժառանգորդն ու շարունակողը, որը, ի տարբերություն, «Հյուսիսափայլ»-ի հրատարակվում էր հայկական միջավայրի անմիջական մոտակայքում, [[Անդրկովկաս]]ի մշակութային կենտրոն՝ Թիֆլիս քաղաքում։ Հիմնադիրը եղել է լիբերալ հրապարակախոս ու քննադատ Գրիգոր Արծրունին։ Կրթություն ստանալով Հեյդելբերգյան համալսարանում, Գերմանիայում, Արծրունին վերադառնում է հարազատ երկիր, հրապարակվում է «Հայկական Աշխարհում», սակայն երազում է սեփական լրագրի մասին։ Լինելով հարուստ ռազմական գործիչ՝ Երեմիա Արծրունու որդի, Գրիգորն այնուամենայնիվ բախվում է ֆինանսական խնդիրների, քանի որ հայրը թերթի խմբագրի կարիերան համարում էր ոչ բավականաչափ պատվավոր իր որդու համար։ Մի անգամ Թիֆլիսում, «Եվրոպա» սրճարանում Արծրունին հանդիպում է երկու երիտասարդների՝ Միհրդատ Ամերիկյանի և Գևորգ Չմշկյանի հետ, ովքեր, պարզվեց, երազում էին հայկական թատրոն ստեղծելու մասին։ Այդ օրն ընդունված է համարել «Մշակ» թերթի հիմնադրման օր։ Թերթը սկսեց լույս տեսնել շաբաթական մեկ անգամ, այնուհետև՝ երկու, երեք ու հինգ անգամ։