«Կլերմոն-Ֆերան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 65.
 
== Անվանում ==
Սկզբնապես կոչվել է Nemossos․ [[գալլերեն]] Nem ― «սրբազան» բառից։ [[Հռոմեական Սրբազան կայսրություն|Հռոմեական տիրապետության]] շրջանում եղել է Auguestonemeton ամրությունը (անվանումը կազմված է [[Օկտավիանոս Օգոստոս|Օգոստոս]] կայսեր անունից և գալլերեն Nemeton ― «սրբազան» բառից)։
 
[[3–րդ դար|3]]-[[4-րդ դար]]երում հայտնի է եղել Arverni անվանումով (տեղական գալլական ցեղի անունով)։ Մերովինգների (առաջին թագավորական դինաստիան [[Ֆրանկներ]]ի պետությունում) օրոք ստացել է Clermont անունը, որն առաջացել է Clair mont ― «լուսավոր լեռ» ժողովրդական անվանումից (արևով լուսավորված գագաթ քաղաքից վերև)։
 
Այժմյան քաղաքտ կազմավորվել է [[1731]] թվականին՝ Կլերմոն և Մոնֆերան քաղաքների միավորումից․ այստեղից էլ քաղաքի կրկնակի անվանումը՝ Կլերմոն Ֆերան։
 
Մոնֆերանը հայտնի է [[11-րդ դար]]ից Montem Ferrandum անունով, որը կազմված է mont ― «լեռ» բառից և Ferrand անձնանունից (մոտակա լեռներից մեկի վրա դղյակ կառուցած ֆեոդալի անունը)<ref>{{cite book|author=Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան |title=Աշխարհագրական անունների բառարան |publisher=«Լույս» |location=Երևան |year=1987 |page=}}</ref>։
Տող 76.
Հռոմեացիների գալուց առաջ քաղաքը ֆրանսիացիների առևտրական կենտրոնն էր։ Հույն պատմիչ [[Ստրաբոն]]ը իր աշխատություններում քաղաքը անվանել է Նեմեսս։
 
Կլերմոն անվանումը ([[լատիներեն]] Augustonemetum) հանդիպում է ֆրանկների թագավորության մասին արձանագրություններում ([[761]] թվական)։ Միջին դարերում քաղաքի ղեկավարը եպիսկոպոս էր։ Կլերմոնում [[535]] և [[1095]] թվականներին եղել են երկու եկեղեցական ժողովներ։ Երկրորդ ժողովի քննարկման բուն թեման եղել են [[խաչակրաց արշավանքներ]]ը։
 
[[Օվերն]]ի իշխանները ջանքեր չեն խնայել Կլերմոնը եկեղեցականներից վերցնելու և իրանց երկրի մայրաքաղաքը դարձնելու։ Ցանկանալով հասնել իրենց ուզածին՝ նրանք մոտակայքում կառուցում են Մոնֆերրան քաղաքը։ Վերջապես որոշվեց քաղաքը միացնել և այն անվանակոչվեց Կլերմոն-Ֆերան։