«Ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ճարտարապետությունը Հայաստանում: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|ta}}
No edit summary
Տող 35.
 
Նորագույն փուլը խորհրդահայ ճարտարապետության շրջանն է՝ [[1920]]–[[1990]] թվականներ, երբ գյուղական և քաղաքային բնակավայրերում ծավալվել է զանգվածային բնակարանաշինություն, կառուցվել են ուսումնական, մշակութային, կոմունալ-կենցաղային սպասարկման օբյեկտներ, հաղորդակցուղիներ (կոմունիկացիա) և ենթակառուցվածքներ, բարելավվել են բնակավայրերի սանիտարահիգիենային պայմանները, կարևորվել բնապահպանական խնդիրները։
Արդի փուլի ([[1990]]-ական թվականների սկզբից)՝ Հայաստանի երրորդերկրորդ հանրապետության ճարտարապետությանը բնորոշ են որոշակի որակական փոփոխությունները, տիպային և նորմատիվային պահանջների մեղմացումը, նոր շինանյութերի, կառուցվածքների ու տեխնոլոգիաների կիրառումը, ճարտարապետական ազգային ավանդույթների և համաշխարհային փորձի զուգադրումը։
Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա։ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները։ Հայրենի ([[Թորոս Թորամանյան]] և ուրիշներ) և օտար ([[Դյուբուա]], [[Շառլ Դիհլ]], [[Յոզեֆ Ստրժիգովսկի]], [[Նիկողայոս Մառ]] և ուրիշներ) հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը [[Արևմտյան Եվրոպա]]յի ճարտարապետության վրա։ Հայկականն էլ իր հերթին ազդեցություն է կրել այլ երկրների ճարտարապետությունից, ինչպես մ. թ. ա. [[III դար]]ում՝ հայկական հելլենիզմի շրջանում՝ Հին Հունաստանի ճարտարապետությունից, լավագույն օրինակը հունա-հռոմեական պերիպտեր տիպի [[Գառնի]]ի տաճարն է (I դար)։
[[File:Noravanq.jpg|thumb|Նորավանքը]]