«Հերետիկոսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
Տող 4.
__TOC__
==Առաջացումը==
Երևան է եկել դեռևս քրիստոնեության ձևավորման ժամանակաշրջանում (1-2-րդ դարեր)։ Վաղ քրիստոնեական հերետիկոսները (նիկոլայականներ, մոնտանականներ և այլն) ''հուդայականության հեսսեների'' [[Աղանդավորություն|աղանդի]] ու ''նորպլատոնականության'' (Փիլոն Աղեքսանդրացու ուսմունք) ազդեցությամբ պայքարել են կազմակերպվող «հարուստ եկեղեցու», միահեծան եպիսկոպոսության դեմ, քարոզել «երկնային արքայության» մոտալուտ գալուստը։ 1-3-րդ դարերում տարածված էր նաև ''գնոստիցիզմը'' (Հայաստանում՝ առավելապես մարկիոնականությունը)։ 4-րդ դարում, երբ քրիստոնեությունը [[Հայաստան]]ում, Բյուզանդիայում և այլ երկրներում հաստատվեց որպես պաշտոնական կրոն, հալածանք սկսվեց հերետիկոսության դեմ։ 4— 6-րդ դարերում առավել նշանակալից հերետիկոսներն էին ''արիոսականությունը'', ''նեստորականությունը'', ''միաբնակությունը'', ''միիշխանականությունը''։ Միաբնակությունը Հայաստանում միահյուսվեց քաղաքական անկախության ձգտմանը։ Նույն դարերում [[Փոքր Ասիա]]յում և Հայաստանում տարածվեցին ''բորբորիտների'' շարժումն ու ''մծղնեությունը'' և այլն։ [[Ֆեոդալիզմ|Ֆեոդալական]] հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, ինչպես նաև ''մանիքեության'' ազդեցությամբ հերետիկոսները ստացան [[Դուալիզմ|դուալիստական]] ուսմունքի բնույթ («ապականված», չար երկրային կյանքին հակադրում էր աստծո հետ հոգեկան մերձեցման ձգտումը)։ 6-7-րդ դարերում Հայաստանում և Բյուզանդիայում բռնկվեց հակաֆեոդալական [[Պավլիկյաններ|Պավլիկյան]] շարժումը։
 
==Շարժումը միջնադարում==
Տող 12.
* Маркс К. и Энгельс Ф.,"О религии", М. 1995։
* Տեր-Մինասյան Ե.Գ., "Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից", Ե. 1968։
 
[[Կատեգորիա:Կրոն]]
[[Կատեգորիա:Եկեղեցի]]