«Միսաք Թորլաքյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
+ կատեգորիա
Տող 1.
[[Պատկեր:Nemesis misak torlakian.jpg|thumb]]
'''Միսաք Թորլաքյան''' ([[1888]], գյուղ Կյուշանա, [[Տրապիզոնի նահանգ]]- [[1968]], [[Քալիֆորնիա]]), ժողովդական վրիժառու, [[ՀՅԴ]] անդամ: Հայ ազատագրական պայքար է մտել 17 տարեկանում` կազմակերպելով մահմեդական լազերի դեմ պայքարող հայ վրիժառուների խումբ, որը զբաղվել է նաև զենք ու զինամթերք հայթայթելով: Առաջին աշխարհյամարտի տարիներին, խուսափելով թուրքական զինծառայությունից, ապաստանել է լեռներում: 1915-18թթ. ծառայել է ռուսական բանակում որպես հետախույզ: 1921թ. հուլիսի 18-ին Կ.Պոլսում իրականացրել է Բաքվի հայ բնակչության ջարդարարներից մեկի` Բեհբուդ խան Ջվանշիրի ահաբեկումը: 1921թ. հոկտեմբերին անցել է Հունաստան, ապա Բելգրադ ու Բուխարեստ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ղրիմում և Նովորոսիյսկում գերությունից է ազատել բազմաթիվ հայերի: Հետպատերազմյան տարիներին ապրել է Շտուտգարտում (Գերմանիա), իսկ 1952թ. տեղափոխվել Քալիֆորնիա:
 
[[Կատեգորիա:Հայ վրիժառուներ]]
[[Կատեգորիա:Նեմեսիս գործողության մասնակիցներ]]
[[Կատեգորիա:1888 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1968 մահեր]]