«Կալկաթայի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 34.
'''Կալկաթայի համալսարան''' ({{lang-bn|কলিকাতা বিশ্ববিদ্যালয়}}, {{lang-en|University of Calcutta}}), [[Հնդկաստան]]ի հնագույն և խոշորագույն համալսարանը<ref>«Genesis and Historical Overview of the University », Université de Calcutta (consulté le 20 mai 2013)</ref>։
 
Ստեղծվել է [[1857]] թվականին, «Հինդուկոլեջի» հիման վրա։ Հետագայում [[Կալկաթա]]յի համալսարանի կազմի մեջ են մտել նախագահական, սանսկրիտի, Բեխտունի անվան, Դետոնի, «Լա Մարտինիեր», մուսուլմանական մադրասե և Հայոց մարդասիրական ճեմարան (հիմնվել է [[1821]] թվականին, հայկական համայնքի ուժերով) քոլեջները։
 
[[1971]]-[[1972]] թվականների ուսումնական տարում համալսարանը [[Կալկաթա]]յում և Արևմտյան [[Բենգալիա]]յի այլ քաղաքներում ուներ 212 խնամարկյալ [[քոլեջ]] և դպրոց, գործում էին հումանիտար, բնական-մաթեմատիկական գիտությունների, առևտրի, իրավունքի, ժուռնալիստիկայի, մանկավարժության, գեղարվեստի և երաժշտության, ինժեներական, տեխնոլոգիական, բժշկական, զյուղատնտեսական-անասնաբուժական, տնարարության ֆակուլտետներ։ Համալսարանում, քոլեջներում և խնամարկյալ դպրոցներում սովորում էր շուրշ 100 հազար ուսանող։