«Գերմանիայի միավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
== Գերմանիայի վերամիավորում ==
Պառակտված վիճակում 1848-1849 թվականներին տեղի է ունենում հեղափոխություն, որի արդյունքում ընդունվում է համագերմանական սահմանադրությունը Ռայխստագի հովանավորությամբ: Սակայն հեղափոխությունը ևս չմիավորեց Գերմանիային: Գերմանիան օր օրի տնտեսապես զարգանում էր և 1860-ականներին ավարտվեց Գերմանիայի արդիականացման գործընթացը: Արդիականացման գործընթացի ավարտին Գերմանիան արդեն տնտեսապես միավորված էր: Աննախընթաց վերելք էր ապրում Գերմանիայի մշակույթը և թռիչքային զարգանում էր գիտությունը: Գերմանիայի տարածքային վերամիավորումը պետք է կատարվեր համագերմանական ամենահզոր պետության` Պրուսիայի շուրջը: Պրուսիան դարձել էր գերմանական հողերի սիրտը: Գերմանիայի վերամիավորման մեջ մեծ դերդրում ուներ Պրուսիայի վարչապետ Օտտո ֆոն Բիսմարկը: Բիսմարկը վստահ էր, որ գերմանական հողերի միավորումը պետք է իրականարար զենքի միջոցով, տապալելով բոլոր հակառակորդներին: Գերմանիայի վերամիավորմանը խոչընդոտում էին Ավստրիան և Ֆրանսիան: 1866 թվականին պրուսիական բանակը ջախջախիչ հաղթանակ տարավ Ավստրիայի նկատմամբ և ստացավ գործելու ազատություն: Այս իրադարձություններ օգնեցին Օտտո Բիսմարկին լուրջ քայլեր ձեռնարկել: Հաղթանակից հետո Բիսմարկը ստեղծեց 22 փոքր պետություններից կազմված հյուսիսգերմանական միությունը: 1871 թվականին պրուսիական բանակը կարևոր հաղթանակ տարավ Ֆրանսիայի նկատմամբ: 1871 թվականին Փարիզի մոտակայքում գտնվող Վերսալի դղյակում Ֆրանսիայի թագավորը հռչակեց Գերմանիայի վերամիավորումը: Սա Գերմանիայի համար իրական վերամիավորում էր: Գերմանիան ըստ պետական կարգի հռչակվեց Դաշնային միություն: Երկիրը իր ներսում ուներ 22 ինքնավար պետություններ: Երկիրը կառավարում էր կանցլերը, սակայն կանցլերի իշխանությունը սահմանափակված էր Սահմանադրությամբ: Երկրի մասին կարևոր որոշումներ ընդունողը Ռայխստագն էր: 1871 թվականի մարտի 21-ին հանդիսավոր կերպով, Բեռլինում Օտտո ֆոն Բիսմարը հռչակվեց Գերմանիայի առաջին կանցլեր, և իր երկաթյա կամքի համար ստացավ «Երկաթյան կանցլեր» անվանումը: Վերամիավորումից անմիջապես հետո Գերմանիան տնտեսապես մեծ վերելք ունեցավ:XX դարի առաջին տասնամյակին արդեն Գերմանիան իր տնտեսական ներուժող աշխարհում գրավում էր երկրորդ տեղը ԱՄՆ-ից հետո:
 
== Իտալիայի վերամիավորում ==
Իտալաին մինչ վերամիավորումը գտնվում էր ամբողջովին պառակտված վիճակում: Իտալիայի հյուսիսային շրջանները գտնվում էին ավստրիական տիրապետության ներքո, իսկ մյուս մասերում ստեղծվել էր տարբեր իշխանություններ: Ստեղծվեցին նպաստավոր պայմաններ Իտալիայի վերամիավորման համար: Ստեղծվեցին գաղտնի ընկերություններ, որոնք իրենց վրա էին վերցրել Իտալիայի ազատագրության դժվար գործը: Դրանցից ամենանշանավորը «Երիտասարդ Իտալիան» էր` Ջուզեպպե Գարիբալդիի գլխավորությամբ:1848-1849 թվականներին Իտալիայում բռնկվեց հեղափոխություն, որը ճնշվեց Ավստրիայի կողմից: Ձախողված հեղափոխությանը հաջորդեց առաջադիմական ռեակցիան:1860-ականներին Իտալիյում ավարտվեց արդիականացման գործընթացը և սկսեց ազգային ազատագրական շարժումը: Իտալիայում ամրապնդվում էր ազգային ինքնագիտակցությունը : Այս դարաշրջանը Իտալիայում հայտնի է Ռիսորջիմենտո անվանումով: Վերամիավորումը պետք է կատարվեր համաիտալական ամենահզոր պետության` Սարդինիայի շուրջը: Սարդինիայի թագավորությունը հաշտություն կնքելով Ֆրանսիայի թագավոր Նապոլեոն III-ի հետ պատերազմ սկսեց ընդեմ Ավստրիայի: Իտալական մյուս պետությունները միացան պայքարին: «Երիտասարդ Իտալիա» կազմակերպության առաջնորդ Ջուզեպպե Գարիբալդին կարճ ժամանակահատվածում իր զորով ազատագրեց Սիցիլիա կղզին: 1861 թվականին Իտալիայում ընդունվեց սահմանադրություն և ստեղծվեց միավորված Իտալիայի Թագավորություն: 1871 թվականին Իտալիայում վերջացավ միավորման գործընթացը` Վենետիկի և Հռոմի Իտալիային միանալուց հետո: 1871 թվականի կեսերին Իտալիայի կառավարությունը հռոմի պապին հռչակեց կաթոլիկ աշխարհի առաջնորդ և Վատիկանը ստացավ ինքնավարություն: Ինչպես Գերմանիայում, այնպես էլ Իտալիայում հաստատվեց սահմանադրական միապետություն և երկիրը բռնեց զարգացման ուղին: XX դարում արդեն Իտալիան իր ազդեցիկ դերը ուներ աշխարհում: