«Անաստաս Դալչև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
 
== Կենսագրություն ==
Անաստաս Դալչևը ծնվել է 1904 թվականի հունիսի 12-ին [[Սալոնիկ]]ում: Ավարտել է Սոֆիայի առաջին արական գիմնազիան: 1921 թվականին դպրոցական լրագրում տպագրվել է Անաստաս Դալչևի առաջին բանաստեղծութունըբանաստեղծությունը: Գիմնազիան ավարտելուց հետո Դալչևը սովորել է [[Սոֆիայի համալսարան]]ի փիլիսոփայության բաժնում:
 
1923 թվականից Անաստաս Դալչևի ստեղծագործությունները տպագրվում են «Գիպերիոն», «Դեմոկրատական հայացք» և «Արևելք» ամսագրերում: 1926 թվականին յոթ ամիս ապրել է [[Հռոմ]]ում, որտեղ հաճախել է արվեստների պատմության վերաբերյալ դասախոսությունների: 1927 թվականին ընկերների հետ միասին հրատարակում է սեփական թերթը՝ «Աղեղնավոր», և միաժամանակ սկիզբ է դնում «Աղեղնավոր» գրական խմբակին: 1928 թվականին մեկնում է [[Փարիզ]], դասախոսություններ լսում [[Սորբոնի համալսարան]]ում: Այնտեղ ավարտում է նաև ֆրանսերենի ուսուցչի դասընթացները, ապա այցելում է [[Լոնդոն]]:
 
Հայրենիք վերադառնալուց հետո աշխատում է որպես ուսուցիչ ու թարգմանիչ: Կոմունիստական կուսակցության իշխանության հաստատումից երեք տարի անց զրկվում է պետական աշխատանքից ու տնից: Ընտանիքի ապրուստն ապահովելու նպատակով ստիպված է լինում շատ աշխատել, ինչիպատճառով գրեթե չի գրում: Սակայն զբաղվում է թարմանչական աշխատանքներով. [[Բուլղարերեն|բուլղարերեն]] է թարգմանում է [[Խոսո Օրտեգա-ի-Գասետ]]ի, [[Օնորե դը Բալզակ]]ի, [[Ստենդալ]]ի, [[[[Ժան դը Լաֆոնտեն|Լաֆոնտեն]]]], [[Անտոն Չեխով]]ի ստեղծագործութունները, [[Ֆրիդրիխ Հյոլդերլին|Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդերլին]]ի քնարական պոեզիան և այլն:
 
1952 թվականին Անաստաս Դալչևը դառնում է «Պլամիչը» («Կրակ») ամսագրի խմբագիր: Ստեղծում է բանաստեղծական ու փիլիսոփայական [[Աֆորիզմ|աֆորիզմներ]]ի ու քննադատական արտացոլումների «Հատվածներ» ժողովածուն, որ հրատարակվել է 1967 թվականին: