«Միզուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, ձևաչափ
Տող 1.
'''Միզուկ'''(urethra), խողովակաձև օրգան, որով մեզն արտահոսում է միզապարկից։
 
Տղամարդու միզուկի երկարությունը 18-22 սմ է, սկսվում է միզապարկի հատակին գտնվող միզուկի ներքին բացվածքով և վերջանում [[առնանդամ]]ի գլխիկի վրա գտնվող արտաքին բացվածքով։ Միզուկով արտահոսում է նաև [[սերմնահեղուկ]]ը։ Տարբերում են՝ միզուկի շագանակային, թաղանթային և սպունգային հատվածներ։ Շագանակայինը ամենալայն հատվածն է, որի մեջ բացվում են սերմնացայտ և շագանակագեղձի ծորանները։ Կանանց միզուկի երկարությունը 3 սմ է, սկսվում է միզապարկից ու բացվում [[հեշտոց]]ի նախադռան մեջ։ Միզապարկի մոտմիզուկն ունի օղակաձև հարթ մկանաթելերից կազմված ներքին սեղմիչ (սֆինկտեր), որը կծկվելով արգելում է մեզի արտահոսը։ Գործում է անկախ մարդու կամքից, միզապարկը բավականաչափ մեզով լցվելիս, դրա պատերում գտնվող նյարդային [[վերջույթներ]]ը գրգռվում են, առաջացնում ռեֆլեկտոր կծկումներ, սեղմիչի թուլացում և մեզի արտահոս։ Միզուկի պատերը կազմված են երկու շերտից, ներքին՝ [[շարակցաթաղանթ]]ային, արտաքին՝ մկանային։ Միզուկի բորբոքային պրոցեսները կարող են առաջացնել սպիական նեղացում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Միզուկ» էջից